Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հիբրիդային ձևաչափով

ԵՊԲՀ. Ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հիբրիդային ձևաչափով

Հարգելի դասախոսներ, ուսանողներ,
ԵՊԲՀ ռեկտորատի մարտի 22-ի նիստի որոշմամբ, համավարակային իրավիճակով պայմանավորված՝ մարտի 29-ից մինչև ապրիլի 9-ը, համալսարանը (նաև ԵՊԲՀ քոլեջը) ուսումնական գործընթացը կազմակերպելու է հիբրիդային ձևաչափով, հետևյալ կերպ.
 

  • 1-3-րդ կուրսերի դեպքում՝ մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում, կենտ համարով խմբերի ուսումնական գործընթացը կիրականացվի առցանց, իսկ զույգ համարով խմբերինը՝ առկա: Ապրիլի 5-ից մինչև ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, կենտ համարով խմբերի ուսումնական գործընթացը կիրականացվի առկա, իսկ զույգ համարով խմբերինը՝ առցանց:
  • 4-6-րդ կուրսերի դեպքում՝ ցիկլային ձևաչափով ուսումնասիրվող առարկաների պարապմունքների մինչև 30% -ը կիրականացվի առցանց: Ցիկլային ձևաչափով ուսումնասիրվող առարկաների ատեստավորման ձևը չի փոխվում:

Դասընթացների առցանց բաղադրիչը կազմակերպվելու է համաձայն համալսարանում մշակված հիբրիդային ձևաչափով ուսուցման կանոնակարգի:
 
Սիմուլյացիոն կենտրոնում իրականացվող դասընթացները կազմակերպվելու են առկա ձևաչափով:
 
Ապրիլի 10-ից հետո ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի ապրիլի 8-ին։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ