Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Անհետաձգելի բուժօգնության ծառայություն Հադրութում

ԼՂՀ ԱՆ. Անհետաձգելի բուժօգնության ծառայություն Հադրութում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն օգոստոսի 27-ին ընդունել է ԼՂ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավարի օգնական Ռոման Շահրամանյանին, առողջապահական ծրագրերի ղեկավար Գեղամ Պետրոսյանին և առողջապահության բաժնի աշխատակից Կարինե Թորոսյանին:


Գեղամ Պետրոսյանը նախարարին է ներկայացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ԱՀ առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորման ընդունարանի անհետաձգելի բուժօգնության սենյակի ենթակառուցվածքի համապատասխանեցման և սարքավորումներով կահավորման ուղղությամբ իրականցվող աշխատանքները:


Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կազմակերպության կողմից Արցախի շրջաններում մեկնարկած առաջին օգնության գիտելիքների բարձրացման և համայնքային բուժկետերի առաջնային տեխնիկական հագեցման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերը:


Կարևորելով առաջարկվող ծրագրերի անհրաժեշտությունը նախարար Բաղրյանը վստահեցրել է, որ այն կարող է իրականացվել միայն համատեղ աշխատանքի շնորհիվ:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ