ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Երկար պայքարից և բազմակի վիժումներից հետո կինը երեխա է ունեցել. erebunimed.com
33-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել երկրորդային անպտղության պատճառով: Առաջին ծննդաբերությունից հետո առաջացել էին խնդիրներ և հաջորդ բոլոր հղիություններն ավարտվել էին անհաջողությամբ: Մի քանի տարվա ընթացքում կինը ունեցել էր մի քանի վիժում, մահացած պտուղներ, ընդ որում՝ հղիության ուշ փուլերում:
Կնոջն ընդունել էր «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Համբարձումյանը: Նախ պետք էր պարզել հնարավոր այն խնդիրները, որոնք կարող էին առաջացնել նման ցավալի հետևանքներ: Կատարվել են անհրաժեշտ լաբորատոր-գործիքային բոլոր հետազոտությունները: Ախտորոշվել է ժառանգական թրոմբոֆիլիա, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, արգանդի պարանոցի հետծննդաբերական պատռվածք:
Մինչև նոր հղիության պլանավորումը՝ Դավիթ Համբարձումյանը որոշել է նախ կատարել արգանդի պարանոցի վիրահատություն՝ պլաստիկա, որից հետո կինը ստացել է համապատասխան բուժում, այնուհետև որոշ ժամանակ անց հղիացել է: Հղիության ամբողջ ընթացքում կինը գտնվել է «Էրեբունի» ԲԿ մասնագետների ուշադրության ներքո: Բարդ դեպքի մասին զեկուցվել է ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանին, որի անմիջական հսկողությամբ և ղեկավարությամբ էլ Դավիթ Համբարձումյանը վարել է հղիությունը: 9 ամիսների ընթացքում եւս առաջացել են բազմաթիվ խնդիրներ, որոնց համար կինը ստացել է բուժում, իսկ արգանդի պարանոցի իստմիկոցերվիկալ անբավարարության պատճառով կատարվել է վիրահատական միջամտություն՝ արգանդի պարանոցի ցիրկուլյար կարերի դնում: Համառ ջանքերի, մասնագիտական լուրջ աշխատանքի շնորհիվ հղիությունը հնարավոր է եղել հասցնել մինչև 38 շաբաթական, որից հետո կատարվել է ծննդալուծում՝ բնական ճանապարհով: Ծնվել է առողջ տղա երեխա:
06.08.2021 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ