Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am

Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am

Ութ տարվա գիտական աշխատանքի ընթացքում մի խումբ հայ նյութագետներ և բժիշկներ նոր նյութ են ստեղծել ոսկրային իմպլանտների համար։ Ոսկորի վերականգնմանը զուգահեռ իմպլանտը քայքայվում է՝ առանց օրգանիզմի վրա որևէ հետևանք թողնելու։

 

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական AIP Tech ստարտափը վնասված ոսկորների վերականգնման համար նոր տեխնոլոգիա է ստեղծել։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության համահիմնադիր Մարինա Աղայանը՝ նրանց ստեղծած նյութով հնարավոր է փոխարինել ոսկորի վնասված հատվածը մինչև այն վերականգնվի։ Նոր ոսկրահյուսվածքի աճին զուգահեռ իմպլանտը «տեղը նրան է զիջում» և տարրալուծվում է օրգանիզմում՝ առանց վնասակար հետևանքների։ Այսինքն՝ նյութը կենսաքայքայվող է, ինչն էլ հենց ապահովում է դրա առավելությունը տիտանի նկատմամբ։

 

Ճիշտ է, ամբողջական ոսկորներ կամ բութակներ (շտիֆտներ) այս նյութից, համենայն դեպս առայժմ, չեն պատրաստում, ի տարբերություն տիտանի։ Սակայն լաբորատորիայի կենդանիների (առնետներ, նապաստակներ և այծեր) մարմնում հաջողվել է տեղադրել մինչև երկու սանտիմետր երկարությամբ և լայնությամբ իմպլանտներ, ինչը նույնպես քիչ չէ։

 

«Մարդու դեպքում հնարավոր կլինի մինչև չորս սանտիմետր տեղադրել, ինչը կօգնի բավականին լուրջ վնասվածքներ ու վերքեր բուժել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարինա Աղայանը։

 

Այդպիսի վնասվածքների դեպքում ոսկրային հյուսվածքը վերականգնվում է երկու ամսից մինչև երկու տարի ժամանակահատվածում՝ կախված վնասվածքի ծանրությունից, մարդու տարիքից և առողջական վիճակից։ Հետևաբար իմպլանտն էլ պետք է համապատասխան արագությամբ վերականգնվի (որպեսզի այն չափազանց արագ չանհետանա, երբ նոր ոսկորը դեռ չի աճել)։ Բուժառուի վիճակի հստակ գնահատականը տալիս է բժիշկը, իսկ բիոինժեներներն ընտրում են իմպլանտի բաղադրությունը. փոքր-ինչ փոփոխելով բաղադրիչների համամասնությունը, կարելի է փոխել նաև դրա տարրալուծման արագությունը։

Սկզբնաղբյուր. armeniasputnik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

6-րդ ՀՄԲՀ անունից Արա Բաբլոյանին պատվոգիր է շնորհվել
6-րդ ՀՄԲՀ անունից Արա Բաբլոյանին պատվոգիր է շնորհվել

Այսօր լրանում է դոկտոր-պրոֆեսոր, մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանի ծննդյան 75-րդ ամյակը։
Այս կապակցությամբ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի Կազմակերպական կոմիտեի անունից...

Ավագ Գահվեջյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին. 6imca
Ավագ Գահվեջյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին. 6imca

Ուրախ ենք տեղեկացնել, որ պարոն Ավագ Գահվեջյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես Պատվավոր հյուր և Հատուկ բանախոս...

ԱՀ ԱՆ. Ստեփանակերտում հոգեբանական սեմինար է կազմակերպվել
ԱՀ ԱՆ. Ստեփանակերտում հոգեբանական սեմինար է կազմակերպվել

ԱՀ առողջապահության նախարարության և Հայ օգնության ֆոնդի համագործակցության շնորհիվ «Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման» ծրագրի շրջանակներում Արցախ է...

ԵՊԲՀ. «100 տարի`ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում արդեն կատարվել է շուրջ 1400 խորհրդատվություն
ԵՊԲՀ. «100 տարի`ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում արդեն կատարվել է շուրջ 1400 խորհրդատվություն

ԵՊԲՀ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի մեկնարկից սկսած համալսարանական մասնագետների կողմից կատարվել է 1350 խորհրդատվություն, տրվել է 232 վիրահատական միջամտության ցուցում, կատարվել է 99 վիրահատություն...

Լուրեր
Նոր կյանքի և շարունակության Ավետիս. morevmankan.am
Նոր կյանքի և շարունակության Ավետիս. morevmankan.am

2020 թ. պատերազմական մղձավանջում զինվոր-զավակին կորցրած 44-ամյա Գեղանուշ Հայրապետյանը՝ ապրիլի 18-ին, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ինքնաբեր հղիության արդյունքում...

ԵՊԲՀ. 73-ամյա պացիենտի բարեհաջող ելքով հերթական վիրահատությունը
ԵՊԲՀ. 73-ամյա պացիենտի բարեհաջող ելքով հերթական վիրահատությունը

Հաճախ հանդիպող հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է հիվանդության բուժմամբ զբաղվել խնդիրների առաջացման վաղ շրջանում...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա Լուրեր
Ականջի արմատական վիրահատություն՝ համալսարանական փորձառու մասնագետի կողմից
Ականջի արմատական վիրահատություն՝ համալսարանական փորձառու մասնագետի կողմից

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում շարունակվում է քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությունը...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Լուրեր
ԵՊԲՀ. Բժիշկների «ոսկերչական» մանրակրկիտ աշխատանքի արդյունքը
ԵՊԲՀ. Բժիշկների «ոսկերչական» մանրակրկիտ աշխատանքի արդյունքը

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի դիմածնոտային վիրաբույժները, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի մասնագետները՝ Ռուսաստանից ժամանած անապլաստոլոգ...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
Բացառիկ վիրահատություն Արթմեդ ԲՎԿ-ում հայ և ռուս մասնագետների կողմից
Բացառիկ վիրահատություն Արթմեդ ԲՎԿ-ում հայ և ռուս մասնագետների կողմից

Վերջերս Արթմեդ ԲՎԿ Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում կատարվել է եզակի ու բարդ վիրահատություն։ Մեր կենտրոն էր դիմել պացիենտ` ենթաստամոքսային գեղձի գլխիկի չարորակ գոյացությամբ` տեղային տարածվածությամբ դեպի դռներակ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր
ՀՀ ԱՆ. Ամենագնաց նոր ռեանիմոբիլ` Ալավերդու ԲԿ-ին
ՀՀ ԱՆ. Ամենագնաց նոր ռեանիմոբիլ` Ալավերդու ԲԿ-ին

Հաշվի առնելով, որ Ալավերդու բժշկական կենտրոնը սպասարկում է 34 բնակավայր, իսկ շտապօգնության սպասարկման տարածքը հայտնի է բարդ ռելիեֆով, հաճախ նաև անանցանելի ճանպարհներով, առողջապահության նախարարությունը նորագույն...

Կլինիկական դեպք. գլխուղեղի կավերնոզ մալֆորմացիայի հեռացում. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. գլխուղեղի կավերնոզ մալֆորմացիայի հեռացում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունք է դիմել 65 տ. Գ.Բ.-ն։ Պացիենտի մոտ գլխուղեղի ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների հիման վրա ախտորոշվել էր գլխուղեղի ձախ քունք- ճակատային շրջանի...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
Կլինիկական դեպք. երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզ. nairimed.com
Կլինիկական դեպք. երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոն էր դիմել 1951 թ. ծնված տղամարդ՝ երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզով, առաջին աստիճանի ճարպակալումով: Պացիենտը գանգատվում էր մշտական ցավերից, շարժումների խիստ սահմանափակումից...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր
ԵՊԲՀ. Բժշկական «գլուխկոտրուկը» լուծվել է. արդյունքը՝ փրկված երիտասարդի կյանք
ԵՊԲՀ. Բժշկական «գլուխկոտրուկը» լուծվել է. արդյունքը՝ փրկված երիտասարդի կյանք

Մեկ ամիս առաջ գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս Աննա Հազոյանին էր դիմել 20-ամյա երիտասարդ՝ լյարդի ցիռոզ ախտորոշմամբ։ Երիտասարդ տղայի...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 84-ամյա պացիենտին ներանոթային եզակի միջամտություն է կատարվել. տեսագրություն
ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 84-ամյա պացիենտին ներանոթային եզակի միջամտություն է կատարվել. տեսագրություն

«Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում՝ առաջին անգամ՝ ամերիկյան արտադրության պրոթեզով, 84-ամյա պացիենտին ներանոթային...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ Լուրեր
ՀՀ ԱՆ. Շարժական մամոգրաֆը շուտով կլինի Տավուշի մարզում
ՀՀ ԱՆ. Շարժական մամոգրաֆը շուտով կլինի Տավուշի մարզում

Այց Տավուշի մարզ Անվճար մամոգրաֆիկ հետազոտությունների իրականացման կազմակերպչական աշխատանքները վերահսկելու նպատակով փոխնախարար Արմեն Նազարյանն այցելել է Տավուշի մարզ: Փոխնախարարը ընդգծել է, որ մարզի...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ