Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում. oncology.am

Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում. oncology.am

Ստորև բերված լուսանկարներում պատկերված են արգանդի և ձվարանի ուռուցքներ, որոնք վերջերս հեռացրել են ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկները։

Ուռուցքների չափերից իմ զարմանքին ի պատասխան բաժանմունքի ղեկավար, դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը նկատում է, որ այսպիսի պատկերների հաճախ է հանդիպում։ Բժշկին այլևս դրանք չեն զարմացնում, բայց վրդովեցնում են։ Ասում է, հայ կանայք պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց առողջությանը, և դիմում են բժշկի շատ ուշացած։

Օնկոգինեկոլոգ Արթուր Բոյաջյանը ներկայացնում է դեպքերը։ Առաջինը 62 ամյա կին է, որ դիմել է հիվանդանոց, գանգատվելով որովայնի մեծացումից և ջերմությունից։

 

Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում
Վիրահատության ժամանակ հեռացվել է 40x35սմ չափերի հսկայական բարորակ գոյացություն, որն արդեն թարախակալել և քայքայվում էր։ Բնականաբար, հեռացվել է նաև արգանդը։

 

Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում


Ես էլի զարմանքս եմ հայտնում․ ինչո՞ւ կինն ավելի վաղ չի դիմել բժշկի, երբ որովայնը դեռ այդքան չէր մեծացել։ Բժիշկն ասում է, թե կնոջ պատմելով որովայնը մեկ ամսում է այդքան մեծացել․․․

 

Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում

Մյուս պացիենտը 63-ամյա կին է, որի մոտ ձվարանի մեծ չափերի չարորակ ուռուցք է հայտնաբերվել․ 30x20 սմ։ Ուռուցքը հասցրել էր ներաճել բարակ աղիքի  և կույր աղիքի որդանման ելունի մեջ, քայքայում և մեռուկացում առաջացնել։

Բժիշկները կատարել են արգանդի էքստիրպացիա (ամբողջական հեռացում) հավելումներով, բարակ աղիքի մասնահատում և ապենդէկտոմիա (կույր աղիքի որդանման ելունի հեռացում)։

 

Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում


Այս մեկը 45x50 սմ չափերի ձվարանի կիստոզ գոյացություն է։ Բուժման միակ տարբերակը արգանդի և հավելումների ամբողջական հեռացումն է։

 

Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում

82-ամյա կնոջ 35x45 սմ չափերի ձվարանի սահմանային ուռուցքն է։ Եվ կրկին արգանդի էքստիրպացիա հավելումներով։

 

Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում

 

Երբ աշնանը Ոռուցքաբանության ազգային կենտրոն էր այցելել ամերիկացի վիրաբույժ Ջենարո Դ․ Լաբելան, էնդոսկոպիկ վիրաբուժության իր փորձով կիսվելու համար, նա ինձ պես զարմացել էր, տեսնելով, թե ինչ ուռուցքների հետ գործ ունեն մեր վիրաբույժները։ Եվ կրկին անգամ զարմացել էր, հասկանալով, որ բարդ ու ծավալուն վիրահատությունները մեր բժիշկների սովորական առօրյան է։

 

Անահիտ Սարգսյան

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ