ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Բացվեց ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հարթաքանդակը
ԵՊԲՀ-ում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ՝ նվիրված բուհի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի 89-ամյակին:
Էմիլ Գաբրիելյանի անունը կրող լսարանին կից բացվեց ականավոր բժիշկ-գիտնականի հարթաքանդակը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին՝ վերհիշեց, թե ինչպիսի առողջապահական, բժշկական, գիտական ժառանգությամբ է հագեցած Էմիլ Գաբրիելյանի անցած ուղին: «Առիթ ունենք հիշել այն մարդուն, ում ներկայությունն այսօր սուր անհրաժեշտություն է, երբ համալսարանը գրանցում է այսպիսի հաջողություններ՝ միջազգային, կրթական, գիտական և այլ ոլորտներում: Նա կարողանում էր զսպել և ոգևորել, իր խստությամբ՝ պարտադրել, բայց ոչ երբեք բռնանալ»,-ասաց ռեկտորը՝ ավելացնելով, որ ինքը Էմիլ Գաբրիելյանի կարիքն ամենից շատն է զգում:
Արմեն Մուրադյանը շեշտեց, որ բժշկական համալսարանը վառ է պահում ուսուցիչների հիշատակը: «Մենք սիրում ենք մեր համալսարանը, ուսուցիչներին, որոնք կարողացել են ձևավորել ինչպես համալսարան, այնպես էլ՝ սերունդներ: Այսօր մենք այդ պատասխանատվության կրողներն ենք և ունենք նույնպիսի առաքելություն»,-ասաց նա՝ հավելելով, որ «Վերադարձ» ծրագիրի շրջանակում ԵՊԲՀ-ում կշարունակվեն բացվել ականավոր ուսուցիչների անունները կրող լսարաններ և, որ «Վերադարձ» ծրագիրը հաստատում է սերունդների միջև կապը:
Մեծանուն գիտնականի հետ կապված հուշերով կիսվեցին նաև ակադեմիկոսի աշակերտները, գործընկերները և այլք:
ԵՊԲՀ ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասանյանի խոսքով՝ ամբիոնն իր գործունեության 95 տարիների ընթացքում ստեղծել է հարուստ ակադեմիական և գիտական ժառանգություն: «Մենք հպարտ ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մեր ուսուցիչներն են, որոնց շարքում առանձնանում է Էմիլ Գաբրիելյանը: Նա փայլուն կերպով զուգակցում էր թե՛ կրթական, թե՛ գիտական, թե՛ կազմակերպչական, և թե՛ վարչարարական ոլորտները»,-ասաց ամբիոնի վարիչը՝ նշելով, որ ակադեմիկոսը միշտ առաջատար է եղել իր ղեկավարած ոլորտներում, քանի որ կարողացել է հաղորդել իր հոգևոր հարստությունը:
Ակնաբան Ալլա Հովհաննիսյանը՝ որպես Էմիլ Գաբրիելյանի ընտանիքի ներկայացուցիչ, շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ընդգծելով, որ մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են:
01.02.2020 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ