Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Փրկվել է դեղորայքային ծանր ալերգիայով երիտասարդ կնոջ կյանքը. erebunimed.com

Փրկվել է դեղորայքային ծանր ալերգիայով երիտասարդ կնոջ կյանքը. erebunimed.com

29-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել այլ բուժկենտրոնից՝ Լայելի համախտանիշով, երկկողմանի թոքաբորբով, ծայրահեղ ծանր վիճակում եւ միանգամից հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը կտրուկ վատացել էլ այն բանից հետո, երբ օրեր առաջ թոքաբորբի բուժման համար ստացել էր հակաբիոտիկային բուժում, ինչն էլ առաջացրել էլ դեղորայքային ալերգիայի ծանրագույն վիճակ՝ Լայելի համախտանիշ: Հիվանդի բուժմամբ հրատապ կերպով սկսել են զբաղվել վերակենդացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը եւ ալերգոլոգիական ծառայության ղեկավար Քրիստինա Ջամալյանը:

 

Բուժման մարտավարությունն իրականացվել է 2 զուգահեռ ուղղություններով՝ պետք էր բուժել թոքաբորբը եւ դեղորայքային ալերգիան՝ միաժամանակ: Հենց դա էլ բուժման գլխավոր բարդոթյուններից մեկն էր: Անհրաժեշտ է թոքաբորբի բուժման համար ընտրելով այնպիսի հակաբիոտիկներ, որոնք կրկին չէին խորացնի դեղորայքային ալերգիան: Ի դեպ, հիվանդը մինչ այդ դեղորայքային ալերգիա երբեք չէր ունեցել: Ուստի մանրակրկիտ ուսումնասիրել էր այն դեղորայքը, որը չէր առաջացնի ալերգիկ ռեակցիաներ: Լայելի համախտանիշը ալերգոլոգիական ծանր հիվանդություն է, որն առաջացնում է մաշկային նեկրոզ, շետազատվում են մաշկը եւ լորձաթաղանթները, այդ թվում՝ ներքին օրգանների: Մահացության տոկոսը բավական բարձր է՝ 30 տոկոս: 10 օր վերակենդացանման բաժանմունքում բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, իսկի վիճակը կայունանալուց հետո հիվանդը եւս 10 օր բուժում է ստացել ալերգոլոգիական ծառայությունում: Մասնագիտական լուրջ աշխատանքի շնորհիվ երիտասարդ կնոջ կյանքը հնարավոր եղավ փրկել:

 

Նա արդեն ապաքինմամբ դուրս է գրվել:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ