Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կլինիկական դեպք. աորտայի անևրիզման գոտկային ցավի պատճառ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. աորտայի անևրիզման գոտկային ցավի պատճառ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am

65 տարեկան տղամարդը բավականին երկար ժամանակ պարբերաբար հսկվել էր նյարդաբանի և անոթաբանի կողմից: Վերջին անգամ անոթների  հետազոտություն կատարվել էր մոտավորապես մեկ տարի առաջ, որի արդյունքում ժխտվել էր անոթային որևէ ախտաբանություն:

Տղամարդը դիմել է «Արմենիա» ԲԿ` ողնաշարի ցավի կապակցությամբ: Նա գանգատվում էր մեջքի շրջանի ցավից` հատկապես գոտկա-սրբանային հատվածի , որը խանգարում էր նաև նրա քայլքին : Նախքան մեզ դիմելը, 2 շաբաթ առաջ խորհրդակցել էր նյարդաբանի հետ, կատարվել էր գոտկա-սրբանային հատվածի ՄՌՇ , և որևէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել: Նշանակվել էր ախտանշային դեղորայքային բուժում:

«Արմենիա» ԲԿ-ում կատարվեցին համապատասխան միջոցառումներ: Ախտանշային բուժման ֆոնի վրա դրական փոփոխություններ չարձանագրվեցին, ինչպես նախկինում ստացած թե՛ նյարդաբանական և թե՛ ֆիզիոթերապևտիկ բուժումները դրական արդյունք չէին տվել:

Բուժման դրական դինամիկայի բացակայությունը ստիպեց մտածել այլ ախտաբանության մասին և իրականացվեցին նաև այլ հետազոտություններ: ՄՌՇ-ի ժամանակ ախտաբանական փոփոխություններ նկատվեցին որովայնային աորտայում:

Իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ցավերի պատճառ է աորտայի ախտաբանությունը , ինչը հաստատեց անոթային վիրաբույժը: Իրականացվեց որովայնային աորտայի և ստորին վերջույթների ՀՇ-անգիոգրաֆիա: Արդյունքում ախտորոշվեց որովայնային աորտայի անևրիզմա` բավականին մեծ չափերի:

Հիվանդին առաջարկվեց վիրահատական բուժում: Վիրահատությունը բարեհաջող ընթացավ, ցավերն ամբողջովին անցան:

Այսպիսով, ողնաշարային ցավային համախտանիշը ոչ թե հետևանք էր ողնաշարում առկա խնդիրների, այլ աորտայի ախտաբանության:
 
Ավետիսյան Օֆելիա Արտուշի, բժիշկ- նյարդաբան

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ