Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նոր մարտահրավերները. Սալուտեմ ամսագիր №1

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նոր մարտահրավերները. Սալուտեմ ամսագիր №1

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավարությունը, հանձինս տնօրեն Արմեն Չարչյանի՝ հավատարիմ է բարեփոխումների և նորամուծությունների ներդրման իր որդեգրած սկզբունքին՝ ապահովելով բժշկական ծառայության բարձր որակը Հայաստանում:
Կենտրոնի տնօրենն ամենաարժեքավոր կապիտալը համարում է մարդկային ռեսուրսները՝ կարևորելով սեփական անձնակազմի գիտակ, բանիմաց ու պատրաստված լինելը:


«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանը քաջ գիտակցում է, որ բժշկական կենտրոնի առավելությունների հիմքում գիտելիքներն են, գործի հիմնավոր, խորքային իմացությունը, շարունակական բժշկական, միջազգային որակի ուղղությունների ներդրումն ու բուժանձնակազմի միջազգային փորձի ուսումնասիրման ու փոխանակման ավանդը:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նոր մարտահրավերները


Կենտրոնի համար շատ կարևոր է այսօր` պատերազմական գործողություններից հետո, առավել նոր հայացքով դիտարկել և վերանայել իր հնարավորությունները:


Բժշկական կենտրոն հյուրընկալված սրտային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի և նրա ղեկավարած ֆրանսահայ բժիշկների մոտ AP-HP-ի հետ համագործակցության գաղափար ծնվեց:   

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նոր մարտահրավերները


Ներկայումս «Իզմիրլյան» ԲԿ-ն պատիվ ունի հյուրընկալելու AP-HP հանրային օգնության միջազգային կապերի բաժնի տնօրեն Ֆլորենս Վեբերին և անվանի սրտային վիրաբույժ Լևոն Խաչատրյանին, ովքեր ամիսներ շարունակ համատեղ ծրագրեր են իրականացրել: Նրանց հետ քըննարկվելու են հետագա համագործակցության ուղիները:


Տեղեկացնում ենք, որ 2021թ. մայիսի 13-14-ը «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի կունենա ԱՌԱՋԻՆ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ՝ նվիրված Արցախյան պատերազմի և հետպատերազմական ռազմական բժշկությանը:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նոր մարտահրավերները «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նոր մարտահրավերները


Հայաստանից և Ֆրանսիայից հյուրընկալվելու են բազմաթիվ նշանավոր գիտնականներ, բժիշկներ, վիրաբույժներ, որոնցից շատերը Կոնգրեսում հանդես կգան զեկույցներով:


 «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանը Մարտի 26-ին ստորագրեց եռամյա հուշագիր Ֆրանսիայի համալսարանական հիվանդանոցային համակարգի 39 գործող հիվանդանոցային ցանցի հետ: Հուշագիրը ստորագրեց Ֆրանսիայի AP-HP հանրային օգնության միջազգային կապերի բաժնի տնօրեն Ֆլորենս Վեբերը:


Հայ-ֆրանսիական հուշագրի ստորագրման գործում մեծ աշխատանք է կատարել ֆրանսահայ անվանի սրտային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը, ով հետպատերազմյան շրջանում մարդասիրական մեծածավալ օգնության ծրագրեր է կազմակերպել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար՝ ղեկավարելով այդ գործընթացը:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նոր մարտահրավերները 


Միջոցառմանը «Իզմիրլյան» ԲԿ-ում պատիվ ունեցանք հյուրընկալելու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:


Պրն. Չարչյանի նախաձեռնությամբ ծրագրի պատասխանատու և կազմակերպիչ է նշանակվել «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, 5-ՀԲՄՀ-2019 առողջապահական հիմնա-դրամի տնօրեն Ամալյա Գևորգյանը:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նոր մարտահրավերները


www.izmirlianmedicalcenter.com

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ