Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոնը՝ «Վիրտուալ տեխնոլոգիաները բժշկության մեջ» ամսագրի էջերին

ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոնը՝ «Վիրտուալ տեխնոլոգիաները բժշկության մեջ» ամսագրի էջերին

Սիմուլյացիոն ուսուցման ոլորտում մասնագիտացած ռուսական «Վիրտուալ տեխնոլոգիաները բժշկության մեջ» ամսագրի հերթական համարում տեղ է գտել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի մասին հոդվածը։

Հեղինակավոր բժշկական ամսագրի հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում ԵՊԲՀ-ն տարեկան խոշոր գումար է հատկացնում կենտրոնի հետագա հագեցման և մասնագետների ուսումնառության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծման ուղղությամբ։

 «Սիմուլյացիոն կենտրոնում վերապատրաստվում են բոլոր ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողները, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ, հինգերորդ և վեցերորդ կուրսերի ուսանողները: Այսօր համալսարանական սիմուլյացիոն կենտրոնի հագեցվածությունն ամբողջովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին, ինչը հատկապես արդիական է համավարակի պայմաններում, քանի որ բոլոր շփումները նվազագույնի են հասցված, իսկ վերապատրաստման մեկնել արտերկրի առաջատար բժշկական կենտրոններ դեռևս անհնար է», - ասվում է հոդվածում:

2014 թվականի դեկտեմբերի 22-ին ԵՊԲՀ-ում հիմնադրված Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը բուհի ուսումնական գործընթացում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու բոլորովին նոր բարձրաձող էր:

Սիմուլյացիոն կենտրոնի միջոցով մեր բուհի կրթական համակարգում ներդրվեց բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում: Այսպիսի նորարարական կրթական մեթոդի ներմուծումը բժշկական կրթության թե՛ բուհական, թե՛ հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության փուլերում թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:

Հատկանշական է, որ Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի ղեկավար, բ․գ․դ․ Սուրեն Հովհաննիսյանն ընտրվել է «Վիրտուալ տեխնոլոգիաները բժշկության մեջ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։  

2008 թվականին Ռուսաստանում հիմնադրված «Վիրտուալ տեխնոլոգիաները բժշկության մեջ» խորագրով բժշկական կրթության և կլինիկական պրակտիկայում վիրտուալ և սիմուլյացիոն տեխնոլոգիաների գիտական և գործնական ներկայացուցչական ամսագիրը միակ ռուսալեզու պարբերականն է աշխարհում, որը մասնագիտացած է այս ոլորտում։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ