ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Համալսարանական հիվանդանոցի սրտաբանը Արցախում 8 օրում կատարել է 13 վիրահատություն
Բժշկական համալսարանի և Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի միջև ստորագրված կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում Արցախ մեկնած «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի սրտաբան Արտյոմ Մելիքյանը 8 օրում կատարել է 13 վիրահատություն՝ հիմնականում սրտի անոթների անգիոպլաստիկա՝ ստենտավորում:
Սրտաբան Արտյոմ Մելիքյանի խոսքով՝ հիվանդների մեծ մասին ցուցված է եղել սրտի անհետաձգելի վիրահատական միջամտություն:
«Արցախի հանրապետական հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով ու սարքավորումներով, սակայն ինվազիվ սրտաբանության ծառայությունում անհրաժեշտ են վերապատրաստված մասնագետներ»,- ասաց սրտաբանը: Նրա խոսքով՝ քանի որ սրտանոթային հիվանդությունները տարածվածությամբ ամենաշատն են, սրտային հիվանդների թիվը նույնպես քիչ չէ, որոնց մեծ մասը հաճախ անհետաձգելի բուժօգնության կարիք է ունենում: «Տեղում օգնություն ցույց տալու համար արհեստավարժ մասնագետների անհրաժեշտությունը կարևոր խնդիր է ցանկացած հիվանդանոցի, այդ թվում՝ Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի համար»,-ընդգծեց սրտաբանը՝ ավելացնելով, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի սրտաբանության ծառայության մասնագետներից մեկը կվերապատրաստվի որպես ինվազիվ սրտաբան, ինչը հնարավորություն կտա սրտի հիվանդություններ ունեցող արցախցի հիվանդներին վիրահատվել Արցախում: «Սրտային խնդիրների դեպքում ամեն րոպեն կարևոր է հիվանդի կյանքը փրկելու համար»,-հավելեց բժիշկը:
Բժիշկների փոխայցերի արդյունքում հնարավորություն կստեղծվի ավելի ակտիվ համագործակության. արցախցի մասնագետներին կփոխանցվի համալսարանական բժիշկների փորձն ու հմտությունները:
Կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում Արցախի հանրապետական բժշկական կենտրոն փոխօգնության նպատակով կմեկնի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ինվազիվ սրտաբանության ծառայության ղեկավար Վահան Մխիթարյանը:
Փոխայցերը կկրեն շարունակական բնույթ:
12.03.2020 Կարդացեք նաև
12.07.2025
Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(44): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3655): Flud->checkBlockedIp() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ