ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Համալսարանական հիվանդանոցում մեկնարկել է «Արյան դոնորի շաբաթը»
Հունիսի 14-ին արյան դոնորի միջազգային օրն է: Օրվա շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի Արյունաբանական կետը հայտարարել է «Արյան դոնորի շաբաթ»:
Հունիսի 14-ին և հաջորդող շաբաթվա օրերին, միանալով կամավորներին, հանձնելով արյուն՝ կարող եք դառնալ այս մարդասիրական նախաձեռնության մի մասը:
Արյունաբանական կետի պատասխանատու, համալսարանական հիվանդանոցի Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար Գայանե Պետրոսյանի խոսքով՝ Արյունաբանական կետում տարեկան գրանցվում է մոտ 1500 արյան դոնորության դեպք:
««Հերացի» արյունաբանական կետի անձնակազմը շնորհավորում է արյան դոնորի միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն»,- նշում է Գայանե Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պրեպարատների պատրաստման նպատակով արյուն հանձնող մարդն է:
Արյան դոնորներ կարող են դառնալ 18-60 տարեկան առողջ մարդիկ:
Նշենք, որ հաշվի առնելով արյունաբանական կետի կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 2017 թվականի հունիսի 14-ին՝ արյան դոնորի միջազգային օրը, բացվեց արյունաբանական կետ:
Կետը տեղակայված է մայրաքաղաքի ամենահին համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքում, հագեցած է ժամանակակից սարքավորումներով:
Արյան դոնորությունը մարդասիրական կամավոր քայլ է և փրկում է մարդկային կյանքեր: Արյանը փոխարինող որևէ միջոց չկա, այդ իսկ պատճառով Ձեր հանձնած արյունը անգին է:
Ոչ բոլորը կարող են լինել դոնոր, և գնահատելով Ձեր ժամանակը և այն խնայելու նպատակով մենք ստեղծել ենք օնլայն հարցաթերթիկ:
Այն կօգնի մեզ հասկանալ արդյոք Դուք համապատասխանում եք դոնորության համար անհրաժեշտ չափանիշներին: Այն լրացնելուց հետո Դուք կստանաք տեղեկատվություն հետագա գործողությունների մասին:
14.06.2021 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ