Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՀ ԱՆ. Երևանից ժամանած բժիշկներն իրականացնում են խորհրդատվություններ և հետազոտություններ

ԱՀ ԱՆ. Երևանից ժամանած բժիշկներն իրականացնում են խորհրդատվություններ և հետազոտություններ

ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակում մարտի 14-ից 19-ը ներառյալ Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում խորհրդատվություններ և հետազոտություններ կիրականացնեն Երևանից ժամանած մանկական նյարդաբաններ Աստղիկ Մամյանը և Նունե Աղաբաբյանը, ինչպես նաև մանկական թոքաբան, ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:


Երևանից ժամանած բժիշկներն իրականացնում են խորհրդատվություններ և հետազոտություններԵրկու օրվա ընթացքում նյարդաբաններ Ա․ Մամյանը և Ն․ Աղաբաբյանը զննել են 65 երեխայի և նշանակել համապատասխան դեղորայքային բուժումներ։ Մասնագետների խոսքով երեխաների մոտ նկատվել են գլխացավ, մեջքի ցավ, նեվրոզ, բնածին արատ և տարբեր տեսակի էպիլեպսիաներ։Մանկական թոքաբան, ալերգոլոգ Ա․ Բաղդասարյանը կատարել է 35 հետազոտություններ՝ 16 մաշկային տիպթեստ, 10 սպիրոմետրիա։

 

Երևանից ժամանած բժիշկներն իրականացնում են խորհրդատվություններ և հետազոտություններՄասնագետի խոսքով հիմնականում դիմում են բրոնխիալ ասթմայով և թոքերի հիվանդություններով երեխաները, ավելացնելով, որ բուժումներն համաձայնեցվում են տեղի բժիշկների հետ։ Հարկ է նշել, որ Հայ օգնության ֆոդի, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի օգնությամբ, «Արաբկիր» բժշկական համալիրի հետ համատեղ այսուհետ «Արևիկ» մանկական բուժմիավորումում հասանելի կլինեն ալերգեները որոշելու համար անհրաժեշտ հետազոտությունները։

Սկզբնաղբյուր. ԱՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ