Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Կորոնավիրուսային համավարակի թեման՝ «Նոր հայկական բժշկական հանդես»-ի ուշադրության կենտրոնում

ԵՊԲՀ. Կորոնավիրուսային համավարակի թեման՝ «Նոր հայկական բժշկական հանդես»-ի ուշադրության կենտրոնում

Տասնհինգ տարի (2007թ.-ից) ԵՊԲՀ-ում հրատարակվում է «Նոր հայկական բժշկական հանդես» («The New Armenian Medical Journal») գիտակիրառական անգլալեզու պարբերականը, որի խմբագրակազմը գործունեության վերջին երկու տարում ուշադրության կենտրոնում է պահում կորոնավիրուսային համավարակի թեման՝ գիտական դիտակետից:

Հանդեսի երեք համարները (h14 (2020) N4, h15 (2021) N2 և N3) նվիրված են հենց Covid-19-ին: Մեկն արդեն տպագրվել է, մյուս երկու համարների տպագիր տարբերակներն էլ շուտով կհանձնվեն գիտական լսարանի դատին: Բոլոր նշված և այլ համարների էլեկտրոնային տարբերակների հետ ընթերցողը կարող է ծանոթանալ նաև ԵՊԲՀ պաշտոնական կայքում:

«Մեր նպատակն է միջազգային մակարդակով ներկայացնել արդիական ու հրատապ տեսակետներ, որոնք իրեց մեջ ընդգրկում են կորոնավիրուսային ինֆեկցիայի զարգացման, տարածման, բուժման և կանխարգելման, մասնավորապես պատվաստման եղանակները տարբեր երկրներում»,- մանրամասնում է «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական պարբերականի գլխավոր խմբագիր, ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արտո Զիլֆյանը:

Պրոֆեսորի խոսքով՝ թե՛ տեսական, թե՛ գործնական թեմաներ ընդգրկող երեք համարում էլ անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր ուղղությունների՝ նյարդային, սիրտանոթային, աղեստամոքսայի և այլ հիվանդությունների կարգավիճակը Covid վարակի զարգացման ընթացքում:

Այդ թվում առաջին անգամ, նշում է պարբերականի պատասխանատու քարտուղար, ԳՀԿ իմունաֆերմենտային հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ստեփան Ավագյանը, համեմատելով քաղցկեղի և կորոնավիրուսային վարակի զարգացման պատճառների մետաբոլիկ նմանությունը, մասնավորապես պոլիամինների բարձր պարունակությունը հիվանդների արյան մեջ, և այն որ արդեն շուրջ 20 տարի քաղցկեղով հիվանդներին, որպես քիմոթերապևտիկ բուժմանը զուգընթաց պրոֆիլակտիկ օժանդակ միջոց է առաջարկվում է այսպես կոչված «Պոլիամի-դեֆիցիտ դիետան», ապա այդ դիետան կարող է արդյունավետ լինել նաև Covid-19-ի բուժման ընթացքում:

Հոդվածների հեղինակների ուշադրությունից չեն վրիպել նաև հիվանդության, պաթոգենետիկ թերապիային և իմունոպրոֆիլակտիկային ռազմավարությանը վերաբերող հարցերը:

Գիտնականների գնահատմամբ՝ ամսագրում ներկայացված հոդվածները, թեև գիտական են, սակայն դրանք շատ ուսուցողական կարող են լինել կլինիցիստների և երիտասարդ հետազոտողների, նաև ապագա բժիշկների համար:

Առաջիկայում մասնագետները ծրագրում են համալսարանական բժիշկ-գիտնականների, բժշկական հանրության համար նախաձեռնել մասնագիտական քննարկումներ:

Համալսարանական գիտական հրատարակությունը կշարունակի գիտական հոդվածների միջոցով անդրադառնալ համավարակի դեմ պայքարի թեմային, ներկայացնել բժշկագիտության և առողջապահության տարբեր ոլորտներում գիտական նվաճումները, կիրառվող նոր մեթոդներն ու մոտեցումները, մեկ հարթակում համախմբելով աշխարհի տարբեր անկյունների բժիշկ-գիտնականներին:

Բժշկագիտության արդի ձեռքբերումները ներկայացնող պարբերականը օտարերկրացի գիտնականների, բարձր ցուցանիշներ ունեցող միջազգային մի շարք հրատարակչությունների ուշադրությունից անմասն չի մնում: Կան առաջարկություններ մասնակցելու համաժողովների և դասխոսությունների Ինդոնեզիայի, Չինաստանի, Ռուսաստանի բժշկական համալսարանների կողմից: Որոշ առաջավոր պարբերականներ, ինչպես օրինակ Viruses, Lambert հրատառակչությունը առաջարկում են իրենց հարատարակումներում հանդես գալ նոր հոդվածներով:

Կարող եք ծանոթանալ ամսագրի վերջին համարների հեղինակների և հոդվածների թեմաներին:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ