ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Սպիտակ թիկունք» շարքից. «Եղբոր խրատները երբեք չի մոռանա, հպարտությամբ է պատմելու նրա մասին...». drtehmine.com

«Նրա վնասվածքները, բարեբախտաբար, ծանր չէին (վնասված էին մաշկն ու ենթամաշկը)։ Նա կրկնակի վիրահատության է ենթարկվել...»,- պատմում է Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը
Պացիենտը 19-ամյա ժամկետային զինծառայող Մուրադ Գևորգյանն էր։ Պատմում է, որ արդեն տաս ամիս է` զինվոր է: Եղբոր՝ Վարուժանի հետ նույն զորամասում էր ծառայում։ Նրանք Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքից են։
Պատերազմի ընթացքում եղբայրներին Մարտունի 2-րդ զորամասից տեղափոխել են Ֆիզուլի, սակայն նրանք հարազատներին սթրեսի չենթարկելու համար չէին տեղեկացրել այդ մասին։ Հոկտեմբերի 24-ի առավոտյան Մուրադը պայթյունից վիրավորվեց և ստացավ բեկորային խորը վիրավորում։
«Հիշում եմ, որ ինչ-որ մեքենայի մոտ էի կանգնած, երբ տեղի ունեցավ պայթյուն։ Առաջինը եղբայրս մոտեցավ և գրկեց ինձ... Հետո շտապօգնություն կանչեց` մոտակա հոսպիտալ տեղափոխելու... Նրա աչքերն արցունքոտ էին...»։
Սա եղբայրների վերջին հանդիպումն էր... Նույն օրը գիշերը թշնամին հարձակվել էր և դիպուկահարի հարվածից Վարուժանն... անմահացավ...
Մուրադի մի աչքը հեռացվել է։ Աջ ոտքի, ձեռքի, պարանոցի, դիմային և կողային հատվածներում վիրահատության չսպիացած վերքեր են։ Մուրադը հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն շարունակում է հսկվել: Նա նաև Հերացի առաջին հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի ղեկավար Ահարոն Գաբրիելյանի և Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանի վերահսկողության տակ է:
…Վարուժանի խրատները Գևորգը երբեք չի մոռանա։ Հպարտությամբ է պատմելու իր անվախ եղբոր մասին. «Ասում էր, ուշադիր և զգույշ եղիր...»։


Կարդացեք նաև

Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագիրն ամփոփեց նախընտրական փուլի արդյունքները...



Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ:
Հիշեցնենք, որ 2020 թվականին ԵՊԲՀ-ն հաղթել էր Եվրամիության ՀՈՐԻԶՈն-2020 (Horizon-2020) Թվինինգ...



2020 թվականի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1614 երեխա, որից 818 տղա, 796 աղջիկ: Քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1389 երեխա, որից...



Հայ նյարդաբան Սամսոն Խաչատրյանը դարձել է հեղինակավոր Epilepsy & Behavior ամսագրում տպագրված հոդվածի համահեղինակներից մեկը...



Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի նախընտրական փուլը...



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և հյուպատոս Սոզար Կվինչիային...



ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի շուրջօրյա ամենագնաց ռեանիմոբիլներն անկախ եղանակային պայմաններից, հեռավորությունից, օրվա ցանկացած ժամի...



«Հետազոտության հիմունքներ» առարկան 2020 թվականին նույնպես շարունակեց հաջողություններ գրանցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների շրջանում...



«Նաիրի» բժշկական կենտրոնը քիմիաթերապիայի պացիենտներին է առաջարկում վերջին չափանիշներով, հիմնովին վերակառուցված հարմարավետ ու գեղատեսիլ մի նոր բաժանմունք, որտեղ պացիենտը կստանա...



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ աշխատանքային այցով եղել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ծանոթացել բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող...



Իշեմիկ ինսուլտից մահացությունը զարգացած երկրներում կազմում է ընդհանուր մահացության 12-20%ը` զիջելով միայն սրտային ախտաբանություններից և բոլոր տեղակայման նորագոյացություններից` մահացությանը...



«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...



Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ծանոթանալու հաստատության կարողություններին...



ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ քիմիական թունավորումների դեպքայնությունը...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ