Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռեանիմատոլոգները մասնակցել են կորոնավիրուսի դեմ պայքարին. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռեանիմատոլոգները մասնակցել են կորոնավիրուսի դեմ պայքարին. oncology.am

Մենք նեռարված չենք կորոնավիրուսի դեմ պայքարի բուժհաստատությունների ցանկում, բայց մեր բժիշկները ևս առաջնագծում են։ Մենք մեր շնորհակալությունն ու աջակցությունն ենք հայտնում իրենց առողջությունը վտանգած մեր աշխատակիցներին, որոնք այս ընթացքում պայքարել են կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների կյանքի և առողջության համար։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ Սամվել Պողոսյանն ու Գուրգեն Ամիրխանյանը կամավոր աշխատել են COVID 19-ի դեմ պայքարի ռեանիմացիայի բաժանմունքներում․ Սամվել Պողոսյանը՝ Վնասվածքաբանության  և օրթոպեդիայի գիտական կենտրոնում (մարտի 25-ից-ապրիլի 22-ը), իսկ Գուրգեն Ամիրխանյանը՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում (մարտի 20-ից – ապրիլի 20-ը)։


«Մենք հենց առաջին օրվանից ենք անդամագրվել, երբ հայտարարվեց բժիշկների հավաք։ Դա կամավոր էր», - ասում է Սամվել Պողոսյանը։  Այնուհետև 14-օրյա կարանտին, թեստ, բարեբախտաբար բացասական․․․ Մայիսի սկզբից նրանք կրկին աշխատանքի են անցել ՈւԱԿ Վերակենդանացման և Անէսթեզիոլոգիայի բաժանմունքում։

Բժիշկների խոսքով, դժվարը սկիզբն էր․ անծանոթ հիվանդություն, բուժման մեթոդների վերաբերյալ սակավ տվյալներ, արտասահմանից եկող ահասարսուռ լուրեր, շարժումները դժվարացնող պաշտպանիչ հանդերձանք, որը պետք էր կրել, հետևելով խիստ կանոններին, վարակվելու վախ․․․

«Հոգեպես շատ ծանր մուտք ստացվեց առաջին օրերին։ Մոտավորապես երկու շաբաթ անց իրադրությունը, կարծես, փոխվեց, երբ տեսանք, որ հիվանդներին կարողանում ենք բուժել։ Շատ ծանր հիվանդներ դրական ընթացք ցույց տվեցին, ու մենք վստահեցինք մեր ուժերին։ COVID 19-ի բուժումը մեզ անծանոթ էր, բայց որպես ռեանիմացիոն աշխատանք դա մեր սովորական աշխատանմքն էր, որ միշտ արել ենք։  Վատ արդյունք չունեցանք ամբողջ Հայաստանում, բոլոր COVID-19 ռեանիմացիաներում, շնորհիվ մեր բժիշկների, բուժքույրերի և մայրապետների, և շնորհիվ մեր կառավարության ճիշտ աշխատանքի», - ասում է Սամվել Պողոսյանը։

 



Գուրգեն Ամիրխանյանի հենց առաջին պացիենտը երիտասարդ տղամարդ է եղել, ծանր թոքաբորբով, բայց բժիշկներին հաջողվել է նրան այդ վիճակից դուրս բերել առանց արհեստական շնչառական սարքի։ «Ու էլի բազմաթիվ հիվանդներ լավացել են։ Ցավոք, եղել են և մահվան դեպքեր։ Բայց բժշկական տեսանկյունց վատ արդյունք չենք գրանցել, շնորհիվ տարբեր տեղերից եկած բժիշկների թիմային աշխատանքի», - ասում է Գուրգեն Ամիրխանյանը։


Հասարակություն վերադարձած բժիշկները զարմանում են, տեսնելով այդ հասարակության երբեմն անհոգ և անփույթ վերաբերմունքը վարակին, անգամ անհավատությունը։

«ինձ համար շատ զարմանալի էր, երբ որ ինձ սկսեցին հարցնել, կա՞ այդ հիվանդությունը, թե՝ ոչ։ Ինձ համար անգամ հարցնելն է զարմանալի։  Իմ հորդորը, որպեսզի մարդիկ իրենց կեղծ գիտնականի տեղ չդնեն, շատ հեռուստացույցների ու սայտերի մեջ չմտնեն, ուղղակի լինեն ուշադիր, զգույշ, պահպանեն կանոնները», - ասում է Սամվել Պողոսյանը։

 



«Այն մարդկանց, որոնք ընդհանրապես չեն մտահոգվում, անգամ շատերը մտածում են, որ այդ հիվանդությունը գոյություն չունի, ուզում եմ ասել, որ այն գոյություն ունի, ու պետք է անել այն, ինչ ասվում է․ հիգիենայի պայմանները պահել, սոցիալական հեռավորություն, դա իսկապես անհրաժեշտ է։ Հորդորում եմ լուրջ վերաբերվել։ Պետք չէ վախենալ, ուղղակի պետք է ադեկվատ մոտենալ», - ասում է Գուրգեն Ամիրխանյանը։

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Չարորակ հիպերթերմիայի բարեհաջող բուժման դեպք. Արա Այվազյան, Նարեկ Մինասյան. armeniamedicalcenter.am
Չարորակ հիպերթերմիայի բարեհաջող բուժման դեպք. Արա Այվազյան, Նարեկ Մինասյան. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ մանկական օրթոպեդիայի բաժանմունք էր ընդունվել 10 տարեկան տղա երեխա, որի մոտ առկա էր ստորին վերջույթների շատ բնորոշ ախտահարում՝ երկու կողմից աքիլեսյան ջլերի կարճացում...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր
Ձեր երեխաները մեր երեխաներն են, մի անհանգստացեք. Արցախում վիրահատող բժիշկ
Ձեր երեխաները մեր երեխաներն են, մի անհանգստացեք. Արցախում վիրահատող բժիշկ

Արցախի հիվանդանոցներում տղաները ստանում են լավագույն բուժումը

Պատերազմի հենց սկզբից Արցախ մեկնած օրթոպեդ-վնասվածքաբան Արա Այվազյանը իր ֆեսյբուքյան էջով ուղերձ է հղել մարդկանց...

Արագ ապաքինել ու ամեն կերպ աջակցել մեր զինվորներին. Արթմեդ ԲՎԿ թիմի սկզբունքը վիրավորների հետ աշխատելիս. mednews.am
Արագ ապաքինել ու ամեն կերպ աջակցել մեր զինվորներին. Արթմեդ ԲՎԿ թիմի սկզբունքը վիրավորների հետ աշխատելիս. mednews.am

Արթմեդ բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանին հանդիպեցինք աշխատավայրում երեկոյան ժամը 10-ին: Հարցազրույցի պայմանավորվելու համար ասում էր՝ եկեք երբ հարմար է, ես օր ու գիշեր այստեղ եմ...

ՀՀ ԱՆ. Հայաստանի կողմից ապահովվել է արդյունքների 100% ճշգրտություն
ՀՀ ԱՆ. Հայաստանի կողմից ապահովվել է արդյունքների 100% ճշգրտություն

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղը մասնակցել է կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ Պոլիմերային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) հետազոտության մեթոդով...

ԵՊԲՀ. Համալսարանական նյարդավիրաբույժները կատարել են COVID-19-ով հիվանդի առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի բուժում
ԵՊԲՀ. Համալսարանական նյարդավիրաբույժները կատարել են COVID-19-ով հիվանդի առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի բուժում

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լուրեր
Ուրոլոգիական բարդ դեպք, վիրահատական նոր մոտեցում՝ Արթմեդ բժշկական կենտրոնում. mednews.am
Ուրոլոգիական բարդ դեպք, վիրահատական նոր մոտեցում՝ Արթմեդ բժշկական կենտրոնում. mednews.am

Արթմեդ բժշկական վերականգողական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հայտնի է միզա-սեռական համակարգի բարդ դեպքերի հետ աշխատելու իր մեծ փորձառությամբ: Օգոստոսի 12-ին թիմի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Ծատուրյանի ղեկավարությամբ կրկին...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
ԵՊԲՀ ինտերնատուրայում սովորողները զինվորական երդում տվեցին
ԵՊԲՀ ինտերնատուրայում սովորողները զինվորական երդում տվեցին

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 21 շրջանավարտները, «1+2» ծրագիրի շրջանակում, օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ N զորամասում զինվորական երդում տվեցին...

ԼՂՀ ԱՆ. Բնակչության առանձին (հատուկ) խմբերի համար համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտություններն իրականացվում են անվճար
ԼՂՀ ԱՆ. Բնակչության առանձին (հատուկ) խմբերի համար համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտություններն իրականացվում են անվճար

ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով` համակարգչային  և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտությունները` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն...

Մաղթենք երեխային վերադարձ կյանքին… Կլինիկական դեպքի մասին պատմում է ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյանը. armeniamedicalcenter.am
Մաղթենք երեխային վերադարձ կյանքին… Կլինիկական դեպքի մասին պատմում է ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյանը. armeniamedicalcenter.am

«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել դեռահաս աղջնակ, ով ինչ-ինչ պատճառով ցած էր նետվել «Կիևյան» կամրջից...

Լուրեր
ԼՂՀ ԱՆ. Խորհրդակցություն նախարարությունում
ԼՂՀ ԱՆ. Խորհրդակցություն նախարարությունում

ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը օգոստոսի 27-ին հրավիրել է խորհրդակցություն «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի և կենտրոնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ...

ՀՀ ԱՆ. Ֆինանսական հաշվետվություն
ՀՀ ԱՆ. Ֆինանսական հաշվետվություն

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված...

«Արմենիա» ԲԿ-ն ամփոփեց COVID-19-ի դեմ ուղղված պայքարի աշխատանքները. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ԲԿ-ն ամփոփեց COVID-19-ի դեմ ուղղված պայքարի աշխատանքները. armeniamedicalcenter.am

«Արմենիա» բժշկական կենտրոնը վերադարձել է իր բնականոն աշխատանքին` ետևում թողնելով շուրջ երկու ամսվա ծավալուն աշխատանքը COVID-19 բաժնում...

Լուրեր
Կոկորդի քաղցկեղի ժամանակակից բուժում. nairimed.com
Կոկորդի քաղցկեղի ժամանակակից բուժում. nairimed.com

Քաղցկեղը կարող է ախտահարել մարդու օրգանիզմի ցանկացած օրգան` հաշվի չառնելով օրգանի կարևորությունն ու ուռուցքի հեռացնելու բարդությունները։ Ճիշտ այդպես` ուռուցքը կարող է ախտահարել կոկորդի տարրերը, և, տարածվելով...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Կլինիկական դեպք. ներքին քնային զարկերակի խցանում (տեսագրություն). nairimed.com
Կլինիկական դեպք. ներքին քնային զարկերակի խցանում (տեսագրություն). nairimed.com

«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գարիկ Սարգսյանը պատմում է վիրահատության մասին...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ Լուրեր
Tumor Board` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. armeniamedicalcenter.am
Tumor Board` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն հավատարիմ է մնում ժամանակակից ուռուցքաբանության պահանջներին և ուռուցքային ախտաբանությամբ պացիենտների բուժման մարտավարութունն ընտրվում է տարբեր նեղ մասնագետների...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ