Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ստեղծումն իրականացման ճանապարհին է

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ստեղծումն իրականացման ճանապարհին է

Հայաստանը կունենա նոր որակի Առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոն, որը կլինի մրցունակ անգամ տարածաշրջանում: Նմանատիպ կառույցի ստեղծումն անհրաժեշտություն է։

Սրընթաց փոփոխվող առողջապահական մարտահրավերները պահանջում են որոշումներ ընդող մարմիններից հստակ՝

  • ապացուցողական հենք ունեցող
  • միջազգային լավագույն փորձի վրա հիմնված
  • տեղի իրավիճակին համապատասխանող
  • իրական կյանքում կենսունակ որոշումների ընդունում։


Կովիդ-19 համաշխարհային ճգնաժամն առավել արդիական դարձրեց գիտության և գործնական առողջապահության միջև արդյունավետ կապի անհրաժեշտությունը։ Օրինակ՝ դեռևս մինչև համավարակը գիտնականները կանխատեսում էին, որ անկառավարելի համավարակի արդյունքում՝

  • Հայաստանի ՀՆԱ անկումը կարող էր կազմել 2%
  • Բարձր եկամուտներով երկրներինը՝ 0,5%


Փաստացի անկումը կազմեց, համապատասխանաբար` 7,4% և 4,7 %:

Բազմաթիվ կառավարություններին կից ստեղծվեցին գիտնականներից և փորձագետներից կազմված խորհուրդներ, սակայն ցավոք, ոչ բոլորը հետևեցին մասնագետներին։Օրինակ․

  • Բրազիլիայի նախագահ, Jair Bolsonaro-ը Սենատի կողմից մեղադրվում է Covid-19-ի դեմ պայքարի գիտական մոտեցումներն անտեսելու մեջ, որի հետևանքով մահացել են հարյուրհազարավոր բրազիլիացիներ։


https://static.poder360.com.br/.../Relatorio_CPI-da-Covid...

  • ԱՄՆ նախագահ, Trump-ը Կոնգրեսի կողմից մեղադրվում է ԱՄՆ ՀՎԿԱԿ աշխատանքներին խոչընդոտելու և մասնագետների խորհուրդներն հետևողական անտեսելու մեջ ։


https://coronavirus.house.gov/.../select-subcommittee-s...

Աղբյուր՝ https://www.worldbank.org/.../year-2021-in-review-the...

https://reliefweb.int/.../reso.../GPMB_annualreport_2019.pdf

Արդյունքում, որոշում է կայացվել հիմնել ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոն, որը տեղեկատվական-վերլուծական աշխատանքներ է իրականացնելու հետևյալ ուղղություններով և լինելու է առողջապահապան ոլորտում որոշումներին աջակող կառույց:

  • Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության մշակման, իրագործման, արդյունքների գնահատման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.
  • Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշման տրամադրում՝ պետական կառավարման մարմիններին (ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարություն, քաղաքականություն մշակող գերատեսչություններ).
  • Ընթացիկ, արդի և հանրային հետաքրքրություն ներկայացնող առողջապահական հիմնահարցերի մշտադիտարկում, վերլուծություն, կանխատեսումների իրականացում և ազդեցության գնահատում.
  • Առողջապահության ոլորտի լայն շրջանակի (մարդկային ներուժի զարգացում, ֆինանսավորում, ծառայությունների մատուցում, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավում և այլն) հայեցակարգերի, ռազմավարությունների, միջոցառումների ծրագրերի մշակում.


ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնը, տեղեկատվական-վերլուծական աշխատանքներ է իրականացնելու հետևյալ ուղղություններով

  • Այլ միջազգային համալսարանների նմանատիպ կառույցների հետ համագործակցության հարթակների ստեղծում.
  • Ոլորտային քննարկումների կայուն հարթակի ստեղծում և տրամադրում.
  • Բժշկական հաստատությունների, բժշկական հաստատությունների ցանցերի զարգացման ծրագրերի մշակմանն խորհրդատվական ծառայությունների իրականացում.
  • Շահագրգիռ կողմերի պատվերով գիտական հետազոտությունների, թիրախային սոցիոլոգիական հարցումների իրականացնում.


Հավելյալ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:


 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ