ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ֆրանսիահայ պրոֆեսոր Եղիա Կարապետյանը «էրեբունի» ԲԿ-ում թմբկաթաղանթի փոխպատվաստում է կատարել. erebunimed.com
Ֆրանսիահայ հայտնի քիթ-կոկորդ-ականջաբան Եղիա Կարապետյանը հայաստանցի գործընկերների հետ «էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ներում հինգ օրվա ընթացքում տասներկու վիրահատություն է կատարել: Պատերազմի ընթացքում զինվորների մի հսկա հատված տարբեր զինատեսակների պայթյուններից ականջի թմբկաթաղանթի վնասվածքներ է ստացել, ինչը լսողության մասնակի կամ ամբողջական կորուստ է առաջացրել: Էրեբունի ԲԿ-ում կատարվող այս վիրահատությունների ընթացքում մասնագետները փոխպատվաստման միջոցով վերականգնում են թմբկաթաղանթը: Փարիզի Նեկեր կլինիկայի պրոֆեսոր Եղիա Կարապետյանի համար Էրեբունի ԲԿ-ը հարազատ վայր է, այստեղ, նաև նրա ջանքերով շուրջ երեսուն տարի առաջ բացվեց քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքը:
Ամեն ինչ սկսվեց 1991 թվականին, երբ ֆրանսիահայ բժիշկ Եղիա Կարապետյանն առաջին անգամ հայրենիք եկավ: Երկրաշարժից հետո Հայաստանում բժշկական օգնության լուրջ կարիք կար: Շառլ Ազնաուրի հիմնադրամի ջանքերով Ֆրանսիայից Հայաստան ոչ միայն բժշկական սարքավորումներ էին ուղարկվում, այլև մեծ թվով ֆրանսիահայ բժիշկներ ձեռք էին մեկնում իրենց գործընկերներին՝ մասնագիտական հմտություններով: Առաջիններից Երևան հասան ֆրանսիահայ բժիշկների ասոցիացիայի` UMAF-ի հիմնադիրԳևորգ Աբգարյանը և Եղիա-Նոել Կարապետյանը: Այդ ժամանավանից էլ սկսվեց նրանց բարեկամությունը Հարություն Քուշկյանի հետ: Նոր նախագծերի և աշխատանքերի հիմք դրվեցին, առողջապահական համակարգում իրականացվեցին բազմաթիվ հավակնոտ ծրագրեր: Դրանից մեկը հենց Էրեբունի բժշկական կենտրոնում նոր՝ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի հիմնումն էր:
Նորաստեղծ բաժանմունքը համալրվեց բժշկական անհրաժեշտ սարքավորումներով, կատարվեցին առաջին վիրահատությունները: Բաժանմունքը ստեղծվեց Հայաստանի համար դժվարին տարիներին՝ ուղենիշ դառնալով հետագայում բացվող շատ բաժանմունքների համար: Արդեն երեսուն տարի է՝ Էրեբունի ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդութուների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ պրոֆեսոր Եղիա Կարապետյանը կատարում է բարդ վիրահատություններ, օգնում իր փորձով, աջակցում նորագույն սարքավորումների համալրման աշխատանքին, կիրառում առաջատար երկրների արդի մեթոդները:
Պատերազմից հետո բժիշկը Հայաստան չգալ չէր կարող՝ հասկանում էր՝ իրեն վիրավոր զինվորներն են սպասում: Բաժանմունքում պատերազմի օրերից մինչ այսօր մի քանի տասնյակ նման վիրահատություն է կատարվել: Մեր բժիշկների համար վիրասրահում ֆրանսիահայ գործընկերոջ ներկայությունը միշտ կարևոր է: Վիրահատություններից բացի աշխարահռչակ բժիշկն ամեն անգամ հայաստանցի գործըներներին բժշկագիտության վերջին նորություններն է բերում, օգնում տեխնիկական վերզինման հարցնում:
Բացի այդ, ամենամյա համագումարների ընթացքում Եղիա Կարապետյանը հայ մասնագետներին է ներկայացնում այս ոլորտի նորագույն մոտեցումները՝ օգնելով նրանց համընթաց քայլել լավագույն կլինիկաների բժիշկների հետ:
01.04.2021 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ