ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Պատերազմում վիրավորվածներին օգնելու համար.ՌԴ-ից ժամանած Դավիթ Նազարյանի թիմը կատարեց բարդագույն վիրահատություններ. mednews.am
Արթմեդ բժշկական կենտրոնում մայիս ամիսը սկսվեց հատուկ առաքելությամբ: Հյուրընկալեցին Մոսկվայից հեղինակավոր դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ Դավիթ Նազարյանի ղեկավարած պրոֆեսիոնալիների 14 հոգանոց թիմին: Modern Implant medicine-ի ղեկավար Գրիգոր Էմիլի Խաչատրյանի ու իր որդու՝ Լևոն Խաչատրյանի աջակցությամբ եկել էին Հայաստան՝ վիրահատելու պատերազմից տուժած, ծնոտների ու ատամնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների կարիք ունեցող 4 պացիենտի:
Մայիսի 1-ից 5-ը դիմածնոտային, պլաստիկ վիրաբույժներից, միկրովիրաբույժներ,ից ստոմատոլոգներից ու ինժեներ ծրագրավորողներից բաղկացած թիմը հայաստանցի կոլեգաների աջակցությամբ պատրաստեցին պացիենտներին ու կատարեցին բարդագույն և երկարատև վիրահատություններ՝ չքնելով մոտ 48 ժամ: Ընտրված 4 դեպքերն էլ մարդիկ էին, ում մոտ ծնոտը բառի բուն իմաստով նորից ձևավորել էր պետք։ Հենց այս խնդիրը լուծելու համար Արթմեդ բժշկական ու վերականգնողական կենտրոնում կատարեցին ֆիբուլոպլաստիկա՝ ծնոտների ու ատամնաշարի վերականգնում հեղինակային մեթոդով՝ ոտքի ոլոքի ոսկրանյութի հաշվին, իմպլանտների ու պրոթեզների կիրառմամբ՝ նախօրոք 3D մոդելավորելով սպասվող արդյունքը։ Բարեգործական հիմունքներով ժամանած մասնագետները իրենց հետ բերել էին ոչ միայն ժամանակակակից ու նորագույն մոտեցումներ, այլև վիրահատությունների համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները։ Հայազգի ու ռուս մասնագետները ոգևորված էին, որ հայաստանցի կոլեգաները շատ մանրամասն էին պատրաստվել իրենց այցին, որպեսզի ամեն ինչ նպաստի վիրահատությունների բարեհաջող ելքին:

Ինչպես պատմում է Դավիթ Նազարյանը, ինքը դեռ պատերազմի ժամանակ դիմել է Դիմածնոտային վիրաբույժների ասոցացիայի ղեկավար Գրիգորի Խաչատրյանին՝ առաջարկելով աջակցել պատերազմից տուժած զինծառայողներին: Հայտնի մասնագետ Գրիգորի Խաչատրյանն էլ սիրով համաձայնել է աջակցել թիմի ժամանմանը, որպեսզի բարդ ռեկոնստրուկտիվ վիրահատությունների կարիք ունեցող պացիենտները ունենան լիարժեք ապաքինման հնարավորություն: Բոլոր 4 պացիենտների վիրահատությունների արդյունքներն էլ գոհացուցիչ են, չնայած Արթմեդ բժշկական կենտրոնի մասնագետների հսկողությամբ դեռ պետք է վերականգնողական բուժում անցնեն:
.jpg)
Հավելենք, որ բարեգործական վիրահատություններին զուգահեռ Դավիթ Նազարյանի պրոֆեսիոնալ թիմի անդամները պատրաստակամորեն կիսվեցին իրենց փորձով, դասախոսություններ կարդացին նմանատիպ բարդ դիմածնոտային ռեկոնստրուկտիվ վիրահատությունների իրականացման նրբությունների ու մեթոդների շուրջ, որպեսզի իրենց փորձը հետագայում էլ կիրառվի Հայաստանում։
Ավելին անցկացրին հատուկ մաստեր կլաս միկրոանոթներ կարելու նորագույն մեթոդի մասին իրենց գիտելիքները փոխանցելով հայ գործընկերներին։ Մաստեր կլասի համար հատուկ Հայաստան էին բերել գերժամանանակից տեխնոսկոպ, որի ապահոված տեսանելիության ներքո միկրոկարերի իրականացման տեխնիկան ցուցադրելու համար օգտագործեցին առնետների պոչի երակները։
Արդյունավետ ու գերծանրաբեռնված 5 օրերի իրենց կատարած աշխատանքը ավարտեցին՝ հատուկ շնորհակալագրեր ստանալով ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից:


07.05.2021 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ