Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հերթական բարդ վիրահատությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ բերանըմպանի տեղային-տարածված ուռուցքի արմատական հեռացում. oncology.am

Հերթական բարդ վիրահատությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ բերանըմպանի տեղային-տարածված ուռուցքի արմատական հեռացում. oncology.am

ՀՀ ԱՆ Բ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը․ բերանըմպանի տեղային-տարածված ուռուցքի արմատական հեռացում՝ պարանոցի բոլոր մակարդակների ավշահանգույցների հետ միասին։ Այս տեղակայման ուռուցքների դեպքում նման վիրահատությունները կատարվում են բավականին հազվադեպ:

Երիտասարդ տղամարդու մոտ ախտորոշվել էր բերանըմպանի տարածուն նորագոյացություն, որն ախտահարել էր քմային նշիկը ձախից, քմային աղեղները և հասել մինչև լեզվարմատի ձախ կողմնային մակերես։ Ագրեսիվ ուռուցքը, տեղային տարածվածությունից բացի, լայն ծավալով ախտահարել էր նաև պարանոցային ավշահանգույցները։ Մյուս օրգաններում երկրորդային փոփոխություններ չեն հայտնաբերվել: Դեպքը բազմիցս քննարկվել է բժիշկների մուլտիդիսցիպլինար խմբի կողմից, անցկացվել են նախավիրահատական քիմիաթերապիայի կուրսեր, որից հետո որոշում է կայացվել կատարել վիրահատական բուժում:

 



Վիրահատությունը կատարվել է դիմածնոտային վիրաբույժների հետ համատեղ՝ պրոֆեսոր Գրիգորի Խաչատրյանի գլխավորությամբ, ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության ղեկավար Արտակ Պողոսյանի, ուռուցքաբան-քիթ-կոկորդ-ականջաբան Արմինե Զարգարյանի մասնակացությամբ:

Վիրահատությունը կատարվել է երկու փուլով՝ մոտ 6 ժամ տևողությամբ:

Սկզբում հեռացվել են պարանոցային ավշահանգույցները՝ կատարվել է մոդիֆիկացված արմատական լիմֆոդիսեկցիա, որի ժամանակ պահպանվում են պարանոցի կենսական կարևոր անատոմիական կառուցվածքներ:

 


Այնուհետև կատարվել է վիրահատության երկրորդ փուլը միջստործնոտային (տրանսմանդիբուլյար) մուտքով, այսինքն, հատվել է ստորին ծնոտը՝ ապահովելով մուտք դեպի բերանըմպան։ Ամբողջությամբ հեռացվել է բերանըմպանի գոյացությունը առողջ հյուսվածքների սահմաններում, որից հետո բերանըմպանի և ծնոտի ամբողջականությունը վերականգվել է տեղային հյուսվածքներով։

Հետվիրահատական շրջանը ընթանում է հարթ, վերքերը ապաքինվում են, հիվանդի ընդհանուր վիճակը բավարար է: Լրիվ ապաքինումից հետո հիվանդը կստանա հետվիրահատական բուժում:

 

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ