Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Էրեբունի» ԲԿ-ն համալրվել է պլազմաֆերեզի նոր և ժամանակակից սարքով. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ն համալրվել է պլազմաֆերեզի նոր և ժամանակակից սարքով. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ արյան փոխներարկման և աֆերեզի ծառայությունը համալրվել է պլազմաֆերեզի նոր և ժամանակակից սարքով՝ գերմանական հայտնի Ֆրեզենիուս Կաբի ընկերության արտադրության Ավրորա համակարգով: Այն կիրառվում է աշխարհի առաջատար կլինիկաներում և ունի անվտանգության բարձր մակարդակ: Այս սարքը լավագույնների շարքում է ոչ միայն իր անվտանգության աստիճանով, այլև գործընթացի արագությամբ և հարմարավետությամբ: Պլազմաֆերեզ առաջարկվում է մի շարք օրգան-համակարգերի հիվանդությունների դեպքում: Այն ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի , ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին, նյարդային, աուտոիմուն, աղեստամոքսային, ռևմատիկ հիվանդությունների համակցված բուժման ընթացքում, ինչպես նաև՝ ալկոհոլային թունավորումների կամ չարաշահման դեպքում: Հատուկ ֆիլտրի միջոցով երակից հավաքագրվում է որոշակի քանակության արյուն: Առանձնանում են պլազման և մյուս տարրերը, վերջինները մաքրվելուց հետո վերադարձվում են արյան հոսք՝ առանց որևէ կորստի: Այլ կերպ ասած՝ հետ է վերադարձվում արդեն մաքրված արյունը: Իսկ անջատած պլազմայի փոխարեն պացիենտը ստանում է համապատասխան քանակությամբ հեղուկ: Արյան հավաքագրման չափն անհատական է՝ ըստ առողջական խնդրի և քաշի:

 

Պլազմաֆերեզի առավելություններն են.

 

1. Արյան շրջանառությունից դուրս է բերվում տարբեր վնասակար նյութերը, ալերգենները, տոքսինները, պաթոլոգիական հակամարմինները:

2. Ակտիվանում է իմունային համակարգը, բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը՝ հնարավորություն տալով օրգանիզմին՝ պայքարել վիրուսային և բակտերիալ վարակների դեմ:

3. Լավացնում է արյան ցուցանիշները, արյունը հագեցնում թթվածնով: Որոշում կայացնելուց առաջ համապատասխան մասնագետների կողմից մանրամասն վերհուշ է հավաքվում, անհրաժեշտության դեպքում իրականացվում են լաբորատոր-գործիքային հետազոտություններ:

 

Ընդհանուր առմամբ պլազմաֆերեզն անվնաս է: «Էրեբունի» ԲԿ-ում այն իրականացվում է մեկանգամյա օգտագործման համակարգերով՝ նորագույն չափորոշիչներին

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ