Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Վերականգնելով լսողությունը` ապրել լիարժեք կյանքով

ՀՀ ԱՆ. Վերականգնելով լսողությունը` ապրել լիարժեք կյանքով

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալբի Ագարակյանի և Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի (UCLA) քիթ-կոկորդ-ականջաբան Ակիրա Իշիյամայի հետ:

2004 թվականից ի վեր` յուրաքանչյուր տարի, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը բժիշկ Ակիրա Իշիյամայի հետ համատեղ իրականացնում է վիրահատություններ լսողությունը կորցրած երեխաների շրջանում։

Միաժամանակ, 2020-2021 թվականների ընթացքում նախարարի հրամաններով փոխհատուցվել են 11 երեխայի վիրահատության և հետվիրահատական վերականգնողական բուժման ծախսերը:

Նշենք, որ այս տարի ծրագրի մեջ ներառված են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ լսողությունը կորցրած զինվորներ, ովքեր ևս կվիրահատվեն և կստանան լսողական սարքերի իմպլանտներ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերն ու բարելավման մանրամասները։

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ այս ծրագիրը չափազանց կարևոր է, ուստի պետք է համատեղ ջանքեր գործադրել` վերջինիս հետագա բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել ծրագրի ֆինանսավորման պետական մասնակցության կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները:  

Հիշեցնենք, որ 2007 թվականից Հայաստանում իրականացվում է նորածինների լսողության սկրինինգ, որի նպատակը վաղ հայտնաբերելն է լսողության խանգարումներով և ծանրալսությամբ երեխաներին` նրանց հետագա բուժումը հնարավորինս վաղ կազմակերպելու նպատակով: Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը` ի դեմս Սալբի Ագարակյանի, ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ աջակցում է հայտնաբերված 4-րդ աստիճակի սենսոնևրալ ծանրալսությամբ երեխաների բուժմանը` ականջի խխունջի պատվաստման միջոցով:

Հարկ է նշել, որ բարեգործական միջոցների հաշվին ձեռք բերված թանկարժեք սարքի` ականջի խխունջի պատվաստի տեղադրումն իրականացվում է յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ից ժամանող UCLA համալսարանի օտովիրաբույժ պրոֆ. Ա.Իշիյամայի կողմից և «Էրեբունի» ԲԿ-ի բժշկական թիմի մասնակցությամբ: Մինչ օրս ծրագրի շրջանակներում վիրահատվել են 150-ից ավելի երեխաներ և մեծահասակներ, ինչը հնարավորություն է տվել նրանց վերականգնել լսողությունը, վաղ հասակում վիրահատություն կատարած երեխաների մոտ` զարգացնել խոսքը և ապրել հասարակության մեջ լիարժեք կյանքով` սովորել, աշխատել և այլն:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ