Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Նախարարի առաջարկով ԵՊԲՀ-ում կներդրվեն ֆրանսերենի դասընթացներ

ԵՊԲՀ. Նախարարի առաջարկով ԵՊԲՀ-ում կներդրվեն ֆրանսերենի դասընթացներ

Առանձնակի ուշադրություն դարձնելով բժիշկների մասնագիտական շարունակական կրթության կատարելագործմանը՝ Հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կարևորեց նաև ֆրանսերենի ուսուցումը ԵՊԲՀ-ում:

«Այսօրվա համաժողովը մեկնարկ կհանդիսանա նաև բժշկական համալսարանում ֆրանսերենի ուսուցման զարգացման համար, որի արդյունքում ուսանողները հնարավորություն կունենան սովորելու Փարիզում՝ ձեռք բերելով գիտելիք և հմտություններ համալսարանական հիվանդանոցների կենտրոններում»,- շեշտեց նախարարը՝ ընդգծելով բժշկական կրթության ոլորտում երկխոսության զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, անմիջապես արձագանքելով նախարարի առաջարկին, հայտնեց, որ մոտ օրերս բուհում կներդրվեն ֆրանսերենի դասընթացներ, կկազմակերպվի առաջին դասախոսությունը՝ ակնկալելով, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ան Լույոն կանցկացնի առաջին դասը:

 

Նախարարի առաջարկով ԵՊԲՀ-ում կներդրվեն ֆրանսերենի դասընթացներ Նախարարի առաջարկով ԵՊԲՀ-ում կներդրվեն ֆրանսերենի դասընթացներ

Նախարարի առաջարկով ԵՊԲՀ-ում կներդրվեն ֆրանսերենի դասընթացներ

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ