Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Հանդիպում մարզային բժշկական կենտրոնների տնօրենների հետ

ՀՀ ԱՆ. Հանդիպում մարզային բժշկական կենտրոնների տնօրենների հետ

Մարզային բժշկական կենտրոնների տնօրեններն առողջապահության նախարարությունում հանդիպել են նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպման առիթը COVID-19-ն է, պատվաստանյութերն ու պատվաստման բուն գործընթացը:

Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը մարզային բուժկենտրոնների ներկայացուցիչների հետ խոսել է կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս իրավիճակի մասին:

Հանդիպմանը մասնագետները քննարկել են պատվաստանյութերի վերաբերյալ առկա հարցերը, հանդես եկել առաջարկներով, ինչպես նաև քննարկել հնարավոր լուծման ուղիները:

Քննարկման ընթացքում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը պատվաստանյութերի վերաբերյալ զեկույցի շրջանակներում ներկայացրել է առաջիկա անելիքները:

Հաշվի առնելով, որ պատվաստանյութերի մրցավազք է, մասնագետները կարևորել են մի քանի պատվաստանյութերի առկայության ապահովումը, միանշանակ, զգուշորեն մոտենալով պատվաստանյութերի ընտրությանը` վարելով ճկուն և հավասարակշռված ռազմավարություն:

«Այսօր առաջնային խնդիր է պատվաստման գործընթացը հնարավորինս արագ սկսելու, քանի որ բախվել ենք երրորդ ալիքին: Ուստի բուժհիմնարկները` որպես շփման առաջնային օղակ, պետք է հանրությանն իրազեկեն պատվաստանյութերի հետ կապված ամբողջական և հավաստի տեղեկատվությունը: Սա է ճանապարհը բնականոն կյանքին վերադառնալու` թոթափելով առողջապահական համակարգի վրա եղած ծանրաբեռնվածությունը: Հարկ է նշել, որ պետք է դրսևորել հավասարակշռված մոտեցում` չգերագնահատելով և չթերագնահատելով ռիսկերը, հիմնվել գիտական մոտեցումների վրա և մեր քաղաքականությունը հենց դրա վրա կառուցել», -ասել է Անահիտ Ավանեսյանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ