Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կլինիկական դեպք. դա աստծո օրհնանքով վերադարձ էր կյանք. Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. դա աստծո օրհնանքով վերադարձ էր կյանք. Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Տարիներ առաջ Աջափնյակ թաղամասի լողավազանից մեզ մոտ բերեցին մի խեղդված երիտասարդի: Նա դպրոցը նոր էր ավարտում, և ավարտական քննություններից առաջ, ընկերներով, որոշել էին լողավազան գնալ, նկարահանվել: Լողավազանւոմ, ինչ-որ պահի նկատում են, որ երիտասարդն իրենց հետ չէ, մտածում են, որ, հավանաբար, առանց զգուշացնելու, տուն է գնացել: Իրենք էլ հավաքվում և տուն են ուղևորվում: Ճանապարհին քայլելիս հեռախոսը բացում են և սկսում  նկարահանումները դիտել:

Պարզվում է, որ երիտասարդը` ջրի մեջ ցատկելուց չի հայտնվել ջրի մակերեսին:, որից բավականին ժամանակ է անցել: Ընկերները տագնապած հետ են գնում, տղային հանում ջրից և շտապօգնություն կանչում:

Երիտասարդին բաժանմունք են բերում շնչառության և սրտի կանգով, կլինիկական մահով, արդեն գրեթե սևացած, բբերը լայնացած:

Երիտասարդը մերկ էր,  պարանոցին խաչ կար...
Աստծո առաջ մտովի և բարձրաձայն ասացի` կհասցնենք հուղարկավորել, բայց առայժմ, որքան էլ համոզված ենք, որ կենդանության նշանները բացակայում են, փորձենք ասել, որ դեռ քո ժամանակը չէ: Կատարեցինք ամեն ինչ, և հանկարծ, հրաշքով, սիրտն սկսեց աշխատել: Իհարկե, խնդիրները շատ էին, ամբողջ թիմի, այն ժամանակ  բաժանմունքի ղեկավար Սուրեն Գևորգի Մակարյանի կողմից ամեն բան արվեց, ինչ անհրաժեշտ էր, որպեսզի շնչուղիների աշխատանքը լիարժեք իրականացվի:

Սակայն, դա դեղը չէր, դա հրաշք էր Աստծո կողմից տրված, դա այդ տղայի օրը չէր, իր տեղը չէր, իր ժամանակը չէր:

Կլինիկական մահը բավականին երկար էր տևել, երևի թե ժամից ավելի, որովհետև ջրի տակ հայտնվելուց մինչև նրան հայտնաբերելը, ջրից հանելը,  շտապօգնության գալը, հիվանդանոց հասցնելը, հաստատ, մեկ ժամից ավելի էր անցել:

Ամենայն հավանականությամբ, ջուրը սառն էր եղել, և ֆիզիոլոգիական գործընթացներն ավելի դանդաղ էին ընթացել: Հերացու անվան համալսարանում դասավանդելիս, ես միշտ հիշեցնում եմ ուսանողներին, որ կլինիկական մահվան իրավիճակում հայտնված մարդու համար շատ  կարևոր է, թե ինչ միջավայրում է եղել: Բայց միայն դա բավական չէր այդ դեպքի համար, և դա միայն Աստծո օգնությունը կարելի է համարել:  Թող այդ խաչը տղային միշտ օրհնանքով ուղղորդի, և բոլոր դժվարին դռները հեշտությամբ բացվեն նրա առջև:

Երբ առաջին անգամ մորը տեսա դռների մոտ, առնվազն մի բան խնդրեցի` նա այստեղ է, նա չի գնացել, խնդրում եմ առանց արցունքների աղոթեք առ Աստված: Մայրը` խաչը ձեռքում, դռների մոտ, հույս ու հավատով և Աստծո օրհնությամբ սպասում էր իր որդուն:

Դա, իրավամբ, բժշկություն չէր, դա Աստծո օրհնանքով վերադարձ էր կյանք:

Երիտասարդն օրերի մեջ լիարժեք վերականգնվեց: Այսօր նա մեր «գնդի որդին» է, մեր տղան է: Նա ապրում է մի նոր կյանքով, այն զգացողությամբ, որ նոր է ծնվել: Ամեն անգամ նա հիվանդանոց է գալիս որպես իր տուն, գալիս է` ևս մեկ անգամ տեսակցելու բոլորիս:

Սիրանուշ Ավետիսի Ավագյան,

ԱՐՄԵՆԻԱ ԲԿ, բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ