ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մինչև 3 տարեկան երեխայի մայրը, որը վարձու աշխատող է և բնակվում է գյուղական համայնքում, կստանա 53 հազար դրամ նպաստ. iravaban.net

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են երկրում:
Մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը երեխայի խնամքի նպաստի ամենամսյա չափը սահմանված է 18,000 դրամ, սակայն հուլիսի 1-ից նպաստի չափը կավելանա՝ 18,000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։
Ներկայումս շրջանառվում է համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը խնամքի նպաստ նշանակել նաև ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ նույն գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողին, եթե երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:
Հարկ է նաև նկատի ունենալ, որ նշված կարգավորումները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո։
Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին, ով չի հանդիսանում վարձու աշխատող 2020 թ. հուլիսի 1-ից նշանակվող խնամքի նպաստի չափը կկազմի 26,500 դրամ:
Եթե մայրն ապրում է գյուղական համայնքում և աշխատում է, ապա նրա նպաստը կկազմի 53.000 դրամ: Գյուղական բնակավայրում բնակվող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ծնողին, եթե նա գտնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կնշանակվի խնամքի նպաստ`
- որպես վարձու աշխատող` 26500 դրամ,
- որպես գյուղական բնակավայրում բնակվող` 26500 դրամ:
2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ խնամքի նպաստ ստացող բոլոր շահառուների խնամքի նպաստի չափը կավելանա։
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի՝ մինչև երկու տարեկան երեխա, ապա 26,500 դրամ (մինչև 2020 թ. հուլիսի 1-ը` 18,000 դրամ) խնամքի նպաստ նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:
Եթե մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ գյուղական համայնքում գրանցման և փաստացի բնակության ժամանակահատվածը լինի ավելի, քան 1 տարին: Մյուս բոլոր դեպքերում խնամքի նպաստի չափի բարձրացում նախատեսված չէ՝ գրանցման հասցեի փոփոխությամբ պայմանավորված:
ՀՀ-ում հաշվառված (այդ թվում` քաղաքային բնակավայրերում ապրող) և չաշխատող մայրերին տրամադրվում է միանվագ մայրության նպաստ: Նպաստ նշանակելու համար պետք է դիմել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում (համաձայն` ժամանակավոր անաշխատունակության նպաստի):
Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը (հղիության 210-րդ օրը) մինչև 2020 թ. հունվարի 1-ն է, ապա մայրության նպաստի չափը կկազմի 126,600 դրամ, իսկ եթե 2020 թ. հունվարի 1-ն է կամ դրանից հետո` 156,000 դրամ:
Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված առաջին երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանված է 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ: Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300, 000 դրամ։


Կարդացեք նաև

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից...



Ինչպես արդեն գիտեք, ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինարարական աշխատանքները։ Ծրագրի մասին մանրամասնելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է...



Շուրջ մեկ տարի առաջ հանրապետությունում մեկնարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագիրը...



ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինարարական աշխատանքները։ Կենտրոնը կառուցվում է ՀՀ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում...



Կլինիկա էր դիմել տղամարդ` կրծքավանդակի վերին և պարանոցի ներքևի հատվածում տեսանելի մաշկային գոյացության առկայությամբ։ Գոյացությունը նկատել են վեց տարի առաջ: Տարիների ընթացքում ուռուցքի...



29-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել այլ բուժկենտրոնից՝ Լայելի համախտանիշով, երկկողմանի թոքաբորբով, ծայրահեղ ծանր վիճակում եւ միանգամից հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում...



Առողջապահության նախարարությունը 2020 թվականին աշխատել է 3 հիմնական ուղղությամբ: Դրանք են` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային...



«Հիվանդանոց է տեղափոխվել բազմաբեկորային վնասվածքներով։ Բացի ձեռքի նյարդի վնասվածքից կային ստորին վերջույթների բազմաբեկորային վնասվածքներ, թիակի շրջանի խորը վնասվածք, որը գրեթե կրծքավանդակ էր թափանցել...



Համաճարակաբանության խնդիրներն այս տարվա ընթացքում, կարծես թե, բազմապատկվեցին և դարձան ամենակարևորը:
Այո, ինչպես նաև համաճարակաբանությունը որպես մասնագիտություն ավելի արժևորվեց...



Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարերկրացի ուսանողները «Բիոէթիկա» դասընթացի շրջանակում հեղինակել են «COVID-19-ով պայմանավորված կենսաէթիկական խնդիրները»...



«Նրա վնասվածքները, բարեբախտաբար, ծանր չէին (վնասված էին մաշկն ու ենթամաշկը)։ Նա կրկնակի վիրահատության է ենթարկվել...»,- պատմում է Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ...



Հիմնանորոգվել և վերազինվել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքը:Նույն հարկում մեկտեղված են գինեկոլոգիական բոլոր ծառայությունները: Բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական...



Խմբակային լուսանկարն արվել է 1947 թվականին ԵՊԲՀ տարածքում: Երբ ազդարարվեց բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկի մասին, չէինք կարող պատկերացնել, որ նախանշված ծրագրերը չեն կայանա...



Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետի կողմից կատարվել է վարակի հսկողության...



Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, պլաստիկ վիրաբույժ...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ