Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Զույգ ծնկահոդերի գոնարթրոզով կլինիկական դեպք` մեծահասակի մոտ, աննախադեպ հաջող ելքով. nairimed.com

Զույգ ծնկահոդերի գոնարթրոզով կլինիկական դեպք` մեծահասակի մոտ, աննախադեպ հաջող ելքով. nairimed.com

Հայաստանում արթրոզներն` ընդհանրապես, և կոնքազդրային ու ծնկան հոդի հիվանդությունները (կոքսարթրոզ, գոնարթրոզ)` հատկապես, բավականին շատ և, գրեթե, հավասարաչափ են հանդիպում:

Սխալ կարծրատիպ է ստեղծվել, որ ծնկան հոդի վիրահատությունների արդյունքներն այնքան էլ բարվոք չեն, և արդեն 3 տարի փորձում ենք այդ կարծրատիպը կոտրել:

Մի քանի տարի առաջ եզակի հանդիպող կլինիկական դեպք ենք ունեցել:

Կլինիկա էր դիմել 1937 թվականին ծնված կին՝ զույգ ծնկահոդերի գոնարթրոզով: Նրա հոդի մաքս-ինդեքսը բավականին բարձր էր՝ 37: Մաքս-ինդեքսը քաշ-հասակ համադրությունն է, որը ցույց է տալիս մարդու ճարպակալման տոկոսը: Նորմայում այն 25-ն է, 25-30-ը` միջին ցուցանիշը (թույլատրելի ճարպակալում), 35-40-ը՝ երկրորդ աստիճանի ճարպակալումը, որի պարագայում ռիսկի գործոնը բարձր է, 40-ից ավելին օրթոպեդիայում և, ընդհանրապես, վիրաբուժության ոլորտում խիստ ռիսկի խումբ է համարվում: Նման դեպքերում վիրահատությունները թույլատրելի չեն:

Կլինիկա ընդունված պացիենտի մոտ մաքս-ինդեքսը 37 էր, սակայն տարիքը մեծ էր, ծնկան հոդերը բավականին ցավոտ էին, բացի այդ, շատ մեծ՝ մոտավորապես 30 աստիճանի, վալգուսային դեֆորմացիաներ կային: 2,5 ամսվա ընթացքում իրականացվեց էտապային երկու վիրահատություն, երկու դեպքում էլ օգտագործվեց սրունքային ոտիկավոր կոմպոնենտը:

Ե՛վ առաջին, և՛ երկրորդ վիրահատությունից 6 շաբաթ անց հիվանդը թողեց հենակները: Նրա ինքնազգացողություն այնքան լավ էր, որ հետո դիմեց մեզ` ուղղելու ոտնաթաթերի մատների դեֆորմացիան (հալուքս վալգուս): Իրականացված 3 վիրահատությունից անցել է մոտավորապես 7 ամիս, հիվանդը քայլում է, գանգատներ չունի ո՛չ ծնկների շրջանում, ո՛չ ոտնաթաթի շուրջ:

Վերոնշյալ արդյունավետ ելքով կլինիկական դեպքը՝ մեծահասակի մոտ, զույգ ծնկահոդերի դեֆորմացիաներով, մեծ հաջողություն է ո՛չ միայն Հայաստանի չափանիշով:

Հոդվածի հեղինակ   վնասվածքաբան-օրթոպեդ

Հրաչյա Գևորգի Հարությունյան

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շնորհակալ ենք մեր կամավորներին իրենց աշխատանքի համար
Շնորհակալ ենք մեր կամավորներին իրենց աշխատանքի համար

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում առողջապահության համակարգի աշխատանքներին էին միացել մի խումբ կամավորներ, ովքեր ամիսներ շարունակ անշահախնդիր իրենց ներդրումն են ունեցել` իրազեկման պաստառներ փակցնելուց...

ԵՊԲՀ շրջանավարտն ԱՀԿ իր փոքրիկ թիմով կյանքեր է փրկում ամեն օր
ԵՊԲՀ շրջանավարտն ԱՀԿ իր փոքրիկ թիմով կյանքեր է փրկում ամեն օր

Որպես հայ և կանադացի, որն աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ և այցելու պրոֆեսոր, ատամնաբույժ...

Գլխուղեղի քիչ հանդիպող նորագոյացության` երրորդ փորոքի կոլոիդ կիստայի հեռացում. nairimed.com
Գլխուղեղի քիչ հանդիպող նորագոյացության` երրորդ փորոքի կոլոիդ կիստայի հեռացում. nairimed.com

Ուշագրավ է այն, որ այս նորագոյացությունները բարորակ են և կյանքի ընթացքում մարդ այն չի զգում, սակայն չվիրահատելու դեպքում վերջինս կարող է պատճառ հանդիսանալ հանկարծամահության: Այս ուռուցքը հնարավոր եղավ վիրահատել...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լուրեր
ԵՊԲՀ. Հեղինակավոր newSpecial ամսագրում ԵՊԲՀ-ի մասին տպագրված հոդվածի հայերեն թարգմանությունը
ԵՊԲՀ. Հեղինակավոր newSpecial ամսագրում ԵՊԲՀ-ի մասին տպագրված հոդվածի հայերեն թարգմանությունը

1949թ-ից Ժնևում բոլոր միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար տպագրվող, հեղինակավոր newSpecial ամսագրում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասին...

Աշխատող ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտահարկից. panarmenian.net
Աշխատող ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտահարկից. panarmenian.net

PanARMENIAN.Net - ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի որոշ մասնագիտություններով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձից...

Փրկվել է ինսուլտով և COVID-19 վարակով հիվանդի կյանքը. erebunimed.com
Փրկվել է ինսուլտով և COVID-19 վարակով հիվանդի կյանքը. erebunimed.com

43-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել հանկարծակի սկսված ուժեղ գլխացավով, զարկերակային բարձր ճնշմամբ: Բժշկական կենտրոն մուտք գործելուց հետո անմիջապես...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լուրեր
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ախալազիայի բացառիկ վիրահատություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ախալազիայի բացառիկ վիրահատություն. erebunimed.com

«էրեբունի» ԲԿ է դիմել 33-ամյա կին՝ նշելով, որ ավելի քան 3 տարի ունի ցավ կրծքավանդակում, քաշի անկում, սրտխառնոց, սնվելու ընթացքում դժվարություններ: Անհրաժեշտ բոլոր հետազոտություններից հետո ախտորոշվել է հազվադեպ հանդիպող...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում առանձնահատուկ պատասխանատու օր է
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում առանձնահատուկ պատասխանատու օր է

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր առանձնահատուկ պատասխանատու և կարևոր օր է: Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում իր հարազատ քույրը...

«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայությունը ESGO-ի կողմից ճանաչվել է եվրոպական չափանիշներին համապատասխան հավաստագրված կենտրոն. nairimed.com
«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայությունը ESGO-ի կողմից ճանաչվել է եվրոպական չափանիշներին համապատասխան հավաստագրված կենտրոն. nairimed.com

«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայությունը, ի դեմս ծառայության ղեկավար՝ Ա.Վ. Ստեփանյանի, Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից ճանաչվել է եվրոպական չափանիշներին համապատասխան հավաստագրված կենտրոն...

Լուրեր
«Դա վերջը չէ, դա նոր կյանքի սկիզբն է»․ քաղցկեղը վերապրած կին. oncology.am
«Դա վերջը չէ, դա նոր կյանքի սկիզբն է»․ քաղցկեղը վերապրած կին. oncology.am

Անահիտ Հովհաննիսյանը 56 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ։ Ախտորոշումը իմանալուց հետո եղել է մի պահ, երբ Անահիտը մտածել է․ «Արժե՞ կամրջին մոտենալ»։ Բայց անմիջապես սթափվել է․ «Դա քրիստոնեական չէ»...

Լուրեր
«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել: 5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ Չնայած երեխայի մեծ չափերին' հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։ Իսկ ընդհանուր առմամբ...

Լուրեր
Կլինիկական դեպք. ռևմատոիդ պոլիարթրիտի հաջողված վիրահատական արդյունք. nairimed.com
Կլինիկական դեպք. ռևմատոիդ պոլիարթրիտի հաջողված վիրահատական արդյունք. nairimed.com

«Նաիրի» ԲԿ էր դիմել երիտասարդ պացիենտ, ում մոտ առկա էր երկկողմանի կոնք-ազդրային հոդերի ակտիվ պոլիարթրիտ՝ բարդացած անկիլոզով, խիստ արտահայտված ցավային համախտանիշով...

ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ Լուրեր
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ծնվել է 580 գրամ քաշով աղջիկ. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ծնվել է 580 գրամ քաշով աղջիկ. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ծնվել է 580 գրամ քաշով աղջիկ։ Երկվորյակ քույրը եւս փոքր էր ծնվել՝ 900 գրամ։ 90 օր ծննդատանը մնալուց հետո նրանք երջանիկ մայրիկի հետ դուրս են գրվել։ Փոքրիկները ծնվել էին ժամանակից բավական շուտ, քանի որ հղիի մոտ առաջացել էին...

Լուրեր
ՈՒԱԿ-ում կատարվում են ողնաշարի կայունացնող վիրահատություններ՝ մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ. oncology.am
ՈՒԱԿ-ում կատարվում են ողնաշարի կայունացնող վիրահատություններ՝ մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ. oncology.am

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ողնաշարի տրանսպեդիկուլյար կայունացման հերթական վիրահատությունը...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ