Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագիր. պատմությունը, նպատակները և արդյունքները

ԵՊԲՀ. «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագիր. պատմությունը, նպատակները և արդյունքները

Հայաստանում առաջին անգամ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ներդրվեց «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագիրը:

 

Այն կյանքի կոչվեց ապագա անոթային վիրաբույժ, 1-ին կուրսի կլինիկական օրդինատոր Տիգրան Սևյանի մտահղացմամբ և Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ: Վերջինի ղեկավար Խաչատուր Մարգարյանի բնորոշմամբ՝ «Լանցետ»-ը հարթակ է, որտեղ ուսանողը գիտական ղեկավարի հովանավորությամբ հմտություններ է սովորեցնում մյուս ուսանողներին: «Սա այն եզակի դեպքերից է, երբ դասավանդման ողջ գործընթացն իրականացնում են ուսանողները», - ընդգծում է Խաչատուր Մարգարյանը:

Հարթակը, նրա խոսքով, բաղկացած է մի քանի փուլից: «Առաջին փուլում սովորեցնում ենք բազային հմտությունները, երկրորդ փուլում սովորեցնում ենք աշխատել բնական նյութի վրա, երրորդ փուլում իրականացնում ենք փորձարարական վիրահատություններ ողջ կենդանու վրա, չորրորդում արդեն գիտական ղեկավարներից մեկի հսկողության ներքո ծրագրի մասնակիցները ներգրավվում են որպես ասիստենտ իրական վիրահատության ժամանակ», - մանրամասնում է Խաչատուր Մարգարյանը:

Սկզբում, հավելում է նա, նախատեսվում էր չորրորդ փուլն անցկացնել Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի ուսանողների  հետ փոխանակման ծրագրի միջոցով, սակայն COVID-19-ը խափանեց բոլոր ծրագրերը:

«Լանցետ»-ի յուրաքանչյուր փուլից հետո, սահմանված գրաֆիկի համաձայն, ուսանողները պետք է քննություն հանձնեն: Սակայն նրանք ազատ են և կարող են ներկայանալ քննության միայն այն ժամանակ, երբ իրենք հասկանան, որ պատրաստ են քննությանը: «Մենք ուսանողին տալիս ենք մեկ շաբաթ պատրաստվելու համար: Ցանկացած ժամանակ նա կարող է մտնել փորձարարական վիրասրահ և պարապել, աշխատել իր ցանկացած հմտության վրա: Իսկ քննությունը վերցնում են Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանը և Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը, որոնք ծրագրի գիտապրակտիկ ղեկավարներն են», - նշում է Խաչատուր Մարգարյանը:

Առաջին երեք փուլերն իրականացվում են փորձարարական վիրասրահներում, իսկ վերջին՝ չորրորդ փուլն անցկացվում է արդեն կլինիկայում՝ գիտական ղեկավարի վերահսկողությամբ:

Ինչու՞ ներդրվեց «Լանցետ» ծրագիրը:

Երկրորդ կուրսում, Կարիերայի կենտրոնի ղեկավարի խոսքով, ուսանողները փորձարարական վիրահատարանում անցնում են այն հիմնական հմտությունները, որոնք պետք են: «Բայց վիրահատման բուն գործընթացից նրանք անմասն են մնում մինչև 4-5-րդ կուրս, երբ ուսանողն արդեն գնում է Վիրաբուժության ամբիոն: «Լանցետ»-ի միջոցով մենք ուզում էինք, որպեսզի գործնական հմտությունների զարգացման փուլը ռեալ վիրահատական պայմաններում ուսանողի մոտ բաց չմնար: Մենք ուզում էինք, որպեսզի այս երեխաները շարունակեին զարգացնել նշված հմտությունները», - ասում է Խաչատուր Մարգարյանը:

Ինչու՞ հենց Կարիերայի կենտրոնը հանդես եկավ այս նախաձեռնությամբ և պատասխանատվություն ստանձնեց դրա հաջող իրականացման համար:

Այս հարթակի շնորհիվ, ըստ Խաչատուր Մարգարյանի, կիրառվում է նաև մասնագիտական կողմնորոշման գործիք: «Մենք ունենք նաև մասշտաբներով փոքր «Լանցետ», որը նախատեսված է 3-րդ կուրսեցիների համար: Ուսանողները 3-րդ կուրսի պարտադիր պրակտիկայի մեկ շաբաթը կարող են անցնել «Լանցետ»-ի շրջանակում: Այս ընթացքում նրանք սովորում են վիրահատարանի կառուցվածքը, ձեռքերի նախավիրահատական մշակում և այլ կարևոր հմտություններ: Այսինքն՝ մենք ապագա բժիշկների համար ապահովում ենք նաև պրակտիկայի կտորներ», - ընդգծում է Կարիերայի կենտրոնի ղեկավարը: Նպատակը, շեշտում է նա, մասնագիտական կողմնորոշումն է, որպեսզի ուսանողը, ցածր կուրսերից սկսած, հասկանա՝ ցանկանում է, արդյոք, վիրաբույժի մասնագիտությունն ընտրել, թե ոչ, նախատեսված է այդ մասնագիտության համար, թե ոչ: «Ապագա բժիշկների մոտավորապես 30 տոկոսն ավարտելու պահին դեռևս հստակ կողմնորոշում չունի, թե կլինիկական օրդինատուրան որ մասնագիտացմամբ է շարունակելու: Սա, ուղղակի, աղետ է տվյալ ուսանողի համար: Հենց այդ պատճառոով մենք ձգտում ենք կողմնորոշման այս փուլն ավելի մոտեցնել ուսանողին՝ բերելով այն ավելի ցածր կուրսեր», - նշում է Խաչատուր Մարգարյանը:

Բացի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու հիմնական նպատակից, «Լանցետ»-ը կուղղորդի նաև ապագա բժիշկներին՝ նախապատրաստվելու արդեն իսկ ընտրած մասնագիտությանը, ինչպես գործնական հմտությունների, այնպես էլ տեսական գիտելիքների տեսանկյունից:  

Պլատֆորմի մասնակիցներին համալսարանի կողմից տրամադրվում են բոլոր անհրաժեշտ պարագաները և վիրահատական գործիքները: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է բժշկական բուհի կողմից: Նպատակը վիրաբուժական կադրերի նախապատրաստումն է:  

Կարիերայի կենտրոնի ղեկավարն ընդգծում է՝ սա թիմային աշխատանք է:

«Ծրագրի կարևորությունը հատկապես ընդգծվեց պատերազմի օրերին, երբ մենք հասկացանք, որ կարող և օգնող ձեռքի անհրաժեշտություն կա: Շատ ապագա բժիշկներ պատրաստ էին մեկնելու առաջնագիծ և օգնելու, բայց չէին տիրապետում անհրաժեշտ վիրաբուժական հմտություններին», - ասում է Խաչատուր Մարգարյանը:

Ընդ որում՝ «Լանցետ»-ի յուրաքանչյուր մասնակից, շարունակում է նա, պլատֆորմի անդամ դառնալուց հետո այլևս դուրս չի գալիս դրանից. նա ցանկացած պահի կարող է ընդհատել մասնակցությունը, այնուհետև վերադառնալ և շարունակել այն փուլից, որն ընդհատվել է: «Սրանով մենք նաև սոցիում ենք ստեղծում «Լանցետ»-ի գաղափարի շուրջ», - ասում է Խաչատուր Մարգարյանը:

Ծրագիրն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել միջազգային մասշտաբով, կային բոլոր նախնական պայմանավորվածությունները, սակայն համավարակով պայմանավորված սահմանափակումները խափանեցին ծրագրերը: «Հաղորդակցության ուղիների վերաբացումից հետո մենք անպայման կկազմակերպենք նաև ուսանողների փոխանակման գործընթացը օտարերկրյա բուհերի հետ», - վստահեցնում է Կարիերայի կենտրոնի ղեկավարը՝ շեշտելով, որ հայկական նախաձեռնություն հանդիսացող «Լանցետ»-ը ողջունվեց և մեծ հավանության արժանացավ արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում և Վրաստանում:

Պլատֆորմի բուն մտքի հեղինակ, «Լանցետ»-ի մենթոր, ապագա անոթային վիրաբույժ, 1-ին կուրսի կլինիկական օրդինատոր Տիգրան Սևյանի խոսքով՝ բավականին երկար ժամանակ համալսարանում այնքան էլ ակտիվ չէր վիրաբույժներ դաստիարակելու շարժումը: «Ամեն ինչ սկսվեց 8-10 տարի առաջ՝ Օպերատիվ վիրաբուժության խմբակից, որը բաղկացած էր 20-25 ապագա վիրաբույժից: Երկրորդ կուրսից արդեն ես նույնպես ներգրավվեցի այդ խմբակի աշխատանքներում: Այն դանդաղ էր աճում, բայց շատ մեծ պոտենցիալ ուներ: Եվ այսպես մենք համախմբվեցինք այն գաղափարի շուրջ, որ կարելի է ինչ-որ բան անել՝ մի քայլ առաջ գնալու համար: Վիրաբուժությունը մեզ պակասում էր, կարծես օդը չէր հերիքում: Ես գիտեի, որ այն, ինչ մեզ պետք էր, համալսարանում կար, ուղղակի մենք այն չէինք ստանում գործնական առումով», - պատմում է Տիգրանը: Նախագիծը, նրա համոզմամբ, ստացվեց, որովհետև ճիշտ մարդիկ ճիշտ ռեսուրսներով ճիշտ ժամանակին հավաքվեցին: «Ես զգացի, որ մեր ունեցած ձևաչափը փոքր է մեզ համար, իսկ պոտենցիալն ու ռեսուրսները՝ մեծ: Այդ պատճառով որոշեցինք որակապես ավելի բարձր բան անել՝ կոնկրետ նպատակներով ուղեկցվող: Նպատակը հիմա մեկն է՝ դաստիարակել վիրաբույժներ, սկիզբ տալ նրանց կարիերային: Մենք միշտ ասում ենք, որ «Լանցետ»-ն ուսանողների մուտքն է դեպի վիրաբուժություն:

Մեզ միացավ Կարիերայի կենտրոնը, մեզ միացավ ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը: Նրանք մեզ միացան և՛ գաղափարապես՝ ոգևորելով մեզ, և՛ ռեսուրսներով՝ ընդգծելով, որ սա պետք է մեր համալսարանին», - ասում է Տիգրանը:

«Լանցետ-ի գիտական ղեկավար, Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանը խոստովանում է. «Մեր ուսանողն այսօր շատ պրագմատիկ է, նա չի մասնակցի որևէ ծրագրի, եթե վստահ չլինի, որ իրեն անհրաժեշտ գիտելիքը չի ստանա: «Լանցետ»-ը շատ լուրջ առաջընթաց է ապագա բժիշկների գործնական գիտելիքների ձեռքբերման առումով, իսկ այդ գիտելիքներն, իհարկե, կարող են պետք գալ բնական աղետների կամ պատերազմների ժամանակ»:   

«Լանցետ»-ի մյուս գիտական ղեկավար, Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանի տեղեկացմամբ՝ ծրագրին մասնակցող երեխաները վիրաբույժների՝ Օպերատիվ վիրաբուժության խմբակի արդեն 4-րդ սերունդն են: «Լանցետ»-ի շնորհիվ նրանք արդեն պատրաստ մտնում են վիրահատարաններ, ծրագիրն այս առումով մեկ քայլ առաջ է: Բացի դրանից, ուսանողը կարող է սովորեցնել իր նման ուսանողին: Սա շատ կարևոր է: Այս երեխաներից յուրաքանչյուրով կարելի է հպարտանալ», - շեշտում է դասախոսը:    

«Լանցետ»-ի մենթոր, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Ատոմյանը նույնպես 2-րդ կուրսից ներգրավված էր Օպերատիվ վիրաբուժության խմբակի աշխատանքներում: «Իմ ուղղվածությունն ավելի շատ դեպի աբդոմինալ վիրաբուժությունն էր: Մեր բաժանմունքի սահմաններում ծրագիրը հաջողված եմ համարում, որովհետև ձեռք բերված հմտությունները և նոր մակարդակի փորձն ու գիտելիքները երևացին նաև երկրորդ փուլի քննության ժամանակ», - ընդգծում է ապագա բժիշկը:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող և «Լանցետ»-ի մենթոր Սարգիս Գրիգորյանն, իր հերթին, նշում է.  «Ծրագրի շրջանակում մենք ուսանողներին բացատրում ենք վիրահատական բլոկի կառուցվածքը, ստերիլ պայմանների ապահովման մանրամասները՝ ինչպես լվացվել, քանի անգամ, ինչ նյութեր օգտագործել: Այս ամենի շնորհիվ նրանք արդեն պատրաստի կարող են գնալ վիրահատարան, ու բժիշկն այլևս ժամանակ չի հատկացնի այդ ամենը նրանց սովորեցնելու համար:

Մեր պլատֆորմում մնում են այն մարդիկ, որոնք, իրոք, սիրում են ու հետաքրքրված են վիրաբուժությամբ, որոնք ունակ և կարող են այս գործով զբաղվել»:

«Լանցետ»-ի մենթոր և Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Ղարագյոզյանն ընտրել է պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքը: Ծրագիրը, նրա համոզմամբ, կլինիկական մտածելակերպի հնարավորություն է տալիս:

«Թյուր կարծիք կա, որ պլաստիկ վիրաբուժությունը ներառում է միայն էսթետիկան, բայց իրականում այն պլաստիկ վիրաբուժության մեջ բավականին քիչ տոկոս է զբաղեցնում: Հիմնական ճյուղը ռեկոնստրուկտիվ պլաստիկան է, որտեղ էլ մենք կիրառում ենք մեր միկրովիրաբուժական հմտությունները: Ռեկոնստրուկտիվ պլաստիկան բավականին լուրջ ոլորտ է աշխարհում, և, կարծում եմ, Հայաստանում ևս այս ճյուղի զարգացման կարիքը կա: Նպատակս էր ուսանողներին ևս ներգրավել զարգացման այս գործընթացում», - հավելում է Մերին:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող և «Լանցետ»-ի մենթոր Միխաել Բոլյանը վստահեցնում է, որ ծրագիրը հնարավորություն է տալիս ապագա վիրաբույժներին մինչ ուսման ավարտը ինքնուրույնություն և ինքնավստահություն ձեռք բերել վիրահատություններ կատարելիս: «Մենք օգնում ենք ուսանողին հասկանալ, թե ինչ ոլորտում է նա մասնագիտանալու մինչև կլինիկական օրդինատուրա ընդունվելը: Մենք նաև ուզում ենք ցույց տալ ուսանողին, որ համալսարանի տված գիտելիքը երբեք բավարար չի լինելու նրա համար. նա պետք է ինքնակրթությամբ կատարելագործվի անընդմեջ», - ավելացնում է ապագա վիրաբույժը:

«Լանցետ»-ին մասնակցելու համար 150 դիմորդից ընտրվել է 50 ուսանող:

2020-2021 ուստարվա շրջափուլը կավարտվի այս տարվա ամռանը:

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը դարձել է իրականություն
ՀՀ ԱՆ. Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը դարձել է իրականություն

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, որն իրականացվել է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։ Եվրոպացի հայտնի փորձագետների աջակցությամբ...

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
ԱՀ ԱՆ. Ստոմատոլոգիական ծառայության բարելավման համագործակցության ուղիները
ԱՀ ԱՆ. Ստոմատոլոգիական ծառայության բարելավման համագործակցության ուղիները

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հուլիսի 23-ին հրավիրել է հերթական հանդիպում Արցախի Հանրապետությունում գործող լիցենզավորված ատամնաբուժական կլինիկաների տնօրենների մասնակցությամբ...

Կլինիկական դեպք. ենթաստամոսային գեղձի պոչի ուռուցքի հեռացում լապարոսկոպիկ եղանակով. nairimed.com
Կլինիկական դեպք. ենթաստամոսային գեղձի պոչի ուռուցքի հեռացում լապարոսկոպիկ եղանակով. nairimed.com

Պացիենտը դիմել է ընդունարան՝  գանգատվելով ցավի առկայությունից էպիգաստրալ շրջանում, դիսկոմֆորտի զգացողությունից, սրտխառնոցից, փսխումից և ընդհանուր թուլությունից...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր
ԱՀԱՆ. Համագործակցության շրջանակները և նախաձեռնությունները շարունակվում են
ԱՀԱՆ. Համագործակցության շրջանակները և նախաձեռնությունները շարունակվում են

Շարունակվում են Ռուսասատանի Դաշնությունից առաջատար բժիշկների այցերը Արցախ՝ ԱՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի (Благотворительный фонд «ВИВАե) համագործակցության շրջանակներում...

Նուբար Աֆեյանը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր. Քննարկվեց պատվաստումների հնարավորություններն ու համավարակի դեմ պայքարը
Նուբար Աֆեյանը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր. Քննարկվեց պատվաստումների հնարավորություններն ու համավարակի դեմ պայքարը

Գիտխորհրդի անդամների հետ համատեղ անցկացվեց հանդիպում՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի հետ...

ԵՊԲՀ. «Լանցետ» ծրագիրը հյուրընկալել էր ամերիկահայ ապագա բժիշկներին
ԵՊԲՀ. «Լանցետ» ծրագիրը հյուրընկալել էր ամերիկահայ ապագա բժիշկներին

Բժշկական բուհի Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագիրն այս անգամ հյուրընկալել էր «Բժիշկները Հայաստանում» (“Medics in Armenia” - MIA) կազմակերպության շրջանակում ներգրավված...

ԱՀ ԱՆ. Հովսեփ Մանջիկյանը Ստեփանակերտում անվճար վիրահատություններ է իրականացրել
ԱՀ ԱՆ. Հովսեփ Մանջիկյանը Ստեփանակերտում անվճար վիրահատություններ է իրականացրել

ԱՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱե բարեգործական հիմնադրամի (Благотворительный фонд «ВИВА) համագործակցության շրջանակներում Մոսկվայի Երամիշյանցևի անվան №20 հիվանդանոցի...

Հայտնի պրոֆեսոր Ակիրա Իշիյաման կրկին «Էրեբունի» ԲԿ-ում է. erebunimed.com
Հայտնի պրոֆեսոր Ակիրա Իշիյաման կրկին «Էրեբունի» ԲԿ-ում է. erebunimed.com

17 տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա լսում է՝ «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվող կարոր ծրագրի շնորհիվ: Կոխլեառ իմպլանտացիայի ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի...

Լուրեր
Բազմակի հեմանգիոմաներով կինը ծննդաբերել է «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com
Բազմակի հեմանգիոմաներով կինը ծննդաբերել է «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com

33-ամյա Սվետլանան «Էրեբունի» ԲԿ ծննդատուն էր դիմել հղիության հենց սկզբից: Ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանի մոտ առաջին այցելության ընթացքում պարզվել էր, որ հղին ունի առողջական մի շարք խնդիրներ...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Ինչ դեր է կատարում համակարգչային տոմոգրաֆիան սուր իշեմիկ ինսուլտի ախտորոշման ժամանակ. erebunimed.com
Ինչ դեր է կատարում համակարգչային տոմոգրաֆիան սուր իշեմիկ ինսուլտի ախտորոշման ժամանակ. erebunimed.com

Թեմայի մասին խոսել են մասնագետները՝ «էրեբունի» ԲԿ-ում կայացած քննարկման ընթացքում: 2019 թ. փետրվարից մեկնարկած...

ՀՀ ԱՆ. Վերականգնելով լսողությունը` ապրել լիարժեք կյանքով
ՀՀ ԱՆ. Վերականգնելով լսողությունը` ապրել լիարժեք կյանքով

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալբի Ագարակյանի և Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի...

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է բացառիկ նյարդավիրաբուժական վիրահատություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է բացառիկ նյարդավիրաբուժական վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է բացառիկ նյարդավիրաբուժական վիրահատություն: Գլխուղեղի՝ հազվադեպ հանդիպող ուռուցքը նյարդավիրաբույժները հեռացրել են մեկ վիրահատության ընթացքում՝ փոխելով նման վիրահատությունների...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Ամենաշատ երեխաները ծնվում են «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com
Ամենաշատ երեխաները ծնվում են «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com

Սևակն է, ծնվել է «Էրեբունի» ԲԿ-ում: Նրա ծնունդին ծնողները 6 տարի են սպասել: Բազմաթիվ դժվարություններից և անհաջողություններից Անին և Հայկը չընկճվեցին և շարունակեցին պայքարը: Երկար սպասված հղիության...

ԵՊԲՀ քոլեջն ընդլայնել է միջին մասնագիտական կրթություն իրականացնելու շրջանակը. Սալուտեմ ամսագիր
ԵՊԲՀ քոլեջն ընդլայնել է միջին մասնագիտական կրթություն իրականացնելու շրջանակը. Սալուտեմ ամսագիր

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն է, որը գործում է Բժշկական համալսարանի կազմում: Վերջին տարիներին...

Լուրեր
Oպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայում վերջին ձեռքբերումը. ախտորոշում, որն ի զորու չեն այլ մեթոդները. nairimed.com
Oպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայում վերջին ձեռքբերումը. ախտորոշում, որն ի զորու չեն այլ մեթոդները. nairimed.com

«Նաիրի» ակնաբուժական կենտրոնում գործում է օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայի և անգիոգրաֆիայի (ՕԿՏ) բնագավառում վերջին ձեռքբերումներից` HS-100 սարքը...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ