Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Մեկնարկել է «Հերացի-վերլուծական» կենտրոնի գործունեությունը

ԵՊԲՀ. Մեկնարկել է «Հերացի-վերլուծական» կենտրոնի գործունեությունը

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ 2022 թվականի հունվարի 18-ին ներկայացվեց ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի («Հերացի-վերլուծական» կենտրոն) ստեղծման հայեցակարգը, նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև հնարավոր դերակատարումը ներկայի առողջապահական մարտահրավերների պայմաններում:

Այսուհետև, կենտրոնը առողջապահության բնագավառի մասնագետներին և հանրության լայն շրջանակներին կներկայացնի հավաստի, ապացուցողական հենք ունեցող և հանրամատչելի տեղեկատվություն, հետազոտություններ և ուսումնասիրություններ՝ հայաստանյան և միջազգային արդի և հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ:

Առողջապահական ոլորտում որոշումներին աջակցող կառույցի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով՝ առաջարկում ենք բաժանորդագրվել և հետևել տվյալ ֆեյսբուքյան վերլուծական էջին:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ