Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կլինիկական դեպք. էնդոպրոթեզավորում` փսորիատիկ արթրիտի և երկկողմանի կոքսարթրոզի ժամանակ. nairimed.com

Կլինիկական դեպք. էնդոպրոթեզավորում` փսորիատիկ արթրիտի և երկկողմանի կոքսարթրոզի ժամանակ. nairimed.com

Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում  են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած կոքսարթրոզների ժամանակ` ոսկրի որակի և քացախափոսի տարբեր ձևախախտումների հետ կապված: Ոսկրի որակական փոփոխությունները կապ ունեն հաճախ կիրառվող հորմոնալ պատրաստուկների հետ: Քացախափոսի շրջանի ձևախախտումների դեպքում առաջնային պրոթեզավորման ժամանակ կարող են օգտագործվել ռևիզիոն պրոթեզներ:

Ներքոնշյալ կլինիկական դեպքը ներկայացնում է, թե ինչպես կարող է փոխվել կոնք-ազդրային հոդը` փսորիատիկ արթրիտի ժամանակ: Ինչպես հայտնի է, փսորիազով հիվանդների մոտավորապես 30%-ն ունենում է արթրիտ: Առավել հաճախ ախտահարվում են փոքր հոդերը, հիվանդությունն առավել բարդ է ընթանում մեծ հոդերի ախտահարումների ժամանակ:

Կլինիկական դեպք

Նախքան առաջին վիրահատությունը հիվանդին ընդունարան բերեցին պատգարակով, քանի որ կոնք-ազդրային հոդերում պրակտիկորեն բացակայում էին շարժումները: Վիրահատությունն անցավ բարեհաջող, հիվանդի կյանքի որակը զգալի լավացավ` պայմանավորված ցավերի անկումով և շարժվելու ունակությամբ: Նա արդեն կարողանում է հոգ տանել իր մասին: Վեց ամիս անց կատարվեց երկրորդ էնդոպրոթեզավորումը, որը նույնպես բարեհաջող ավարտվեց: Ներկա պահին քայլում է և չունի ցավեր:

 

Օգտագործում է ձեռնափայտ` փսորիազից առաջացած ողնաշարի խնդիրների պատճառով:

 

 
նկար 1․ Նախքան վիրահատությունը               նկար 2․ Վիրահատությունից 7 տարի անց

Բեխտերևի հիվանդության ժամանակ նույնպես հաճախակի են հանդիպում երկկողմանի կոքսարթրոզները` քացաղափոսի հատակի փոփոխություններով:

Պացիենտի մոտ առկա էր արտահայտված ցավային համախտանիշ: Վեց ամսվա տարբերությամբ կատարվեց զույգ հոդերի պրոթեզավորում:

Ներկա պահին քայլում է առանց ձեռնափայտի և վարում է ակտիվ կյանք, հասարակության լիարժեք անդամ է:

Վիրահատությունը իրականացրել է Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի ղեկավար, բ․գ․թ Սարգիս Նազարի Մարգարյանը


 

նկար 3․ Նախքան վիրահատությունը                         նկար 4․ Վիրահատությունից 5 տարի անց


Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ