Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Մեծ Բրիտանիայում ԵՊԲՀ շրջանավարտների միության ներքո համախմբվում են աշխարհի տարբեր բժիշկներ

ԵՊԲՀ. Մեծ Բրիտանիայում ԵՊԲՀ շրջանավարտների միության ներքո համախմբվում են աշխարհի տարբեր բժիշկներ

Արդեն 4 տարուց ավելի Մեծ Բրիտանիայում արդյունավետ գործունեություն է ծավալում ԵՊԲՀ շրջանավարտների միությունը, որի նախագահն է բժշկական բուհի հնդիկ շրջանավարտ Արուն Դաբասը։

Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի ջանքերով ստեղծված կառույցը հնարավորություն է ընձեռում կապ հաստատել ԱՄՆ-ում, Բելգիայում, Լեհաստանում, Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Հայաստանում աշխատող ԵՊԲՀ շրջանավարտների, ինչպես նաև շրջանավարտ չհանդիսացող անվանի բժիշկների հետ և համախմբել նրանց։

Միացյալ Թագավորությունում ԵՊԲՀ շրջանավարտների միության ղեկավար Արուն Դաբասն ընտանեկան բժիշկ է։

45-ամյա մասնագետը 1994-2000 թթ․ սովորել է բժշկական բուհում։ Այնուհետև վերադարձել է Հնդկաստան և վերապատրաստվել այնտեղ։ Համապատասխան քննությունները հանձնելով՝ արդեն 2004 թվականին նրան հաջողվեց աշխատանքի անցնել Մեծ Բրիտանիայում։

2013 թվականին Արուն Դաբասը վերապատրաստվեց Ուելսի Կարդիֆի համալսարանում՝ մաշկաբանության ոլորտում, 2018 թվականին՝ Ստաֆորդշիրի համալսարանում՝  հոգեկան առողջության ոլորտում։

Այժմ նա Ուորվիկի բժշկական դպրոցում կլինիկական դասախոս է, համայնքային ծառայությունների կլինիկական առաջնորդ «Քավենթրի և Ուորվիկշիր գործընկերային վստահություն» կազմակերպությունում, որը մասնագիտացած է հոգեկան առողջության բնագավառում ծառայություններ մատուցելու և վերապատրաստելու ոլորտներում։     

«Սկզբում ուզում էի ֆուտբոլիստ դառնալ։ ԵՊԲՀ-ում ֆուտբոլի հնդկական թիմի ավագն էի։ Այն ժամանակ մեր թիմը միակն էր, որ մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց», - հարազատ համալսարան կատարած հերթական այցի ընթացքում ոգևորությամբ հիշում է Արուն Դաբասը։

Ավագ քույրը ևս բժշկական բուհի շրջանավարտ է և նույնպես աշխատում է Մեծ Բրիտանիայում։ Կինը ստոմատոլոգ է, ունի 2 երեխա՝ 11 տարեկան տղա և 6 տարեկան աղջիկ։

Իր մասին Արուն Դաբասը շատ չի խոսում, փոխարենը ոգևորված պատմում է Անգլիայում ԵՊԲՀ շրջանավարտների միության ստեղծման մասին։

«Ուսումնառության տարիներին շատ սիրեցի Հայաստանը։ Որպես բժիշկ կայանալու իմ ուղին մեկնարկեց Երևանում, շարունակվեց Հնդկաստանում, և այժմ ես Միացյալ Թագավորությունում եմ։ Շատ եմ ուզում իմ կապերի շնորհիվ աջակցել Հայաստանում կրթություն ստացող տեղացի և օտարերկրացի ապագա բժիշկներին՝ ապահովելով նրանց առաջընթացը և ամուր կապը միմյանց հետ, ինչպես նաև համալսարանական մասնագետների վերապատրաստման և փորձի փոխանակման հնարավորությունը եվրոպական այս զարգացած երկրում», - ասում է Արուն Դաբասը։

2015 թվականին Օքսֆորդում նա հանդիպեց Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին։

«Պրոռեկտորը մեզ համար միշտ ծնողի պես էր, անսահման երախտագիտության զգացում ունենք նրա հանդեպ։ Աշխարհի ոչ մի համալսարանում նման բան չկա։ Հենց Օքսֆորդում էլ որոշեցինք կյանքի կոչել նոր, շատ կարևոր նախաձեռնություն։ Երեք տարի անց՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին, մենք արդեն պաշտոնապես հիմնեցինք ԵՊԲՀ շրջանավարտների միությունը Միացյալ Թագավորությունում», - նշում է Արուն Դաբասը։

Սկզբում միությունը կազմված էր 12 շրջանավարտից, այժմ այն ունի արդեն 38 անդամ։ Նրանց թվում՝ ընտանեկան բժիշկներ, ակնաբույժներ, սրտաբաններ, օրթոպեդներ, ուրոլոգներ, գինեկոլոգներ, ռադիոլոգներ։

«Տարբեր նեղ մասնագիտացումների տեր բժիշկներ համախմբվեցին մեկ գաղափարի՝ Շրջանավարտների միության ներքո։ Կառույցի անդամ հանդիսացող ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտներից մեկը, որը շատ լավ խոսում է հայերեն, այժմ աշխատում է Ժնևում, Կարմիր խաչի գրասենյակում», - հավելում է Արուն Դաբասը։

Կառույցը, նրա խոսքով, սերտորեն համագործակցում է նաև Մեծ Բրիտանիայում գործող ճանաչված հայ բժիշկների հետ։   

«Պլանավորում ենք ստեղծել Շրջանավարտների միության կայք, որի միջոցով կհեշտանա թե՛ կապի հաստատումը, թե՛ անհրաժեշտ տեղեկատվության տարածումը։ ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի հետ համագործակցելով՝ Մեծ Բրիտանիայում աջակցում ենք շրջանավարտների սերունդներին, որոնք ցանկանում են բժշկական կրթություն ստանալ մեր բուհում, օգնում ենք ուսանողներին աշխարհի տարբեր անկյուններից տեղեկանալ Հայաստանի և բժշկական համալսարանի մասին, իսկ ուսման ավարտից հետո նպաստում ենք Միացյալ Թագավորությունում աշխատանք գտնելուն, կապեր հաստատելուն», - ասում է Արուն Դաբասը։

Անգլիայում բժշկական բուհի Շրջանավարտների միությունը կազմակերպում է նաև գործնական դասընթացներ տեղացի ուսանողների համար։

«Նրանց գործնական հմտությունների զարգացմանն աջակցում են բժշկական համալսարանաի շրջանավարտները, որոնք, իրենց հերթին, աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն են ստանում», - ավելացնում է Շրջանավարտների միության նախագահը։ 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կլինիկական դեպք. լոկոռեգիոնար անզգայացում. nairimed.com
Կլինիկական դեպք. լոկոռեգիոնար անզգայացում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում օրերս իրականացվել է լոկոռեգիոնար ցավազրկման կիրառմամբ հերթական վիրահատությունը:

75 տարեկան հիվանդի մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի միջային մահիկի վնասում...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Անեսթեզիոլոգիա
Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am
Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am

Ութ տարվա գիտական աշխատանքի ընթացքում մի խումբ հայ նյութագետներ և բժիշկներ նոր նյութ են ստեղծել ոսկրային իմպլանտների համար։ Ոսկորի վերականգնմանը զուգահեռ իմպլանտը քայքայվում է...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը նշել է ոսկրածուծի դոնորի օրը:
Հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը նշել է ոսկրածուծի դոնորի օրը:

1999թ. դեկտեմբերին Երևանի Սարյան 1ա հասցեում բացվեց Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը, որը համահայկական նոր ծրագրի սկիզբ դրեց: Իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվեցին ցողունային բջիջների առաջին դոնորները...

Կլինիկական դեպք` քացախափոսի աուտոպլաստիկա և կոնքազդրային հոդի ռեկոնստրուկցիա. Արա Այվազյան. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք` քացախափոսի աուտոպլաստիկա և կոնքազդրային հոդի ռեկոնստրուկցիա. Արա Այվազյան. armeniamedicalcenter.am

Հերթական կլինիկական դեպքի մասին (նեյրոֆիբրոմատոզ համախտանիշ) պատմում է «Արմենիա» ՀԲԿ մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Այվազյանը...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր
«Էրեբունի» ԲԿ-ի ընդունարանն աշխատում է 7 օր, 24 ժամ. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ի ընդունարանն աշխատում է 7 օր, 24 ժամ. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ի ընդունարանն աշխատում է 7 օր, 24 ժամ՝ պլանային և անհետաձգելի կարգով բուժօգնություն ցուցաբերելով օրական ավելի քան 150 հիվանդի: Շտապօգնության մեքենայով կամ ուղղաթիռով ամեն օր ընդունարան է...

«Էրեբունի» ԲԿ-ն համալրվել է պլազմաֆերեզի նոր և ժամանակակից սարքով. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ն համալրվել է պլազմաֆերեզի նոր և ժամանակակից սարքով. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ արյան փոխներարկման և աֆերեզի ծառայությունը համալրվել է պլազմաֆերեզի նոր և ժամանակակից սարքով՝ գերմանական հայտնի Ֆրեզենիուս Կաբի ընկերության արտադրության Ավրորա համակարգով...

ԵՊԲՀ ուսումնական սիմուլյացիոն կենտրոնը 7 տարեկան է
ԵՊԲՀ ուսումնական սիմուլյացիոն կենտրոնը 7 տարեկան է

Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում և 2013թ. սեպտեմբերին ԵՊԲՀ-ի և Կրթական ծրագրերի կենտրոնի միջև ստորագրված դրամաշնորհային պայմանագրի շնորհիվ սկիզբ ...

Կլինիկական դեպք` արմնկային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում. Արա Այվազյան. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք` արմնկային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում. Արա Այվազյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ վիրահատություն է իրականացվել:

Վերջերս «Արմենիա» բժշկական կենտրոնում իրականացվել է Հայաստանում աննախադեպ վիրահատություն...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
ԵՊԲՀ ռեկտոր վերընտրվեց Արմեն Մուրադյանը
ԵՊԲՀ ռեկտոր վերընտրվեց Արմեն Մուրադյանը

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրություն...

ԵՊԲՀ. «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն»-ի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին
ԵՊԲՀ. «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն»-ի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանն այսօր այցելեցին «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն», որտեղ ավարտին են մոտենում շինարարական աշխատանքները...

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր

13 դեկտեմբերի 2021թ.՝  Այսօր Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ հայ դոնորի օգնության կարիքն ուներ լեյկեմիայով տառապող...

ՀՀ ԱՆ. Հայաստան է ներկրվել 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատոր
ՀՀ ԱՆ. Հայաստան է ներկրվել 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատոր

Առողջապահության նախարարության կարիքների համար պետական բյուջեից հատկացված միջոցներով ձեռքբերված սարքավորումները կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն...

ԵՊԲՀ. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կներդրվի բարոթերապիայի ծառայություն
ԵՊԲՀ. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կներդրվի բարոթերապիայի ծառայություն

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկան համալրվել է ամերիկյան արտադրության բարոխցիկով...

Լուրեր
ԵՊԲՀ. «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը մասնկացում է վարակների և հակամանրէային դեղերի կիրառման տարածվածության հետազոտության ծրագրին
ԵՊԲՀ. «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը մասնկացում է վարակների և հակամանրէային դեղերի կիրառման տարածվածության հետազոտության ծրագրին

Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները բժշկական օգնության և սպասարկման  հետ կապված առավել տարածված անցանկալի հետևանքներ են, որոնք հանրային առողջապահության լուրջ խնդիր են...

ԵՊԲՀ. ՄԻՆԵՐՎԱ ծրագրի տեղեկատվական հանդիպում՝ ապագա գիտնականների մասնակցությամբ
ԵՊԲՀ. ՄԻՆԵՐՎԱ ծրագրի տեղեկատվական հանդիպում՝ ապագա գիտնականների մասնակցությամբ

Երիտասարդ հետազոտողների համար այսօր բժշկական համալսարանում անցկացվեց «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության կարողությունների զարգացում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ