Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Անհաս նորածինների եւ առողջական խնդիրներով ծնված փոքրիկների կյանքն ապահով ձեռքերում է (տեսագրություն). erebunimed.com

Անհաս նորածինների եւ առողջական խնդիրներով ծնված փոքրիկների կյանքն ապահով ձեռքերում է (տեսագրություն). erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը վերակազմավորվել է եւ իր դռները բացել ամբողջովին նորացած, թարմացված, հագեցած ժամանակակաից հնարավորություններով, թարմացված նորածնային խնամքի պարագաներով:

 

Նորածնային բաժանմոքւոնւմ իրենց կյանքի առաջին օրերն են անցկացնում այն երեխաները, ովքեր ծնվել են բարդացած և վաղաժամ ծննդաբերություններից։ Պերինատալ օգնություն ապահովող ծննդատան ամենաբարձր` երրորդ մակարդակի կարգավիճակը պարտավորեցնում է բուժանձնակազմին միշտ պատրաստ լինել ապահովելու պատշաճ բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ դեպքերում: Ուստի Էրեբունի ԲԿ ղեկավարությունը որոշեց այդ բարդ եւ պատասխանատու աշխատանքը ապահով ձեռքերի հանձնել: Այժմ բաժանմոքւնը ղեկավարում է առողջապահության նախարարության նեոնատոլոգիայի գծով խորհրդատու, պրոֆեսոր Պավել Մազմանյանը: Նորածնային ծառայության վերակազմավորումից հետո ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմանները հիվանդ և անհաս նորածինների բուժումն և խնամքը ապահովելու համար:

 

Բժշկական կենտրոնի ղեկավարության կողմից ձեռք են ինտենսիվ թերապիա իրականացնելու համար այսօր աշխարհունմ ընդթունված ամենալավ սարքավորումներով: Դրանք են ճապոնական “Atom Medical” արտադրության կյուվեզներ և բաց վերակենդանացման համակարգեր, ֆոտոթերապիայի լամպեր, մոնիտորները, շվեյցարական և գերմանական “Hamilton” և “Stepfan”ընկերությունների թոքերի արհեստական շնչառության սարքեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բարձր հաճախականության թոքերի օդափոխությունը:Գերմանական “Medin” ընկերության նորագույն սարքը հնարավորություն է ընձեռում իրականացնել շնչառության ոչ ինվազիվ օժանդակման ողջ ծավալը, այդ թվում և բարձր հաճախականության միջոցով:

 

Սրանք այն ամենն են ինչ անհրաժեշտ է փոքր քաշով կամ խնդիրներ ունեցողզ փոքրիկների կյանքը փրկելու համար: Սակայն բաժանմունքի նորացումը այսքանով չի սահմանափակվում: Նախատեսվում է նաև թարմացնել ախտորոշիչ սարքավորումները՝ նորածինների էխոգրաֆիկ և ռենտգեն հետազոտություններ անցկացնելու համար: Բաժանմունքի կողմից որդեգրվել է շարունակական պերինատալ խնամքի գաղափարը, որը ենթադրում է հղիների խորհրդատվություն և ուսուցում նախքան երեխայի ծնունդը, այնուհետև ստացիոնարում հսկողություն և բուժումը:

 

Ծննդատնից դուրսգրումից հետո երեխաների հսկողության համար ստեղծվել է նաև ամբուլատոր ծառայություն՝ գլխուղեղի սոնոգրաֆիա և նեղ մասնագետների կոնսուլտացիա անցկացնելու հնարավորությամբ: “Էրեբունի” բժշկական կենտրոնում գործում է նաեւ մայրության դպրոց, որտեղ ապագա մայրերը անհրաժեշտ խորհրդատվություն են ստանում կրծքով կերակրման և նորածնի խնամքի վերաբերյալ հարցերի շուրջ:

 

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ