ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողները վերհանում են COVID-19-ի հարուցած խնդիրներն աշխարհում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարերկրացի ուսանողները «Բիոէթիկա» դասընթացի շրջանակում հեղինակել են «COVID-19-ով պայմանավորված կենսաէթիկական խնդիրները» վերտառությամբ հոդված:
Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի խոսքով՝ պրոֆեսիոնալ բժիշկ ասելով՝ նկատի ունենք գիտելիքներով, բիոէթիկական նորմերով ու սկզբունքներով առաջնորդվող բարեխիղճ մասնագետներին։
«Լավ կամ վատ բժիշկ չի լինում՝ կա՛մ բժիշկ են, կա՛մ՝ ոչ։ «Վատ բժիշկ» արտահայտությունը ուտոպիա է», - նշում է դասախոսը:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ Ուդհայբիր Կամալդիփ Սանդհուն, Խուշբու Բհատնագարը, Սումայա Խանը և Անուշկա Գուպտան անգլերեն գրված հոդվածում աշխարհի տարբեր երկրների օրինակով անդրադառնում են համավարակի հետևանքով ի հայտ եկած մի շարք կարևոր խնդիրների:
Ընդգծելով համավարակի օրերին հիվանդանոցային և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մահճակալների հասանելիության խնդիրն ամբողջ աշխարհում՝ ուսանողները փաստում են, որ տարբեր երկրներում բժիշկները բարդագույն ընտրության առաջ են կանգնել՝ մարդկանց կյանքը փրկելու համար, և առաջարկում են խնդրի լուծման մի քանի տարբերակ:
Ինչ վերաբերում է հիվանդների ընտանիքի անդամների տեսակցության բացառմանը, ապա, հոդվածի համաձայն, նման քաղաքականությունը, չնայած որոշակի թուլացմանը, վնաս հասցրեց այն ընտանիքներին, որոնք նույնիսկ վերջին անգամ չկարողացան տեսնել իրենց սիրելիներին:
Համավարակի վերաբերյալ ստացվող աղքատիկ կամ ոչ համապատասխան տեղեկատվությունը շատ հաճախ տարակուսանք էր առաջացնում կարանտինի նպատակի կամ համավարակի տարածումը դադարեցնելու համար ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների կարևորության վերաբերյալ: «Առողջապահական և պետական մարմինների կողմից համավարակի բռնկման վերաբերյալ թափանցիկության բացակայությունը նույնպես նպաստել է դեպքերի աճին ամբողջ աշխարհում: Ինչպես ցույց տվեցին Բրազիլիայի և Հնդկաստանի օրինակները, պետության ղեկավարը չափազանց թեթև վերաբերվեց իրավիճակին, ինչը քաղաքացիներին ստիպեց հավատալ, որ համավարակը լուրջ չէ: Այսպիսով, ամբողջ աշխարհում ապատեղեկատվության դեմ պայքարը համակարգող մարմինների անհրաժեշտություն կա», - գրված է հոդվածում:
Ապագա բժիշկներն անդրադառնում են նաև տարբեր երկրներում կենսունակ պատվաստանյութերի հայտնաբերման և արտադրության գործընթացին, ինչպես նաև համավարակի ազդեցությանը մարդկանց հոգեկան առողջության, կրթության, առողջության իրավունքի, խոսքի ազատության, տեղեկատվության ազատության, մասնավոր կյանքի իրավունքի վրա:
Հոդվածը եզրափակվում է հետևյալ տողերով. «Քանի որ COVID-19-ը շարունակում է տարածվել անտառային հրդեհի պես, մեր պարտականությունն է դառնում ապահովել էթիկայի պահպանումը հիվանդների բուժման հարցում, քանի որ բժշկական մասնագիտությունն, առաջին հերթին, ենթադրում է բիոէթիկայի չորս կարևորագույն դրույթների պահպանում. դրանք են ինքնավարությունը, արդարությունը, բարիք գործելու և չվնասելու սկզբունքները:
Առաջին քայլը, որ մենք բոլորս կարող ենք ձեռնարկել, հակահամաճարակային կանոնների պահպանումն է և աջակցությունն առաջնագծի այն բուժաշխատողներին, որոնք անձնվիրաբար պայքարում են կյանքեր փրկելու համար` վտանգելով իրենց սեփականը»:
Հոդվածի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:
14.01.2021 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ