ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկա է գտնվել Հայաստանի առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման և զարգացմանն ուղղված «Հիբրիդ» լաբորատորիայի (Medical&Health), DDC (Digital Diagnostic center) և MDS (Medical Dental Shop) կենտրոնների պաշտոնական բացմանը:
Արտակ Ջումայանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել աշխատանքներին: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել կատարվող աշխատանքի համար և ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջան ապրող երկրի համար առավել քան կարևոր է նմանատիպ գործունեությունը:
Նշենք, որ ի սկզբանե երեք կենտրոնների համատեղ ծրագրի նպատակն է եղել պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինծառայողների համար ֆրանսիացի գործընկերների հետ միասին անվճար պրոթեզավորում իրականացնելը: Արդյունքում՝ շուրջ 11 վիրավոր զինվորի համար արդեն աճեցվել են տիտանե պրոթեզներ: Նրանք բարեհաջող վիրահատվել են, վերադարձել բնականոն կյանքի:
Կենտրոնը միավորում է տարբեր ոլորտների մասնագետների՝ վնասվածքաբան-օրթոպեդներ, բժիշկ-նյարդավիրաբույժներ, դիմածնոտային բժիշկներ, բժիշկ ստոմատոլոգներ, ինժեներներ, ատամնատեխնիկներ:
«Հիբրիդ» լաբորատորիան լազերային աճեցման նորագույն տեխնոլոգիայով տիտանից հոդային գլխիկներ, իմպլանտներ և պրոթեզներ է արտադրում վերջույթներ կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային և գանգուղեղային խնդիրներ ունեցող անձանց համար:
DDC կենտրոնը հագեցած է գերժամանակակից թվային տեխնոլոգիաներով և հմուտ անձնակազմով: Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս պացիենտի ֆիզիկական պատկերից ստանալ վիրտուալ պատկեր՝ մաքսիմալ ճշգրտությամբ: Կենտրոնում կատարվում է դիմածնոտային թվային ախտորոշում, թվային օրթոպեդիա և օրթոդոնտիա, իմպլանտացիայի թվային պլանավորում, լաբորատոր նմուշառում:
MDS (Medical Dental Shop) կենտրոնն ապահովում է եվրոպական առաջատար ընկերությունների հետ կապը՝ ներկայացնելով լավագույն սարքավորումներն ու ապրանքատեսականին:
Այսօր վիրավոր զինծառայողներին օգնելուց բացի, ծրագիրը նպատակ ունի Հայաստանը դարձնելու նորագույն տեխնոլոգիա կիրառող տարածաշրջանային կենտրոն, ինչը կնպաստի առողջապահական տուրիզմի զարգացմանը:
24.09.2021 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ