Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կներդրվի բարոթերապիայի ծառայություն

ԵՊԲՀ. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կներդրվի բարոթերապիայի ծառայություն

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկան համալրվել է ամերիկյան արտադրության բարոխցիկով:

Արդյունքում, առաջիկայում կլինիկայում կձևավորվի բարոթերապիայի ծառայություն: Բարոթերապիան հիպերբարիկ օքսիգենացիայի ծառայություն է, որն ընդգրկված է սուր թունավորումների ընդհանուր ծառայության մեջ: Կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ բարոխցիկը կկիրառվի շմոլ գազից թունավորված երեխաների բուժման գործընթացում, ինչպես նաև այլ թունավորումների բուժման ժամանակ: Բարոթերապիան համալսարանական հիվանդանոցում կիրականացվի համապատասխան որակավորում ունեցող բժիշկ-մասնագետի՝ բարոթերապևտի կողմից:

Ամբողջ աշխարհում լայն տարածում ունեցող այս թերապիայի շնորհիվ օրգանիզմի բջիջներին հասցվում է թթվածին:

 

 

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ