Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Շարունակվում է փոխշահավետ գործակցությունը

ՀՀ ԱՆ. Շարունակվում է փոխշահավետ գործակցությունը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) առաքելության անդամներին՝ Հիմնադրամի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհի շրջանակներում մեկնարկած ծրագրերը:

Վարակի կանխարգելման և վերահսկման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է Արարատի և Արմավիրի մարզերի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղերի արդիականացում` վերակառուցումից մինչև լաբորատոր սարքերով վերազինում, իսկ Լոռու մարզում` ինֆեկցիոն հիվանդությունների ծառայության ենթակառուցվածքի բարելավում։

Բացի այդ, արդյունավետ է գնահատվել կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի ծրագիրը, որը մեկնարկել է Լոռու մարզում 2021 թվականի հունվարից: Մեկնարկից ի վեր մինչև հուլիսի 15-ը, մարզում հետազոտվել է մոտավորապես 4600 կին: Սքրինինգային ծրագիրը կշարունակվի մինչև 2023 թվականը: Անահիտ Ավանեսյանը նկատել է` ծրագրի արդյունավետությունը թույլ է տալիս մտածել մյուս մարզերում այն իրականացնելու մասին:

Հայաստանի և ԿԶԵՀ միջև ծավալված համագործակցությունն ու փոխըմբռնման մակարդակը բարձր է, վերջում շեշտել են հանդիպման մասնակիցներն ու խոսել փոխշահավետ գործակցության շարունակության անհրաժեշտության մասին:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com
Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com

36-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 7 շաբաթական ժամանակաշրջանում: Նրան ընդունել էր ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը: Կինը նշել էր, որ երեք տարի առաջ վիրահատվել է կրծքագեղձի ուռուցքի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Էխինոկոկոզի ուշացած դեպք՝ բարեհաջող ավարտով. վիրաբույժ Գևորգ Սիմոնյան. armeniamedicalcenter.am
Էխինոկոկոզի ուշացած դեպք՝ բարեհաջող ավարտով. վիրաբույժ Գևորգ Սիմոնյան. armeniamedicalcenter.am

«Ցանկալի է, որ մարդիկ կանխարգելիչ հետազոտություններ անցնեն. տարին գոնե մեկ անգամ կատարվի ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգենագրաֆիա, որպեսզի նմանատիպ հիվանդությունների դեպքում բարձիթողի վիճակներ չլինեն»...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ Լուրեր
ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն. news.am
ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն. news.am

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից...

ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
ՀՀ ԱՆ. Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն է բացվել
ՀՀ ԱՆ. Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն է բացվել

Առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ․ Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվել է Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն: Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...

Հայաստանում առաջին անգամ կատարվել է Վադա թեստ. Ի՞նչ է դա եւ ինչու՞ է այդքան կարեւոր
Հայաստանում առաջին անգամ կատարվել է Վադա թեստ. Ի՞նչ է դա եւ ինչու՞ է այդքան կարեւոր

«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Օռլանդոյի հայերի ֆինանսավորմամբ պատերազմում վիրավորված Գագիկը վիրահատվեց Արթմեդում
Օռլանդոյի հայերի ֆինանսավորմամբ պատերազմում վիրավորված Գագիկը վիրահատվեց Արթմեդում

Օռլանդոյի հայ համայնքի ներկայացուցիչները իրենց աջակցություն են հայտնում պատերազմի արդյունքում վիրավորված տղաներին, ու սկսել են ֆինանսավորել վիրավորներին, ովքեր բուժման ընթացքում բարդ խնդիրների առաջ են կանգնել...

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Ցավի կլինիկա. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Ցավի կլինիկա. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից նոր ծառայություն՝ Ցավի կլինիկա: Կլինիկան հագեցած է տեխնիկական անհրաժեշտ բոլոր հանարվորություններով, իսկ բժիշկները...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը
ՀՀ ԱՆ. Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես հաստատել է 2021 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանումը...

Կտրող-ծակող գործիքով սրտի վնասվածք ստացած հիվանդի կյանքը փրկվել է. erebunimed.com
Կտրող-ծակող գործիքով սրտի վնասվածք ստացած հիվանդի կյանքը փրկվել է. erebunimed.com

49-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել շտապօգնության մեքենայով, ծայրահեղ ծանր՝ անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով: Մինչ բժշկական կենտրոն հասնելն արդեն իսկ կատարվել էր սիրտ-թոքային վերակենդանացում...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
ԵՊԲՀ. COVID-19-ով պայմանավորված ԵՊԲՀ հետազոտությունների նախնական արդյունքները
ԵՊԲՀ. COVID-19-ով պայմանավորված ԵՊԲՀ հետազոտությունների նախնական արդյունքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացնում է COVID-19-ով պայմանավորված հետազոտությունների նախնական արդյունքները, որոնք 2020 թվականի մայիսից...

Հայ բժիշկները 10 կիլոգրամանոց միոմա են հեռացրել
Հայ բժիշկները 10 կիլոգրամանոց միոմա են հեռացրել

Օրեր առաջ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ էր դիմել 53 տարեկան կին՝ որովայնի ցավերով, արյունահոսությամբ, այս ամենի արդյունքում նաեւհեմոգլոբինիցածրցուցանիշիառկայությամբ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է` երկրորդ դեղաչափը ստացողների համար
ՀՀ ԱՆ. «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է` երկրորդ դեղաչափը ստացողների համար

Հանրապետությունում համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը...

ԵՊԲՀ. Համալսարանական վիրաբույժները փայծախային զարկերակի անևրիզմայի հազվադեպ հանդիպող վիրահատություն են կատարել
ԵՊԲՀ. Համալսարանական վիրաբույժները փայծախային զարկերակի անևրիզմայի հազվադեպ հանդիպող վիրահատություն են կատարել

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ Լուրեր
ԵՊԲՀ. Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնը շուտով իր դռները կբացի հանրության առաջ
ԵՊԲՀ. Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնը շուտով իր դռները կբացի հանրության առաջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր բժշկական բուհում էին...

«Էրեբունի» ԲԿ է այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ է այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ Անահիտ Ավանեսյանը և փոխնախարար Արտյոմ Սմբատյանը շրջել են «Էրեբունի» ԲԿ հիմնանորոգված պոլիկլինիկայում, ծանոթացել ինչպես շենքային պայմաններին...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ