ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. «Հետազոտության հիմունքներ» առարկան ուսանողների հետաքրքրության շրջանակում է
«Հետազոտության հիմունքներ» առարկան 2020 թվականին նույնպես շարունակեց հաջողություններ գրանցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների շրջանում: Առարկայի տևողությունը երեք ամիս է՝ հոկտեմբերից դեկտեմբեր, դասավանդման լեզուն հայերենն է, արտասահմանցի ուսանողների համար՝ անգլերենը:
Հայաստանում բժշկական համալսարանն առաջինն էր, որ 2019 թվականին բազային կրթության մեջ ներդրեց «Հետազոտության հիմունքներ» առարկայի դասավանդումը երկրորդ կուրսեցիներին:
Դասընթացի վերջում ուսանողներն ընտրում են հետազոտության թեմա և ներկայացնում զեկույցներ:
Ամփոփելով դասընթացի արդյունքները՝ առարկայի ուսումնական գծով պատասխանատու Մարիամ Մովսիսյանը շեշտեց. «Մենք կարիք ունենք՝ ուժեղ լինելու, իսկ ուժեղ լինելու համար կարևոր է գիտությունը, կարևոր է մեր ուսանողներին սովորեցնել սիրել գիտությունը: Այս դասընթացի ժամանակ մենք բացատրում ենք, թե ինչ է գիտությունը՝ անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր ուսանողի»:
Առարկան ընտրած 70 մասնակիցներից Լաուրա Վարժապետյանը, արտահայտելով իր գոհունակությունը, ընդգծեց, որ ընտրել է «Հետազոտության հիմունքները», քանի որ իր մասնագիտացումը պատկերացնում է գիտական ասպարեզում: «Այն, ինչ սպասում էի, ստացա: Առարկայի շնորհիվ ես սովորեցի ընտրել ճիշտ մեթոդոլոգիա, ինչն է՛լ ավելի արդյունավետ կդարձնի իմ աշխատանքը: Ինձ դուր եկավ այն փաստը, որ մեզ դասավանդող դասախոսները տարբեր ամբիոնններից էին. այսինքն՝ մենք հնարավորություն ստացանք՝ ճանաչելու համալսարանական մասնագետներին, որոնց հետագայում կկարողանանք դիմել մեզ հուզող հարցերով», - նշեց Լաուրան:
Դասընթացի մեկ այլ մասնակից՝ Համլետ Թորոսյանը, ասաց, որ դեռ առաջին կուրսից որոշել էր անպայման ընտրել «Հետազոտության հիմունքներ» առարկան: «Գիտությունը հիմք է ապացուցողական բժշկության համար: Չնայած հեռավար դասերին՝ մենք կարողացանք հսկայական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել, իսկ դասախոսներն ամեն կերպ մեզ աջակցում էին՝ փոխանցելով իրենց օգտակար փորձը», - ավելացրեց Համլետը: Ձեռք բերված հմտություններից ուսանողն առանձնահատուկ կարևորեց քննադատական մտածողությունը:
Առարկայի լավագույն մասնակիցներից Էլմիրա Շահվերդյանն ընդգծեց. «Հատկապես պատերազմից հետո մենք գիտակցեցինք առարկայի կարևորությունը, քանի որ, եթե ավելի շատ զբաղվեինք գիտական գործերով, միգուցե, ավելի լավ զենքեր կամ բուժման ավելի լավ միջոցներ ունենայինք: Դասախոսների կողմից կատարված ահռելի աշխատանքի շնորհիվ մենք սովորեցինք ավելի հեշտ ու արագ գտնել անհրաժեշտ նյութը: Ես հասկացա, որ համալսարանում մենակ չեմ. մեր կողքին են իսկական մասնագետներ»:
Իսկ Մովսես Աղեկյանի կարծիքով՝ առարկայի միջոցով իրենք սովորեցին ճիշտ ուսումնասիրել արտասահմանյան գրականությունը: «Ինքնակրթությունը դանդաղ գործընթաց է, իսկ ուսուցչի դերը ճիշտ ուղղորդելն է: Առարկայի և մեր դասախոսների շնորհիվ մենք մյուս առարկաները ևս կկարողանանք ավելի խորն ընկալել և ուսումնասիրել: Շատ կարևոր էր պլագիատի մասին դասախոսությունը: Կարծում եմ՝ դա կարևոր թեմա է և ամբողջ համալսարանին օգտակար կլինի: Մեզ շատ անհրաժեշտ են նաև գիտական նորարարություններ», - ավելացրեց Մովսեսը:
16.02.2021 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ