ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Գերմանիայից ժամանած բժշկական թիմն ավարտել է առաքելությունը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գերմանիայից ժամանած պատվիրակությանը` ղեկավար Սթիվեն Բայերին, բժշկական թիմի ղեկավար Միլթոն Դանիել Շիդերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և այլք:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին գնահատելի օգնության և փորձի փոխանակման համար: Նա հավելել է նաև, որ համավարակի հաղթահարման զարգացած երկրների փորձը հնարավոր կլինի ուղղել դեպի զարգացող երկրների առողջապահական համակարգերի բարելավմանը:
Իր հերթին դեսպան Բանցհաֆն իր գոհունակությունն է հայտնել նախարարին` առաքելության կատարած աշխատանքի գնահատման և արդյունքների վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար` ընդգծելով, որ համավարակի մասին ստացված գիտելիքները կօգնեն առավել դյուրին կերպով հաղթահարել բարդությունները: Դեսպանն ընդգծել է, որ թիմն ավարտել է առաքելությունը և Գերմանիա է վերադառնում մասնագիտական նոր համագործակցությունների ակնկալիքով:
Սթիվեն Բայերը կիսվել է հայ բուժաշխատողների և մասնագետների բարձր պատրաստակամության վերաբերյալ իր տպավորություններով, պատմել այս ընթացքում նրանց հետ անցկացրած քննարկումների, դասընթացների մասին: Այնուհետև նա ներկայացրել է բուժման ընթացակարգի այն հարցերը, որոնց ուղղությամբ աշխատանքները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:
Հանդիպման վերջում առողջապահության նախարարության կողմից շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվել առաքելության անդամներին:
Նշենք, որ գերմանական բժշկական թիմի այցը կազմակերպվել է առողջապահության նախարարության, արտաքին գործերի նախարարության, Գերմանիայի կառավարության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Եվրամիության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով։ Աջակցել են նաև Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը, Առողջապահության դաշնային նախարարությունը և գերմանական օդուժը: Թիմն իր հետ բերել էր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաներ, նյութեր (PPE, դեղեր)։ Բժիշկներն աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում և Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում:
24.07.2020 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ