ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մեկ ամսում` 4 եռյակ. morevmankan

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում վերջին մեկ ամսում 4 եռյակ է լույս աշխարհ եկել. երկու եռյակները շուտով կավարտեն նորածնային շրջանը, իսկ մյուս երկու եռյակները շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից։
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Գրիգորիի Օկոևը մեզ հետ զրույցում, կարևորելով այս իրադարձությունը, նշեց։
«Իմ 47 տարվա բժշկական պրակտիկայում չեմ հանդիպել նման դեպք, որ մեր կլինիկայում մեկ ամսվա ընթացքում 4 եռյակ լույս աշխարհ գա և բոլորն էլ դուրս գրվեն՝ առանց որևէ բարդության։ Սա շատ կարևոր իրադարձություն է մեզ համար։
Մեր 4 ծննդկաններից 3-ի հղիությունը բնական ճանապարհով է եղել՝ նրանց մոտ վերարտադրողական ոչ մի օժանդակ տեխնոլոգիա չի կիրառվել, իսկ մեկը՝ Սյուզաննան, ծննդաբերել է արտամարմնային բեղմնավորմամբ։ Վերջինս հղիության 7 ամիսների ընթացքում գտնվել է իմ հսկողության ներքո։ Նշեմ նաև, որ ճիշտ խնամքի արդյունքում ինչպես Սյուզաննան, այնպես էլ մեր մյուս եռյակներ լույս աշխարհ բերած ծննդկաները ծննդաբերել են առանց բարդության»- նշեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը:
Խոսեցինք նաև ծննդկաններ Էսմայի և Սյուզաննայի հետ, որոնք պատրաստվում էին դուրս գրվել հիվանդանոցից։
Էսման մեզ հետ զրույցում ասաց, որ նա 3 երեխա ունի, իսկ հիմա թիվը կրկնապատկվեց։
«Երկու աղջիկ և մեկ տղա ունենք, իսկ այժմ լույս աշխարհ եկան ևս երեքը. Մարկը, որը ծնվել է 1.4 կգ, Մաքսը՝ 1.7կգ և Մարիամը՝ 1կգ 390 գրամ։ Ընթացքում եղան բարդություններ, հատկապես Մարիամի մոտ, որոնք պայմանավորված էին վաղաժամ ծննդաբերությամբ, սակայն, շնորհիվ կենտրոնի պրոֆեսիոնալ բուժանձնակազմի և նրանց փորձի, ավարտվեց բարեհաջող և հիմա պատրաստվում ենք գնալ տուն»:
Սյուզաննան և Էդգարը 11 տարի պայքարել են երեխա ունենալու համար։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 1 տարի բուժում ընդունելուց հետո բժիշկներին հաջողվել է անպտղության բուժմանը միտված օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների՝ արտամարմնային բեղմնավորոման (ԱՄԲ) միջոցով իրականացնել Սյուզաննայի և Էդգարի բաղձալի երազանքը:
«11 տարի պայքարելուց հետո որոշեցինք միանգամից եռյակ ունենալ։ Հղիության 7 ամիսների ընթացքում եղել եմ բժիշկների հսկողության տակ։ Ինչպես հղիության բոլոր փուլերը, այնպես էլ ծննդաբերությունը, հաղթահարել ենք առանց բարդությունների։ Ես չեմ կարողանում հավատալ, որ վերջապես իմ երեխաներին եմ գրկում։ Անչափ շնորհակալ եմ իմ բժիշկներին կարճ ժամանակում մեզ այս երջանկությունը պարգևելու համար»-ասաց Սյուզաննան՝ կիսելով իր երջանկությունը մեզ հետ:
Մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանը նշեց, որ եռյակները երբեք հասուն տարիքում չեն ծնվում, և սա խոսում է այն մասին, որ այս պարագայում ռիսկի գործոնը շատ մեծ է։ Անկախ այդ հանգամանքից, ծննդաբերությունն ընթացավ առանց բարդության, ինչը, որպես փաստ, բժիշկը կարևորեց արձանագրել։
Նորածնային բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյանը, խոսելով եռյակների խնամքի մասին, ասաց.
«Եռյակները անհաս են ծնվում՝ ժամկետից շուտ, արդյունքում ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ թերզարգացմամբ պայմանավորված։ Երեխաների վիճակը սկզբում ծանր էր գնահատվում՝ վաղաժամ ծննդով և անբավարար քաշով պայմնանավորված։ Ուրախ ենք նշել, որ հետծննդաբերական շրջանում առաջ եկած բոլոր խնդիրները՝ ինչպես շնչառական համակարգի, այնպես էլ քաշի հետ պայմանավորված, հաղթահարվել են։ Երեխաներն ավելի քան 400 գրամ քաշի ավելացում են գրանցել և ձեռք են բերել ամուր դիմադրողականություն, ինչում մեծ է նաև մայրական կաթով սնվելու փաստը»:

Կարդացեք նաև

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...



Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...


Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...


Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...


ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...


Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...


«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն