ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները. դեպք` կլինիկայի «կյանքից». nairimed.com
«Նաիրի-Կոքսա կլինիկայում իրականացվում են հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններ: Կլինիկան համագործակցում է ֆինլանդական Կոքսա կլինիկայի հետ, որը մասնագիտացած է էնդոպրոթեզավորման բնագավառում:
Կարճ ժամանակում կլինիկան մեծ հաջողություններ է գրանցել, իրականացվել են բավականին մեծաքանակ ծնկան, կոնք-ազդրային և այլ հոդերի բարդ վիրահատություններ` ցավի, տառապանքի և գրեթե անշարժության մատնված մարդկանց վերադարձնելով նորմալ, ինքնուրույն կյանքի:
Հիվանդները ոտքի են կանգնում վիրահատությունից 2 ժամ անց, իսկ 2-3 օր անց նրանք արդեն քայլում են աստիճանավանդակով, բարձրանում են աստիճաններով, 3 օր հետո դուրս են գրվում` 6 շաբաթից հրաժարվում հենակներից: Նրանք անցնում են ինտենսիվ վերականգնողական բուժում, որովհետև կարևոր է ո՛չ միայն վիրահատությունը, այլ նաև մկանախմբերի զարգացումը:
Կլինիկայում ներկայում վիրահատում են Հայաստանում հանդիպող բարդագույն դեպքերը և աշխատում վերականգնել հատկապես ռևիզիոն դեպքերով հիվանդների աշխատունակությունը՝ նոր կարգի էնդոպրոթեզավորման կիրառմամբ, փոխելով հիվանդի մոտ առկա էնդոպրոթեզը:
Հրաչյա Հարությունյանը ներկայացրեց ծնկան հոդի էնդոպրոթեզավորման հերթական բարդ դեպքը:
«Էնդոպրոթեզով ծնկան հոդն ինֆեկցված էր: Վիրահատություններն իրականացվեցին 2 փուլով: Նախ հեռացվեց էնդոպրոթեզն ու ժամանակավոր էնդոպրոթեզ (էյսպեյսեր) տեղադրվեց: Դրա առանձնահատկությունը նրանում է, որ այն շարժվող է և հիվանդին հնարավորություն տվեց հաջորդ փուլին սպասելու 6 ամիս ժամկետում հանգիստ կյանք վարել` անկողնուն գամված անցկացնելու փոխարեն, այդ թվում՝ աշխատանքի գնալ: Երկրոդ փուլը սկսեցինք` վարակազերծման մեջ լիարժեք համոզվելուց հետո: Կատարվեց բարդ ռևիզիոն էնդոպրոթեզավորում:
Անցել է 2 ամիս, հիվանդն իրեն լավ է զգում, գոհ է. դա նաև մեր հաջողությունն է»:
Հիվանդը երախտագիտությամբ է տալիս բժիշկ Հարությունյանի անունը: Նա տարիներով տառապել է, տարբեր բժիշկների դիմել, նաև տարբեր երկրների (Բելառուս, Հնդկաստան) կլինիկաներում վիրահատվել, սակայն` ապարդյուն:
«2015-ին Մինսկ քաղաքում քայլելիս ոտքս ոլորվեց ու ծնկով խփեցի մայթեզրին: Ծունկս, կարելի է ասել, փշրվեց,- իր պատմությունն է ներկայացնում Արամը,- Մինսկում վիրահատեցին, ոսկրերը, բառիս բուն իմաստով` հավաքեցին և ամրացրին տիտանե թիթեղով: Մեկ տարի անց թիթեղը հանվեց, բայց քայլելիս ցավերը պահպանվեցին: Որոշ ժամանակ անց բժիշկները եկան այն եզրակացության, որ պետք է էնդոպրոթեզավորում կատարվի:
Քանի որ աշխատանքի վայրից ապահովագրություն ունեի, էնդոպրոթեզավորումն իրականացնելու համար ինձ ուղարկեցին Հնդկաստան: Վիրահատությունն իրականացվեց Չինայ քաղաքում: Ավելի ուշ պարզվեց, որ վիրահատության ժամանակ ինֆեկցիա է անցել, ինչի պատճառով ի հայտ եկան բարդություններ, ցավեր: Վերադարձա Հայաստան: Հետաքրքրվեցինք ու իմացանք «Նաիրի» բժշկական կենտրոնում նման վիրահատությունների կատարման մասին և որ այն իրականացնում է բժիշկ Հրաչյա Հարությունյանը: Երբ դիմեցի նրան, նա անմիջապես հասկացավ իրավիճակը, հետազոտությունները միայն հաստատեցին նրա կարծիքը: Բժիշկը բացատրեց, որ խնդիրը լուծել միայն հակաբիոտիկներով` անհնար է, անհրաժեշտ է փոխել նաև պրոթեզը:
6 ամիս առաջ պրոթեզը հանվեց և տեղադրվեց ժամանակավոր էյսպեյսեր, որը պրոթեզի տեսք ունի բայց ավելի հասարակ է և իր բաղադրության մեջ գենտամիցին է պարունակում: Փաստորեն դա ներսից էր բուժում` միաժամանակ զուգակցվելով հաբերի և ներերակային միջամտությունների հետ:
Երբ այլևս ժխտվեց բորբոքական գործընթացը, որոշում կայացվեց սկսել հիմնական, ռևիզիոն պրոթեզավորումը: Վիրահատությունն իրականացվեց մարտի 19-ին, տեղադրվեց նոր պրոթեզ, որը կարող է ծառայել 10-15 տարի, ինչն, իհարկե, կախված է պացիենտից և նրա վարած կյանքից:
Այժմ վերականգնողական փուլն է, որը տևում է 6-8 շաբաթ: Այցելում եմ ֆիզիոթերապևտին, կատարում եմ վարժություններ, որպեսզի քառագլուխ մկանն ամրանա, և պրոթեզի վրա ծանրաբեռնվածությունը քիչ լինի: Դրանից հետո բժիշկը խորհուրդ է տալիս միայն թեթև գրասենյակային աշխատանք կատարել: 3 ամիս հետո կարելի է անցնել նորմալ աշխատանքի` սակայն սահմանափակումներ կլինեն՝ ծանրություն բարձրացնել կարելի է 50 կգ-ից ոչ ավելի:
Հաշվի առնելով, որ 5 տարի տարբեր հիվանդանոցներում եմ եղել, տարբեր բժիշկների հետ շփվել, կարող եմ ինձ թույլ տալ համեմատություն անել. անչափ գոհ եմ բժիշկ Հրաչյա Հարությունյանից, նա բարձր մակարդակի բժիշկ է, հաջողություն եմ մաղթում իմ բժշկին: Շատ գոհ եմ նաև «Նաիրի» կլինիկայից, բուժանձնակազմից, ղեկավարությունից»-հուզված իր խոսքն է ավարտում Արամը:
«Նաիրի-Կոքսա կլինիկա դիմած ևս մեկ պացիենտի պատմություն՝ այստեղ։
05.03.2020 Կարդացեք նաև
Փետրվարի 19-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով։
Սեմինարի շրջանակում քննարկվեցին...
24.02.2026
Փետրվարի 19 -ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նիստ, որը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում ծագած խնդիրներին: Բժշկական ասոցիացիայի Խորհուրդը բաղկացած է...
23.02.2026
Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի հանդիսավոր շնորհանդեսը։ Հատորը ներառում է 371 բուժման գործելակարգ, որտեղ...
23.02.2026
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել...
06.12.2025
Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...
13.09.2025
Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...
09.09.2025
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...
31.07.2025
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...
31.07.2025
Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...
25.07.2025
2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...
12.07.2025
Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...
17.06.2025
Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...
04.06.2025
04.06.2025
Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...
03.06.2025
Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...
03.06.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ