ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը մասնկացում է վարակների և հակամանրէային դեղերի կիրառման տարածվածության հետազոտության ծրագրին
Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները բժշկական օգնության և սպասարկման հետ կապված առավել տարածված անցանկալի հետևանքներ են, որոնք հանրային առողջապահության լուրջ խնդիր են հանդիսանում, քանի որ բացասաբար են անդրադառնում հիվանդացության, մահացության և կյանքի որակի վրա:
Նրանց կանխարգելումը եղել է հիմնախնդիր բժշկագիտության զարգացման բոլոր փուլերում և այսօր էլ շարունակում է մնալ այդպիսին ամբողջ աշխարհում, քանի որ նկատվում է դրանց տարածվածության, հիվանդացության և մահաբերութան աճի միտում:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` աշխարհում 100 պացիենտից 7-ը զարգացած և 15-ը՝ զարգացող երկրներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում ձեռք են բերում ԲՄՊՎ:
Տնտեսապես զարգացած երկրներում ինտենսիվ թերապիայի ծառայության 30% պացիենտների շրջանում զարգանում է ԲՄՊՎ, իսկ զարգացած երկրներում այդ ցուցանիշը 2-3 անգամ ավելի մեծ է:
Ներկայում Հայաստանի ողջ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհամաչափ են զարգացած լաբորատոր կարողությունները, որը խոչընդոտում է բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների ախտորոշման որակի ապահովմանը, ախտորոշման մեթոդների ստանդարտացմանը:
Լաբորատոր ախտորոշման մեթոդաբանական մոտեցումների մեծ բազմազանությունը, առկա մասնագիտական ներուժի որակավորումների տարբեր մակարդակը, ինչպես նաև հետազոտության տարբեր փուլերի նկատմամբ անհրաժեշտ հսկողության բացակայությունը խիստ մեծացնում է ոչ հավաստի արդյունքների ստացման հավանականությունը, որն էլ կարող է բացասաբար անդրադառնալ առավել համապատասխանող բուժման մեթոդների կիրառման վրա:
Ներկայում համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը:
Դեղակայուն ձևերով վարակիչ հիվանդությունները ենթակա չեն ստանդարտ սխեմաներով բուժման. արդյունքում երկարում է հիվանդության ընթացքը, դեղաբուժությունը դառնում է անարդյունավետ և մեծանում է անբարեհաջող ելքերի և բարդությունների թիվը, ինչպես նաև ավելանում է ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման ռիսկը: Հանրային առողջապահությանն ուժգնացող հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ուժգնացող վտանգը պայմանավորված է նաև բժշկական կազմակերպությունում նրանց չհիմնավորված և ոչ պատշաճ օգտագործմամբ:
Առողջապահության նախարարությունը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ ընտրված բժշկական կազմակերպություններում՝ («Աստղիկ» բժշկական կենտրոնում և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում) իրականացնելու է ժամանակի տվյալ պահին բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների և հակամանրէային դեղերի կիրառման տարածվածության հետազոտության ծրագիր, որը կնպաստի բժշկական կազմակերպություններում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության դետքային համակարգի ձևավորմանը, ինչպես նաև բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների ախտորոշման և ռացիոնալ բուժման միջոցով դրանց հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը:
Հետազոտության ծրագրի նպատակն է.
- Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների վաղ ախտորոշումը և հակամանրէային դեղերով նպատակային և արդյունավետ բուժման իրականացում,
- Բժշկական կազմակերպություններում հակամանրէային դեղերի վարման մեթոդների կատարելագործում,
- Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների ախտորոշման, հայտնաբերման, հաղորդման գործընթացի կատարելագործում,
- Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացում:
08.12.2021 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ