ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Չարորակ հիպերթերմիայի բարեհաջող բուժման դեպք. Արա Այվազյան, Նարեկ Մինասյան. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ մանկական օրթոպեդիայի բաժանմունք էր ընդունվել 10 տարեկան տղա երեխա, որի մոտ առկա էր ստորին վերջույթների շատ բնորոշ ախտահարում՝ երկու կողմից աքիլեսյան ջլերի կարճացում: Նա քայլում էր թեք, թաթերի վրա, կրունկները չէին դիպչում գետնին: Իսկ նման քայլվածքը բերում է ամբողջ ստորին վերջույթների հոդերի և մկանների ձևախախտումների: Այդպիսի վիճակն առաջ է գալիս մի քանի հիվանդությունների արդյունքում՝ միոպաթիաներ, ծուռթաթություններ: Բայց երեխայի մոտ՝ հետազոտությունների արդյունքում, այդ բոլորը ժխտվել էին, և, բացի ջլերի կարճացումից, այլ բան չէր հայտնաբերվել, այդ պատճառով նրա մոտ ախտորոշվեց մանկական ուղեղային կաթված՝ ստորին վերջույթների, սրունք-թաթային հոդի կոնտրակտուրայով: Դա, իհարկե, չի նշանակում, որ գիտակցությունը ևս պետք է ախտահարված լինի:
Բարեբախտաբար, այս դեպքում հենց այդպես էր՝ մտավոր թուլություն երեխայի մոտ առկա չէ, նա դպրոցում լավ է սովորում:
Թերևս, երեխան կամ ուներ ինչ-որ բնածին թաքնված արատ, կամ ծննդաբերության ինչ-ինչ խնդիրներից էր շեղում զարգացել:
Նրա մոտ սիմետրիկ` երկու կողմից, աքիլեսյան ջլերը 4 սմ կարճ էին, և ընդամենը դրանք 4 սմ երկարացնելով, լիովին վերացվեց քայլքի դեֆեկտը:
Սակայն վիրահատության ընթացքում երեխայի մոտ դիտվեց ծանր բարդություն՝ չարորակ հիպերթերմիա, որը հանդիպում է շատ հազվադեպ: Չարորակ հիպերթերմիան դեղորայքի նկատմամբ յուրահատուկ ռեակցիա է, որի ժամանակ սկսվում է օրգանիզմի բոլոր մկանների քայքայում, ամբողջ օրգանիզմի մկանային սպազմ, ինչը անեսթեզիոլոգիական խնդիր է, ոչ թե` վիրաբուժական: Սա կարող է լինել բոլոր տարիքներում, անեսթեզիոլոգիական 100.000 դեպքերից մեկը:
Վիրահատությունը նորմալ էր ընթանում, այն երկար չի տևել՝ 1-1,5 ժամ: Կար նման վիրահատությունների մեծ փորձ, դրանք ամենօրյա, սովորական վիրահատություններ են: Պարզապես բարդությունը շատ անսպասելի էր, և, ընդհանրապես, այն հնարավոր չէ որևէ կերպ հետազոտություններով կանխատեսել:
Մինչ այժմ Հայաստանում դիտարկված նման դեպքերը լետալ արդյունք են ունեցել: Սա առաջին դեպքն էր, որ չարորակ հիպերթերմիա ախտորոշմամբ հիվանդն ապաքինվել է: Աշխարհում այս ախտանիշով 90-95 տոկոսը մահանում են:
Երեխայի մոտ ախտորոշումն իրականացվեց արագ, երբ արդեն կարերն էին դրվում, ջերմությունն սկսեց բարձրանալ, երեխան ընկավ կոմայի մեջ և ոչնչի չէր արձագանքում: Մկանային քայքայման KFK ցուցանիշը, որը նորմայում մոտավորապես 300 է, ինֆարկտի ժամանակ՝ 600-1000, երեխայի մոտ հասել էր 50.000-ի: Ջերմությունը բարձրացել էր մինչև 41-42°C: Երեխայի մարմինն ամբողջությամբ դրվել էր սառույցի մեջ, դեղեր էին ներարկվել, սակայն ջերմությունը չէր իջնում: Այն, որ 10 տարեկան երեխան այդ վիճակից դուրս եկավ, դա և՛ հրաշք է, և՛ ամբողջ անձնակազմի՝ անեսթեզիոլոգի, վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկների ջանքերի արդյունքն էր: Այս ախտանիշի բուժման համար խիստ յուրահատուկ դեղորայք է պետք, որը շատ թանկ է, շուտ է փչանում, պետք է գալիս հազվադեպ, այդ պատճառով էլ դժվար է ձեռք բերելը, բայց հնարավոր եղավ այն ձեռք բերել: Հետազոտությունները ևս կազմակերպվեցին շատ արագ, ամեն ինչ արվեց ասես վայրկյանների մեջ: Ոչինչ չի խնայվել, չի ձգձգվել այդ պահին:
Հիվանդն այդ վիճակից դուրս է եկել լիովին առողջ, գիտակցությունը վերականգնվել է` առանց հիշողության կորստի, թերությունների:
Փաստորեն, անհնարինը բժիշկները հնարավոր դարձրեցին: Ամեն էտապում, վիճակի և բարդությունների ճիշտ գնահատմամբ` երեխան փրկվեց:
Մանկական բաժանմունքի ղեկավար, Այվազյան Արա Աշոտի, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր,
Օրթոպեդ-վնասվածքաբան Նարեկ Մինասյան։

Կարդացեք նաև

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...



Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...


Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...


Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...


ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...


Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...


«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն