Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ինչ դեր է կատարում համակարգչային տոմոգրաֆիան սուր իշեմիկ ինսուլտի ախտորոշման ժամանակ. erebunimed.com

Ինչ դեր է կատարում համակարգչային տոմոգրաֆիան սուր իշեմիկ ինսուլտի ախտորոշման ժամանակ. erebunimed.com

Թեմայի մասին խոսել են մասնագետները՝ «էրեբունի» ԲԿ-ում կայացած քննարկման ընթացքում: 2019 թ. փետրվարից մեկնարկած սուր իշեմիկ կաթվածի պետական ծրագիրը մեծ հաջողությամբ կիրառվում է «էրեբունի» ԲԿ-ում: Երկու տարի անց հիմնվելով Հայաստանի և արտերկրի բժշկական փորձի վրա՝ «Էրեբունի» ԲԿ-ի ռադիոլոգ Լուսինե Մալխասյանը գործընկերներին է ներկայացրել համակարգչային տոմոգրաֆիայի առաջնայնությունը և կարևորությունը իշեմիկ ինսուլտի վաղ ախտորոշման և բուժման ընթացքի գնահատման մեջ:

 

Զեկույցում ներկայացվել են ինսուլտների տեսակները, իշեմիկ ինսուլտի վաղ ախտորոշման չափորոշիչները, խոսվել ASPECTS սանդղակի մասին, որը մինչև ծրագրի ներդրումը հանրապետությունում գրեթե չի կիրառվել։ Քննարկվել են կոլլատերալների գնահատման, ինչպես նաև պերֆուզիոն ՀՇ-ի մեթոդները, որոնք ևս ինսուլտի գնահատման և վաղ հայտնաբերման մեջ ունեն մեծ դեր։

 

Քննարկմանը մասնակցել են «Էրեբունի» ԲԿ տարբեր մասնագետներ՝ ռադիոլոգներ, նյարդաբաններ, նյարդավիրաբույժներ:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ