Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Համալսարանական բժիշկները փրկել են մեկ ամսական փոքրիկի կյանքը

ԵՊԲՀ. Համալսարանական բժիշկները փրկել են մեկ ամսական փոքրիկի կյանքը

Բժշկի մասնագիտությունում հաճախ է պատահում, երբ պետք է շատ արագ կողմնորոշվել, ախտորոշել՝ պացիենտի կյանքը փրկելու համար։ Շատ դեպքերում նույն ախտանիշները բնորոշ են տարբեր վիճակների, ինչը շեղում է՝ բարդացնում ախտորոշման ընթացքը։

Կարճ ժամանակ առաջ «Մուրացան» համալսարանական հիվադանոցի մանկաբուժական թիվ 1 կլինիկա է ընդունվել բրոնխիոլիտ ախտորոշումով մեկ ամսական երեխա։ Օբյեկտիվ զննման ժամանակ առկա են եղել արտահայտված հևոց, ինտոքսիկացիա՝ մարմնի նորմալ ջերմաստիճանի ֆոնին։ Հերթապահ մանկաբույժ Նունե Պողոսյանի ուշադրությունը գրավել են արտահայտված տախիկարդիան, սրտի խիստ խլացած և առիթմիկ տոները։

Հայտնաբերվեց սրտի սահմանների լայնացում, ինչպես նաև կրծքավանդակի ռենտգեն հետազոտության արդյունքում՝ սրտի սահմանների զգալի մեծացում:

Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանի հետ խորհրդատվությունից հետո հրավիրվել է մանկական սրտաբան, ով էխոկարդիոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերեց աորտայի փականային ստենոզ՝ կրիտիկական կոարկտացիայով, բաց օվալ անցք, միջնախասրտային խտրոցի դեֆեկտ, միտրալ փականի անբավարարություն։ Նշված ախտորոշումով երեխայի կյանքին վտանգ սպառնացող վիճակը պահանջում էր անհապաղ վիրաբուժական միջամտություն։ Երեխան կլինիկայում գտնվել է ընդամենը վեց ժամ, որի ընթացքում թթվածնի սատուրացիան իջել է 93-86%։

Համալսարանական հիվանդանոցային համալիրի ռեանիմոբիլով՝ բժշկի ուղեկցությամբ, երեխան տեղափոխվել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես կատարվել է անհետաձգելի վիրաբուժական կորեկցիա։ Վիրահատության առաջին էտապն անցել է բարեհաջող, սակայն նշված սրտի բարդ արատը շտկելու համար անհրաժեշտ են կորեկցիայի ևս երկու փուլ։

 

Մասնագետների թիմը փոքրիկ պացիենտին մաղթում է քաջ առողջություն։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ . Մեկնարկել է Տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը
ՀՀ ԱՆ . Մեկնարկել է Տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը

Մարտի 25-ից մեկնարկել է «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը»: Այն կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Մինչև 3 տարեկան երեխայի մայրը, որը վարձու աշխատող է և բնակվում է գյուղական համայնքում, կստանա 53 հազար դրամ նպաստ. iravaban.net
Մինչև 3 տարեկան երեխայի մայրը, որը վարձու աշխատող է և բնակվում է գյուղական համայնքում, կստանա 53 հազար դրամ նպաստ. iravaban.net

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը...

Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում` վիրավորում ստացած սպայի կյանքը փրկվեց. nairimed.com
Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում` վիրավորում ստացած սպայի կյանքը փրկվեց. nairimed.com

Գլխուղեղի հրազենային վիրավորում ստացած սպան Արցախից  տեղափոխվել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել էին հետազոտություններ, հրավիրվել էին Հայաստանի լավագույն մասնագետները...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր
ԵՊԲՀ. Համալսարանական հիվանդանոցի սրտաբանը Արցախում 8 օրում կատարել է 13 վիրահատություն
ԵՊԲՀ. Համալսարանական հիվանդանոցի սրտաբանը Արցախում 8 օրում կատարել է 13 վիրահատություն

Բժշկական համալսարանի և Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի միջև ստորագրված կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում Արցախ մեկնած «Հերացի» թիվ 1 համալսարանական...

Լուրեր
Ուղղաթիռով տեղափոխված հղիի կյանքը փրկվել է. erebunimed.com
Ուղղաթիռով տեղափոխված հղիի կյանքը փրկվել է. erebunimed.com

Ալավերդիից Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ հերթական բուժզննման գալու ճանապարհին 13 շաբաթական հղիի վիճակը կտրուկ վատացել էր: Հարազատները կապ էին հաստատել հղիությունը վարող բժշկի՝ «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ...

Լուրեր
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ է ձեռք բերել (տեսանյութ). oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ է ձեռք բերել (տեսանյութ). oncology.am

ՀՀ ԱՆ «Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը» շարունակում է համալրվել գերժամանակակից բժշկական սարքերով...

Լուրեր
«Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախում փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախում փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը. erebunimed.com

Հիվանդն Արցախի հանրապետական բժշկական կենտրոն էր դիմել ինսուլտի ախտանշաններով՝ ձախ ձեռքի, ոտքի անշարժություն, դեմքի ձախ անկյունի ծռվածություն...

Լուրեր
Քաղցկեղի դեմ պայքարող կնոջ պատմությունը. erebunimed.com
Քաղցկեղի դեմ պայքարող կնոջ պատմությունը. erebunimed.com

Մեկ տարի առաջ  լսած ախտորոշումը դատավճռի նման էր, սակայն այսօր նա հետեւում է թողել դժվարություննրի հիմնական մասը՝ վստահ, որ կրծքագեղձի քաղցկեղն իր համար արդեն անլուծելի խնդիր չէ...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
ԼՂՀ ԱՆ. ԱՀ Նախագահը պարգևատրել է առողջապահության համակարգի բժիշկների
ԼՂՀ ԱՆ. ԱՀ Նախագահը պարգևատրել է առողջապահության համակարգի բժիշկների

Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել են առողջապահության համակարգի երեք բժիշկներ:
«Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ սոմատիկ բաժանմունքի վարիչ Ռիտա Լևոնի Սահակյանին շնորհվել է...

«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները. դեպք` կլինիկայի «կյանքից». nairimed.com
«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները. դեպք` կլինիկայի «կյանքից». nairimed.com

«Նաիրի-Կոքսա կլինիկայում  իրականացվում են հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններ: Կլինիկան համագործակցում է ֆինլանդական Կոքսա կլինիկայի հետ, որը մասնագիտացած է էնդոպրոթեզավորման բնագավառում...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր
«Համագործակցություն ի բարօրություն մարդկանց»՝ ՈՒԱԿ-ը և «ԱրմՄեդ» ԲԿ-ն Հուշագիր են ստորագրել. oncology.am
«Համագործակցություն ի բարօրություն մարդկանց»՝ ՈՒԱԿ-ը և «ԱրմՄեդ» ԲԿ-ն Հուշագիր են ստորագրել. oncology.am

Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Արմավիր քաղաքում վերջերս բացված «ԱրմՄեդ» բժշկական կենտրոնը փետրվարի 29-ին ստորագրեցին համագործակցության Հուշագիր...

Լուրեր
ԵՊԲՀ. Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժշկի կողմից առաջին անգամ իրականացվել է էնդոսկոպիկ միոտոմիա` կերակրափողի ախալազիայի բուժում
ԵՊԲՀ. Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժշկի կողմից առաջին անգամ իրականացվել է էնդոսկոպիկ միոտոմիա` կերակրափողի ախալազիայի բուժում

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում առաջին անգամ էնդոսկոպիայի ծառայության թիմը՝ ղեկավար, էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ իրականացրել է էնդոսկոպիկ միոտոմիա: Մինչ այս Հայաստանում կերակրափողի ախալազիայի բուժման...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
Մաստէկտոմիա՝ իմպլանտի միաժամանակյա տեղադրումով. oncology.am
Մաստէկտոմիա՝ իմպլանտի միաժամանակյա տեղադրումով. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքում կատարվել է հերթական ռեկոնստրուկտիվ վիրահատությունը...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
«Էրեբունի» ԲԿ -ում կատարվում է լյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ -ում կատարվում է լյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ուլտրաձայնային հետազոտությունների բաժանմունքում կատարվում է լյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն;
Այն կիրառվում է լյարդի դիֆուզ ախտահարումների (հեպատիտներ, ճարպային հեպատոզ) տարբերակիչ...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ