ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Ֆրանսիական La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարն արդեն հասանելի է ընթերցողին

Հարգելի՛ բժիշկներ և ուսանողներ,Ֆրանսիական La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարն արդեն ձեր տրամադրության տակ է։
Համարի թեմատիկ հոդվածաշարը նվիրված է ուղիղ աղու քաղցկեղին։ Լինելով մարսողական համակարգի ամենահաճախադեպ քաղցկեղներից մեկը՝ դրա վարումը էական առաջընթաց է ապրել։ Վերջին տարիներին հիվանդության ախտորոշման և վարման յուրաքանչյուր փուլ՝ լինի սքրինինգային ծրագրի ներմուծում, նախա- և հետվիրահատական բուժում թե վիրաբուժական մեթոդ, վերանայվել ու բարելավվել է։ Եվ պատահական չէ, որ մինչ օրս որդեգրված բուժումների հետզհետե ուժգնացման մարտավարությունը ներկայումս լրջորեն վերանայվում է հօգուտ ավելի դյուրատար և կյանքի որակի վրա հնարավորինս քիչ հետևանքներ ունեցող մոտեցումների։ Ուստի ներկայիս հանձնարարականների և մշակման փուլում գտնվող հավանական զարգացումների ամփոփումը տեղին ու տրամաբանական է թվում։
Մերօրյա տեղեկատվական հարահոսում վստահելի տեղեկատվության և «արժանահավատ» ապատեղեկատվության սահմանն ավելի ու ավելի դժվար է նշմարվում։ Բժշկությունն այդ իմաստով, ցավոք, բացառություն չէ, և քննական մտածողությունն այն հիմնական գործիքն է, որին պետք է տիրապետի մերօրյա բժիշկը։ Էնդոկրինային խաթարիչների մասին մեր հոդվածը մի այդպիսի հրավեր է՝ ապացուցվածը, ենթադրյալը և երևակայականը կողք կողքի դնելու և քննական հայացքով դիտարկելու։
Լուսային աղտոտումը համեմատաբար նոր երևույթ է։ Լուսադիոդները, որ ամենուր են՝ քաղաքային լուսավորությունից մինչև էկրաններ, վտանգում են մեր ցանցաթաղանթը, նրանում տեղի ունեցող գործընթացների նուրբ ալքիմիան, բերում օրգանիզմի ներքին ժամացույցի խաթարման, և դրա հետևանքները բնավ միայն տեսողական չեն։ Սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի մեծացում, գիշերային աշխատանք ունեցող կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի հարաբերական վտանգի ավելացում, դեռահասների և երեխաների շրջանում սովորելու ունակությունների խախտում... Հետևանքներ, որոնց մասին արդեն տվյալներ կան։ «Լուսային աղտոտում» հոդվածն անդրադառնում է այս խնդրին` պարզաբանելով ախտածագման մեխանիզմները։
Այս համարում կարող եք կարդալ նաև այլ հոդվածներ՝ հետևյալ թեմաներով՝ ցելիակիան երեխաների շրջանում, մարսողական համակարգի էնդոմետրիոզ`քիչ հայտնի, բայց հաճախ կնոջ կոնքի քրոնիկական ցավերով դրսևորվող հիվանդություն։
La Revue du Praticien-ի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիր` Վահե Մուղնեցյանի խոսքով` ուսանողներին կհետաքրքրի նաև «Խանգարված շարժումներ» հոդվածը, ինչպես և էոզինոֆիլիային վերաբերող ամփոփ նյութը։
Ի վերջո, կարող եք բացահայտել 2021 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Դեվիդ Ջուլիուսին և Արտեմ Պատապուտյանին, ավելին իմանալ նոր ընկալիչների հայտնաբերման մասին, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքարել մի շարք հիվանդությունների դեմ:
Կից` պարբերականի հերթական համարը։
Այն հասանելի է նաև հետևյալ հղումով․
Հաճելի ընթերցում։

Կարդացեք նաև

ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...


Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...


«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...


«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...


Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար ու գործին նվիրված աշխատակից՝ պացիենտներին հաշվառելու...


Սիրելի հետևորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կնքել է համագործակցության համաձայնագիր...


«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատական բուժքույրերի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն