ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարը բժիշկների և ուսանողների տրամադրության տակ է
Հարգելի՛ բժիշկներ և ուսանողներ, ֆրանսիական La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարն արդեն ձեր տրամադրության տակ է։
Կենտրոնական թեման, որին նվիրված է մի ամբողջ հոդվածաշար, կրծքի և վաղ տարիքի երեխաների սնուցումն է. խնդիր, որը բոլոր ժամանակներում արդիական է թե՛ ծնողների, թե՛ բուժոլորտի մասնագետների համար։
Հայտնի է, որ երեխայի կյանքի առաջին 1000 օրերը որոշիչ են նրա ապագա առողջության համար, և սնուցումը հիմնաքարային գործոններից է։ Պատահական չէ, որ ծնողների՝ բժիշկներին ուղղած հարցերը հաճախ վերաբերում են սնուցմանը՝ ինչպե՞ս ընտրել երեխայի կաթը, երբ կրծքով կերակրելն անհնար է, ե՞րբ և ինչպե՞ս ներմուծել հավելյալ սնունդ, ի՞նչ դեր հատկացնել կովի կաթին... Բացի դրանից՝ սերնդափոխությունն իր հետ բերում է նոր իրողություններ, սննդի և շրջակա միջավայրի նկատմամբ նոր աշխարհայացք (օրինակ` վեգանությունը), որը որդեգրած որոշ ծնողներ կարող են սահմանափակող սննդակարգեր կիրառել երեխայի կյանքի առաջին իսկ օրերից։ Ո՞րն է այդ սննդակարգերի իրական վտանգը, ինչպե՞ս երկխոսել այդ ընտանիքների հետ՝ ի շահ երեխայի, միաժամանակ՝ առանց հարցականի տակ դնելու նրանց ընտրության էթիկական հենքը։ Այս և երեխայի սնուցմանն առնչվող բազում այլ հարցերի պատասխանները կգտնեք՝ կարդալով համարի թեմատիկ հոդվածաշարը։
Սննդամթերքի ընտրության դժվարությունները չեն վերանում մանկության փուլի ավարտից հետո։ Գերվերամշակված սննդանյութերն ամենուր են և գրեթե անխուսափելի։ Առողջության վրա դրանց թողած ազդեցության վերաբերյալ տվյալները շարունակ համալրվում են։ Պարբերականի Գիտելիքի շտեմարան բաժնի հոդվածներից մեկն ամփոփում է ցայսօր հայտնի փաստերը։
Մերօրյա համավարակը, ի թիվս այլնի, վեր հանեց նաև բժշկություն-հասարակություն փոխհարաբերությունների հարցը. ինչպիսի՞ն կլինի բժշկությունը Քովիդ-19-ի ճգնաժամից հետո։ Ընթերցեք անցյալի լույսի ներքո ներկան վերլուծող և ապագայում (հուսանք՝ մոտ ապագայում) ճգնաժամը հաղթահարելու ուղիներ ուրվագծող ֆրանս-կանադական համատեղ հոդվածը։
Համարում կգտնեք նաև բժշկության այլ բնագավառների առնչվող հոդվածներ` մեծահասակների շաքարային դիաբետի վերաբերյալ համապարփակ հոդված, կրկնվող տենդեր, կլինիկական դեպքեր և այլն։
La Revue du Praticien-ի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիր Վահե Մուղնեցյանը բոլորին մաղթելով հաճելի ընթերցում՝ տեղեկացնում է, որ պարբերականի հաջորդ համարը կհրատարակվի մարտին։
Կից` պարբերականի հերթական համարը։
01.02.2022 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ