Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Մենք պարտավոր ենք 100-ամյա բժշկական բուհին վերադարձնել իրեն հարիր գիտական պատվանդանը. Տեսանյութ

ԵՊԲՀ. Մենք պարտավոր ենք 100-ամյա բժշկական բուհին վերադարձնել իրեն հարիր գիտական պատվանդանը. Տեսանյութ

Ինչպես արդեն գիտեք, ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինարարական աշխատանքները։ Ծրագրի մասին մանրամասնելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ  «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» վերծանելու է ուղեղի հիմնարար խնդիրները:

«Նոր կառուցվող կենտրոնի շահավետությունը ընդգծելով՝ պետք է նշենք, որ այստեղ աշխատելու են ոչ միայն աշխարհահռչակ գիտնականներ, այլև երիտասարդ պրպտող սերունդը՝ ուսանողությունը: Նրանք կունենան ուղեղի գերազանցության կենտրոն իրենց երկրում, որը կդառանա համալսարանի մի մասնիկը»,- ասել է բուհի ղեկավարը:

Նրա հավաստմամբ՝ շինարարությունն ընթանալու է շատ արագ՝ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև սեպտեմբեր:

Աշնան սկզբին բժշկական համալսարանը պետք է համալրված լինի ժամանակակից լաբորատորիաներով, լսարաններով:

«Մենք պարտավոր ենք 100-ամյա բժշկական բուհին վերադարձնել իրեն հարիր գիտական պատվանդանը՝ հաշվի առնելով, որ բուհը 100 տարվա ընթացքում ոչ միայն ապահովել է ամուր թիկունքը՝ սպիտակ բանակը, այլև հանդիսացել է խոշոր գիտահետազոտական կենտրոն, որի գեներացված միտքը դեռևս պահպանում է իր առաջատար դիրքերը և թույլ է տալիս առարկայացնել նման ծրագրերում»,- ընդգծել է ԵՊԲՀ ռեկտորը՝ հավելելով, որ երեք խոշոր դրամաշնորային ծրագրերում հաղթելը պարտավորեցնում և նոր որակ է հաղորդում համալսարանում իրականացվող  աշխատանքներին՝ հնարավորություն ընձեռելով ներկայանալի պահել Հայաստանի գիտական ներուժն աշխարհում:

 

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ