Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Օսկարը և Վարդագույն Տիկինը» ներկայացման պրեմիերան. ծրագիր` ի աջակցություն պալիատիվ բժշկության

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Օսկարը և Վարդագույն Տիկինը» ներկայացման պրեմիերան. ծրագիր` ի աջակցություն պալիատիվ բժշկության

«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԻԶԿ) հիմնադրվել է 2013թ.-ին: Կազմակերպության առջև դրված խնդիրներից է պաշտպանել մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս, ներառյալ` պացիենտների և բուժաշխատողների, ուսումնասիրել ոլորտային օրենսդրությունը և քայլեր ձեռնարկել վերջինիս բարելավման ուղղությամբ, ջատագովել իրավունքահեն առողջապահական համակարգի զարգացումը, ինչպես նաև իրազեկել հասարակության և բժշկական համայնքի ներկայացուցիչներին: Գործունեության 8 տարիների ընթացքում մի շարք ծրագրեր են իրականացվել ուղղված ոլորտային տարբեր թեմաների ուսումնասիրությանը, խնդիրների վեր հանմանը, օրենսդրական բարեփոխումներին, կրթական միջոցառումներին և այլն: Ի թիվս կազմակերպության մի շարք ենթաոլորտային գործառույթների` հատկապես ուշադրության կենտրոնում են եղել բժշկական գաղտնիքի ապահովումը, վերարտադրողական առողջության իրավունքը, խոցելի խմբերի բժշկական ծառայությունների մատչելիությունը, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, էլեկտրոնային առողջապահական համակարգը, բուժաշխատողների աշխատանքային իրավունքները, ինչպես նաև պալլիատիվ օգնությունը:
 

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ն տարիներ շարունակ ներգրավված է Հայաստանում պալլիատիվ օգնության  ներդրման և զարգացման գործընթացում: Մասնագետների ջանքերի և «Բաց հասարկության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ ծավալուն բարեփոխումներ են իրականացվել պալլիատիվ օգնության ոլորտում, արդյունքում Հայաստանում արդեն գործում են պալլիատիվ օգնության բժշկական ծառայություններ առաջնային օղակում, բազմաթիվ բուժաշխատողներ անցել են համապատասխան վերապատրաստում, կատարվել են օրենսդրական փոփոխություններ, ինչը բարելավվել է անբուժելի հիվանդություն ունեցող անձանց ցավազրկման գործընթացը, բուժաշխատողների կողմից մատուցվող ծառայությունների կլինիկական ուղեցույցերը: Այդուհանդերձ ոլորտում կան դեռևս խնդիրներ, ինչը խոչընդոտում է ծառայությունների լիարժեք հասանելիությանը:

 

Սույն ծրագիրն ուղղված է պալիատիվ օգնության վերաբերյալ բժշկական, ոլորտային այլ մասնագիտական, ինչպես նաև պացիենտների և իրենց ընտանիքի անդամների համար նախատեսված տեղեկությունների, իրավական կարգավորումների, կրթական նյութերի և թեմատիկ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության տարածմանը: Մեր հասարակության մեջ քրոնիկ հիվանդությունների նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են պալիատիվ օգնության լիարժեք կայացմանը: Այդ պատճառով էլ ներկայացնում ենք է.է. Շմիդտի «Օսկարը և վարդագույն տիկինը» վեպի համանուն բեմադրությունը, որտեղ Օսկարի հուզիչ պատմությամբ փորձում ենք տեղեկացնել պացիենտներին և նրանց ընտանիքներին պալլիատիվ օգնության միջոցով հիվանդությանն այլ աչքերով նայելու մասին: «Բաց հասարկության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ իրականացված վերոնշյալ ծրագրի շրջանակներում նաև մշակվել է պալիատիվ օգնության www.palliative.am կայքը, որտեղ ոլորտի վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն կտրամադրվի։

 

 

Կազմակերպության համագործակցությունը Հ․Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հետ սկսվել է ԻԶԿ-ի առաջարկով բեմադրել ներկայացում, որտեղ վեր կհանվեն քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց խնդիրները, դժվարությունները, որոնց առնչվում են ընտանիքի անդամները, ոլորտում աշխատող բուժաշխատողները։ Արդյունքում ռեժիսոր՝ Սամսոն Մովեսյանի առաջարկով որոշվեց յուրովի բեմադրել «Օսկարը և վարդագույն տիկինը», որտեղ Օսկարի պատմության օրինակով շոշափվում են թեմաները, որոնք ակտուալ են նաև հայաստանյան իրականության մեջ։ Այն մեծ ազդեցություն կարող է թողնել, ոչ միայն պացիենտների և նրանց ընտանիքների կյանում, նաև բուժաշխատողների համար կարող է ծառայել որպես օրինակ։ ԻԶԿ-ն նպատակ ունի նաև գտնել ֆինանսավորում ներկայացման մարզային ցուցադրությունների համար, քանզի հանդիսատեսը ներկայացումից հետո կարող է այլ աչքերով նայել հիվանդությանը, դրա ազդեցությանը կյանքի որակին, ընտանիքի ներսում և բուժհաստատության մեջ ճիշտ հաղորդակցմանը, արժանապատիվ ապրելուն և այլ կարևոր հարցերին։        

Վիոլետա Զուփունյան
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ