Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Տրամադրվել է «Պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության» առաջին հավաստագիրը

Տրամադրվել է «Պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության» առաջին հավաստագիրը

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը «Կուրացիո ՍՊԸ» տնօրեն Արթուր Չերքեզյանին է հանձնել «Պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության» առաջին հավաստագիրը:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` լիցենզավորված մատակարարները դեղերի, դեղանյութերի և դեղաբուսական հումքի մեծածախ իրացումն իրականացնում են «Պատշաճ բաշխման գործունեության» կանոններով:

Դիտարկման արդյունքում փաստվել է «Կուրացիո ՍՊԸ»-ի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ հաստատված պատշաճ բաշխման գործունեության նշված կանոններին:

Դեղերի պատշաճ բաշխման գործունեությունը դեղերի որակի ապահովման այն բաղադրիչն է, որն այդ գործընթացում իրականացվող գործողությունների համապատասխան հսկողության միջոցով երաշխավորում է արտադրանքի հաստատուն որակը, ինչպես նաև միջոց է կեղծ, չգրանցված, անօրինական ներմուծված, գողացված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող և սխալ մակնշված արտադրանքի բաշխման շղթա ներթափանցումը կանխելու համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ