Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կլինիկական դեպք. գոտկային ցավեր՝ կապված լեղապարկում քարերի առկայության հետ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. գոտկային ցավեր՝ կապված լեղապարկում քարերի առկայության հետ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am

Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների  դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում, և գանգատները կարող էին կապված լինել ողնաշարային խնդիրների հետ: Ռենտգեն հետազոտության արդյունքում որևէ  խնդիր ողնաշարում չհայտնաբերվեց:

Նախքան մեր կլինիկա դիմելը կատարվել էր ՄՌՏ, հիվանդը ստացել էր ողնաշարի խնդրի հետ կապված բուժում: Արդյունքում դիտվել էր  դրական դինամիկա, սակայն ցավերն, այնուամենայնիվ, պահպանվել էին:

Հիվանդի մոտ, հետազոտությունների արդյունքում, ժխտվեց նաև երիկամային ախտաբանությունը: Կատարվեց որովայնի ՈՒՁ հետազոտություն և հայտնաբերվեց լեղապարկում` քար, որը խցանել էր լեղածորանը և դարձել ցավի պատճառ:

Հիվանդի մոտ իրականացվեց լեղապարկի վիրահատություն, որից հետո ցավերը մեղմացան, իսկ ամբողջովին վերացան դրենաժը հեռացնելուց հետո:

Այսպիսով, շատ կարևոր է հիվանդությունների դիֆերենցիալ ախտորոշումը. երբ առկա է ողնաշարի ցավ, պետք է ո՛չ միայն ողնաշարի վրա կենտրոնանալ,  սահմանափակվել ՄՌՏ և ռենտգեն հետազոտությամբ, այլ կատարել նաև այլ հետազոտություններ` պարզելու գանգատների պատճառը, քանի որ ցավը կարող է ճառագայթվել այլ օրգաններից:

Օֆելիա Արտուշի Ավետիսյան,
Արմենիա ԲՀԿ , բժիշկ- նյարդաբան

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ